Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Միջազգային մարդասիրական իրավունքի ամառային դասընթաց
Խաղաղասիրություն Մամլո հաղորդագրություն
/2010-Օգոստոս-03/
Հուլիսի 26-30-ը Երեւանում կազմակերպվեց հինգօրյա դասընթաց «Միջազգային մարդասիրական իրավունք» թեմայով:
Դասընթացին, որին մասնակցեցին նաեւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները, մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայցուցիչներ եւ ուսանողներ:: Դասընթացին ներգրավված էին դասախոսներ Երեւանի Պետական համալսարանից, Հայաստանում Ամերիկյան համալսարանից, Սահմանադրական դատարանի, Բելառուսիայի աշխատանքային եւ սոցիալական հարցերի ինստիտուտի, Հայաստանում Կարմիր Խաչի ընկերության եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հինգօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան միջազգային մարդասիրական իրավունքի պատմությանը, զարգացմանը, Ժնեւյան եւ Հաագային կոնվենցիաների դրույթներին, դրանց լրացուցիչ արձանագրություններին, ռազմական գործողություններ վարելու որոշ միջոցների արգելմանը եւ սահմանափակմանը, մշակութային արժեքների իրավական պաշտպանությանը զինված ընդհարումների ժամանակ: Մասնակիցները ծանոթացան նաեւ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժմանը, նրա հիմնարար սկզբունքներին, Հայաստանում Կարմիր խաչի ընկերության գործունեությանը: Յուրաքանչյուր դասախոսությունից հետո տեղի էր ունենում տվյալ ուսումնական իրավիճակի քննարկում, վերանայում եւ դերախաղ: Դասընթացի վերջին օրը՝ հուլիսի 30-ին, տեղի ունեցավ «Միջազգային մարդասիրական իրավունք մարտահրավեր» մրցույթ, որը հնարավորություն տվեց յուրաքանչյուր մասնակցին ստուգել այդ հինգօրյա դասընթացի ընթացքում ստացած գիտելիքները: Դասընթացը կազմակերպել էին Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն եւ Հայաստանում Ամերիկյան համալսարանը:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների