Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Դատավճիռը հրապարակվեց
Մարդու իրավունքների պաշտպանություն Թմրամիջոցներ գործածողներ Արդար դատաքննության իրավունք
/2010-Հուլիս-30/
Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դռնբաց դատական նիստով հրապարակվեց Ա.Դ.-ի գործով դատավճիռը:
Հիշեցնենք, որ Ա. Դ.-ն մեղադրվում էր անհրաժեշտ պատշպանության սահմանազանցմամբ Հ. Ա.-ի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ: Մեղադրող կողմը միջնորդեց ամբաստանյալին դատապարտել ազատազրկման՝ 6 ամիս ժամանակով և պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամանակով: Իսկ պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց կարճել քրեական վարույթը, քանի որ դրա համար առկա էին օրենքով սահմանված բոլոր հիմքերը, կամ նշանակել ազատազրկման հետ չկապված պատիժ՝ մասնավորապես տուգանք: Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը հրապարակեց դատավճիռը, ըստ որի՝ Ա. Դ.-ի նկատմամբ նշանակվեց տուգանք պատժատեսակը՝ հաշվի առնելով վերջինիս հանցանքը մեղմացնող մի շարք հանգամանքներ: Այդ թվում այն, որ Ա. Դ. նախկինում դատապարտված չի եղել, գործով տուժող Հ. Ա.-ին մարմնական վնասվածք է հասցրել հանգամանքների պատահական զուգորդմամբ, զղջացել է կատարածի համար, մեղայականով կամովին ներկայացել է նախաքննական մարմնին, աջակցել նախաքննության ընթացքին, հոգացել է Հ. Ա.-ի բուժման հետ կապված բոլոր ծախսերը, ունի բարձրագույն կրթություն, ամուսնացած է, ունի մեկ անչափահաս երեխա, դրական է բնութագրվում: Նշենք, որ Ա. Դ.-ի հանցանքը ծանրացնող հանգամանքներ չեն եղել:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների