Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Քրեական հետապնդումը դադարեցվեց
Մարդու իրավունքների պաշտպանություն Թմրամիջոցներ գործածողներ Արդար դատաքննության իրավունք
/2010-Հուլիս-29/
2010 թ. հուլիսի 29-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ն. Հովակիմյանի նախագահությամբ շարունակվեց դատաքննությունն ըստ մեղադրանքի Ա. Դ.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ և 268 հոդվածի 1-ին մասերով:
Նշենք, որ Ստեփանավան քաղաքի բնակիչ Ա. Դ. մեղադրվում է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ նույն քաղաքի բնակիչ Հ. Ա.-ի առողջությանը ծանր վնաս պատճառելու, ինչպես նաև առանց իրացնելու նպատակի զգալի չափերով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու և պահելու մեջ: Դատաքննության ընթացքում պարզվեց, որ Ա. Դ. նախաքննության ընթացքում ոստիկանների «խորհրդով» ցուցմունքներ է տվել այն մասին, որ ինքը Ստեփանավանի Ձորագետի կիրճ տանող ոլորանների մոտ վայրի աճած կանեփի թփերից ապօրինի քաղել է տերևներ և դրանք չորացնելով՝ խառնել «թութուն» ցեղի բույսերի տերևների մնացորդներին և պատրաստել զգալի չափ հանդիսացող 0.53գ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց ու այն պահել իր անձնական օտագործման ավտոմեքենայում: Ըստ ամբաստանյալի՝ ինքը նման ցուցմունքներ է տվել, քանի որ ոստիկանները հայտնել են, որ նման ցուցմունք չտալու դեպքում իր ընտանիքի անդամներին կտանեն Երևան՝ նմուշներ վերցնելու: Ի դեպ Ա. Դ.-ն այդ ժամանակ գտնվել է գլխուղեղի ցնցման վիճակում: Հետագայում, սակայն, Ա. Դ.-ն հրաժարվել է տված ցուցմունքներից: Նշենք, որ Ա. Դ.-ի մատնանշած տարածքում քննչական փորձարարության ժամանակ թմրամիջոց պարունակող բույս չի հայտնաբերվել: Դատաքննության ժամանակ ամբաստանյալի պաշտպան Ռուբեն Հակոբյանը միջնորդություն ներկայացրեց Ա. Դ-ի բնակարանում «խուզարկություն կատարելու մասին» արձանագրությունը, դատաքիմիական և դատանարկոլոգիական փորձագետի եզրակացությունները անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին, քանի որ դրանք ձեռք են բերվել օրենքի էական և ոչ էական բազմաթիվ խախտումներով: Մասնավորապես, Ա. Դ-ի բնակարանի խուզարկության ժամանակ ընթերակաները ներգրավվել են ոչ թե սկզբից, այլ խուզարկության ընթացքում, ընթերակաները հնարավորություն չեն ունեցել մշտապես հետևել խուզարկության ողջ ընթացքին, քանի որ այն իրականացվելէ միաժամանակ 7 ոստիկանների մասնակցությամբ, բացի այդ ներկաներից ոչ ոք չի նկատել, թե ոստիկանների կողմից հայտնաբերված թմրամիջոցը կոնկրետ որտեղից է հայտնաբերվել: Մեղադրող կողմը ոչ միայն չառարկեց միջնորդության դեմ, այլև նշեց, որ հրաժարվում է ամբաստանյալի նկատմամբ 268 հոդվածի 1-ին մասով /առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն/ առաջադրված մեղադրանքից՝ հանցակազմի բացակայության հիմքով: Դատավորը որոշում կայացրեց Ա.Դ.-ի նկատմամբ 268 հոդվածի առաջին մասով դադարեցնել քրեական հետապնդումը: Գործով դատավճիռը կհրապարակվի վաղը՝ 2010 թվականի հուլիսի 30-ին ժամը 10.00-ին:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների