Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Բայց փոփոխություն չի սպասվում


4-1-32Մեկուկես տասնյակ հասարակական կազմակերպություններ հուլիսի 26-ին հանդես եկան հայտարարությամբ, որով անդրադարձել էին Հայաստանի բանտերում տիրող գերծանրաբեռնված վիճակին:

Ըստ ՀԿ-ների, քրեակատարողական հիմնարկները, հիմնականում կալանավայրերն այն աստիճան են ծանրաբեռնված, որ կալանավորները հերթափոխով են քնում, քանի որ 8 հոգու համար նախատեսված խցերում պահվում են մինչեւ 20 մեղադրյալներ: Ստեղծված իրավիճակը` քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությունը վերացնելու համար հասարակական կազմակերպությունները պատկան մարմիններին կոչ էին արել մի քանի քայլ կատարել: Մասնավորապես, ՀԿ-ները քրեական վարույթն իրականացնող մարմիններին եւ դատարաններին կոչ էին արել միայն ծայրահեղ դեպքերում կալանքը ընտրել որպես խափանման միջոց: Դատարաններին կոչ էին արել ավելի ընդլայնել այլընտրանքային պատիժների կիրառումը` այդպիսով նվազեցնելով ազատազրկումների քանակը: ՀՀ նախագահին, Աժ-ին եւ արդարադատության նախարարությանը կոչ էին արել բարեփոխել պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը, իսկ ՀՀ նախագահին եւ ԱԺ-ին կոչ էին արել համաներման որոշում ընդունել:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Դանիելյանը, որը համարվում է հայտարարության հիմնական նախաձեռնողներից մեկը, մեզ հետ զրույցում ասաց, որ մինչեւ օրս իրենց առաջարկների վերաբերյալ ոչ մի արձագանք չեն ստացել: Ըստ Դանիելյանի` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար շատ խորքային լուծումներ են անհրաժեշտ: «Այն, ինչ մենք պահանջում ենք, համաներումից բացի, խորքային լուծում են պահանջում եւ կարող են խարխլել այս համակարգի հիմքերը: Ասենք, կալանքը, որպես խափանման միջոց կիրառվում է մեղադրյալից հետագայում խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով, իսկ մենք պահանջում ենք այն չկիրառել: Վաղաժամկետ ազատման հարցում գլխավոր ջութակը ոստիկանությունն է: Ոստիկանությունը ցանկանում է, որ հնարավորինս շատ մարդ բանտերում լինի, որ իրենք քիչ գործ ունենան: Դատարանների անկախության հարց ենք բարձրացնում, իսկ դա նշանակում է, որ դատարանները պետք է դատախազության դեմ դուրս գան»,- ասաց Դանիելյանը: Վերջինիս գնահատմամբ, ստեղծված իրավիճակը փոխելու իրավասություն ունեցող պաշտոնյաները եւ պետական մարմինները, սակայն, ցանկանում են, որպեսզի ձեւավորված «ստատուս քվոն» պահպանվի: «Իսկ այս վիճակը խայտառակություն է, քանի որ տարեկան դատապարտյալների թիվը ավելանում է ամենամեծ քրեակատարողական հիմնարկի` «Նուբարաշենի» չափով»,- ասաց ՔՀԻ-ի նախագահը: Այլ կերպ ասած, եթե դատաիրավական համակարգը փոփոխության չենթարկվի, ապա դատապարտյալներին եւ կալանավորներին բանտերում պահելու համար անհրաժեշտ է լինելու ամեն տարի «Նուբարաշենի» չափով մի նոր բանտ կառուցել:

Հայտարարությունը ստորագրած ՀԿ-ներից Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի գնահատմամբ` իրենց կոչը Հայաստանի իշխանություններին սթափեցնելու նպատակ է հետապնդել, քանի որ դատաիրավական համակարգը գտնվում է նեխման ամենավերջին աստիճանում: Ըստ Սաքունցի, ստեղծված իրավիճակը լոկալ լուծումներով հնարավոր չէ շտկել: Ավելին, իրավապաշտպանի գնահատմամբ, առանձին-առանձին, ոչ համակարգային քայլերը վերջնարդյունքում բացասական հետեւանք են ունենում` ավելի բարդացնելով իրավիճակը: Ասենք, այսօր ոստիկանության բաժինների գործունեությունը գնահատվում է բացահայտումների թվով, արդյունքում ոստիկանության գործողությունները միտված են «լավ թիվ» ապահովելուն: Արդյունքում, չնայած բացահայտումների ցուցանիշի աճին` զուգահեռ աճում է նաեւ հանցագործությունների մակարդակը, եւ բանտերում ավելանում է դատապարտյալների թիվը: Սաքունցի գնահատմամբ, ստեղծված իրավիճակի խորքային պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանի դատաիրավական համակարգը գործում է պատժելու սկզբունքով: Այսինքն, դատաիրավական համակարգի նպատակը ոչ թե հանցագործին փոխելը եւ օրինապահ քաղաքացի դարձնելն է, այլ նրան պատժելը: «Ամենահեշտ լուծումը ազատազրկելն է, արդյունքում վիճակը գնալով ավելի է վատանում»,- ասում է իրավապաշտպանը: Վերջինիս գնահատմամբ, ձեւավորված իրավիճակը, երբ դատավորների կողմից կալանքի սանկցիա տալը որեւէ տրամաբանության չի ենթարկվում, ասենք, սպանության համար մեղադրվողին ազատ են արձակում, իսկ մանր գողության համար մեղադրվողին` անմիջապես կալանավորում, կոռուպցիայի արգացման անսահման դաշտ է բացում:

Այսինքն, վերը բերված իրավապաշտպանների գնահատականներից հետեւում է, որ ստեղծված իրավիճակը ավելի է խորանալու, եւ Հայաստանի բանտերը ավելի են լցվելու կալանավորներով եւ դատապարտյալներով: Իսկ այս ամենի պատճառն այն է, որ ոստիկանությունը կարողանում է հանցագործությունները «բացահայտել» կասկածվողին առանց հիմքի մեղադրյալ սարքելով եւ կալանքի տակ պահելով, ինչը հնարավորություն է տալիս հետագայում ոստիկանների «ձեռքն» ընկած անձից խոստովանական ցուցմունք կորզել: Եթե այս մոտեցումից հրաժարվեն, ոստիկանները ստիպված պետք է լինեն հանցագործությունը բացահայտելու եւ համապատասխան ապացույցներ ձեռքբերելու համար ուղեղներին զոռ տալ: Եթե դատավորներին թույլ տան, որպեսզի նրանք ինքնուրույն որոշեն ում կալանավորել, ում` ոչ, ապա այդ քայլի արդյունքում դատավորները կարող են դատախազության վերահսկողության տակից ընդհանրապես դուրս գալ, այստեղից բխող բոլոր հետեւանքներով: «Հետեւանքը», որին կարող են նման զարգացումները հանգեցնել, կապ չունի օրենսդրության եւ օրինականության հետ, խոսքն այն մասին է, որ եթե դատավորները դատախազների վերահսկողությունից դուրս գան, ապա վերջիններս կկորցնեն համակարգում շրջանառվող կոռուպցիոն գումարները տնօրինելու իրենց «իրավունքը», որը նրանք մոտ երեք տարի է «նվաճել» են եւ լիարժեք տնօրինում են:

Աղբյուրը՝ http://www.armtimes.com/15339
Վահագն Հովակիմյան


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը