Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նոր ռազմավարության մշակումը
Մամլո հաղորդագրություն
/2010-Հուլիս-26/
2010 թ. հուլիսի 20-25-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 13 անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ հինգօրյա աշխատանքային հանդիպում:Աշխատանքային հանդիպման նպատակն էր մշակել կազմակերպության գործունեության առաջիկա 5 տարիների ռազմավարությունը, որի վրա հիմնված կլինի կազմակերպության առաքելության իրականացումը: Աշխատանքային հանդիպմանը ներգրավված էր արտաքին փորձագետ: Հինգօրյա հանդիպման ընթացքում կազմակերպության անդամները գնահատել և վերանայել են նախորդ ռազմավարությունը, վերաձևակերպվել է կազմակերպության առաքելությունը և տեսլականը: Վերանայվել են նաև կազմակերպության գործունեությանն ուղղված հիմնական և օպերատիվ նպատակները, կառուցվածքը, քննարկվել կազմակերպության գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսները: Քննարկվել է նաև անդամների համար անհրաժեշտ կարողությունների զարգացման հնարավորությունները: Աշխատանքներն իրականացվել են խմբային աշխատանքների միջոցով, իսկ յուրաքանչյուր օրվա վերջում կազմվել են համապատասխան հաշվետվություններ: Հանդիպման վերջում մասնակիցները որոշել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ռազմավարության կառուցվածքը, որը բաղկացած կլինի հետևյալ բաժիններից. ներածություն իրավիճակի նկարագրություն առաքելություն տեսլական կառուցվածք ռազմավարական նպատակներ օպերատիվ նպատակներ ռեսուրսների պլանավորում գործընկերներ իրականացման պլան տարբեր ոլորտներին առնչվող քաղաքականություններ: Կազմակերպության նոր ռազմավարությունը կարող եք գտնել կայքէջում ավելի ուշ` հայերեն և անգլերեն լեզուներով: Ռազմավարությունը մշակվել է Համագործակցության զարգացման միջեկեղեցական կազմակերպության կողմից աջակցվող «Քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ» ծրագրի շրջանակներում` որպես այդ ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչ:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների