Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Փող էին ուզում գործ չսարքելու համար


780Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ, քիչ առաջ ավարտվեց գողության մեջ մեղադրվող 10 ամբաստանյալների մասնակցությամբ մի դատավարություն, որն իրականում ընդհատյա է Շենգավիթի վարչական շրջանին:
 
Չգիտես ինչու դատավարությունն ընթանում է Կենտրոնի դատարանում և ընտրված է ամենափոքր` երկրորդ հարկի թիվ 3 դահլիճը, որտեղ մի մասում տեղավորված են ամբաստանյալներն ու ուղեկցող ոստիկանները, իսկ մյուս կեսում ամբաստանյալների հարազատները` դատական կարգադրիչների աչալուրջ հսկողության տակ: Այն տեղում, ուր աովորաբար ամբաստանյալներն են նստում, տեղ են զբաղեցրել փաստաբանները: Մի խոսքով, այս շոգին շնչելու տեղ չկա: Եթե մեկ երկու րոպե գտնվելու լինեք դահլիճի ներսում, կմտածեք, որ ամեն ինչ արված է դիտավորյալ, ամբաստանյալների և նրանց հարազատների վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար:
 
Դատական կարգադրիչները, գերազանցելով իրենց լիազորությունները, հարազատների ամեն մի շարժումը փորձում են կանխել ամենաբռի ու կոպիտ ձևով, անգամ խստագույնս ցուցում են տալիս` որ ուղղությամբ նայեն կամ չնայեն: Իսկ այս ամենը դատավորի ուշադրությունից դուրս է:
 
Բնականաբար, ամբաստանյալների հարազատների մի մասը մնացել էր դրսում: Դատական նիստի ավարտին ամբաստանյալներից Գարեգին Բոզոյանի կինը` Անահիտը փորձել է տեսակցություն խնդրել ամուսնու հետ հանդիպելու համար, սակայն կարգադրիչներն ուղղակի թևից բռնել ու դուրս են շպրտել. «Դեմքը հիշեք, որ մյուս անգամ դահլիճ չթողնենք», Անահիտին ասել են իրենց արտոնյալ կարգավիճակում զգացող կարգադրիչները:
 
«Ուղիղ մեկ տարի է զրկված եմ տեսակցության իրավունքից: Քննիչ Մատինյանն ասում է` իմ վրա բողոք եք գրում, ուրեմն մարդուդ չես տեսնի», պատմում է Անահիտը, ով ևս մեկ տարի շարունակ գտնվել է ոստիկանության աշխատակիցների սպառնալիքների տակ:
 
«Ինձ ասում էին ամուսնուդ դեմ գրի, թե չէ էրեխեքիդ մանկատուն կտանենք ու քեզ էլ կնստեցնենք,- պատմում է Անահիտը,- գալիս լցվում են տուն, ինչ տեսնում են` ասում են մարդդ գողացել ա, սրբի նկար ա պատից կախված, ասում են գողացել եք, ասում ա, եթե չեք գողացել, դակումենտ ցույց տվեք»:
 
Քրեական այս գործով ամբաստանյալներն այն անձինք են, ովքեր  խոշտանգումների են ենթարկվել Ոստիկանության Շենգավիթի բաժնում: Շուրջ մեկ ամիս առաջ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ահազանգել էր կոնկրետ հենց այս անձանց նկատմամբ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին:

Իրավապաշտպանն ասել էր, որ այդ քաղաքացիների հարազատներից լուրջ դժգոհություններ ու բողոքներ կան արդեն, եւ ստեղծված իրավիճակն ու անպատժելիության մթնոլորտը հղի են լուրջ հետեւանքներով:
 
Գողության մեջ մեղադրվող Իշխան Սերոբյանի մայրը` Սաթենիկը պատմեց,  «Տղայիս վարչությունում էնքան են ծեծել, որ ուզեցել է իրեն պատուհանից գցի, էլ աթոռով են ծեծում, էլ հայհոյանքներ…», պատմում է մայրը, նշելով, որ դա արվել է «ցուցմունք կորզելու նպատակով»:
 
Իսկ ցուցմունքները կորզվել են Գարեգին Բոզոյանի դեմ, ով արդեն մեկ տարի առաջ դատապարտված է եղել գողության մեղադրանքով և իր մեղքն ընդունել է:
 
«Ոստիկանությունը նոր գործ էր ուզում սարքել ամուսնուս վրա, թե իբր Գարիկը բանտում նստած մյուսներին ուղղություն է տվել, թե ինչ և ինչպես գողանալ», պատմում է չորս անչափահաս երեխաների մայրը:
 
Անահիտն ասում է, որ այսօր հայտնվել է մի իրավիճակում, որ երեխաների օրվա հացը չի կարողանում հայթայթել և չի բացառվում, որ նրանց ստիպված տեղավորի մանկատանը:
 
«Ոստիկանության աշխատակիցներն ինձանից անընդհատ փող էին ուզում, որ ամուսնուս վրա գործ չսարքեին, բայց ես փող չունեմ, ես նույնիսկ երեխաներիս համար հացի փող չունեմ, որտեղից նրանց փող տամ», հուզվում է Անահիտը:
 
Աղբյուրը` http://www.lragir.am/armsrc/country37415.html



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը