Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Իրավապահ համակարգում խոշտանգումների մասին զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանություն Խոշտանգումներ Ոստիկանություն Մամլո հաղորդագրություն
/2010-Հուլիս-16/
2009-2010 թթ. ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արձանագրել է ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական բռնությունների, հոգեբանական ճնշումների և սպառնալիքների ավելի քան 15 դեպք, որոնց առթիվ հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազություն ու հատուկ քննչական ծառայություն, սակայն մինչ օրս դեպքերից և ոչ մեկի կապակցությամն քրեական գործ չի հարուցվել:
Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր ասուլիս էր հրավիրել ահազանգելու ոստիկանական բաժանմունքներում քաղաքացիների նկատմամբ կիրառվող համատարած բռնությունների ու անմարդկային վերաբերմունքի մասին: Վանաձորի գրասենյակը նախաձեռնել է «Խոշտանգումները Հայաստանի իրավապահ համակարգում» թեմայով այլընտրանքային զեկույցի կազմումը, որը հասցեագրվելու է Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին (CPT), իրավապաշտպան կազմակերպություններին և այլ շահագրգիռ կազմակերպությունների: Չնայած որ Արթուր Սաքունցի տպավորությամբ նշված յկազնմակերպություններն էլ որևէ ազդեցություն չեն ունենում տիրող իրավիճակի վրա: «Առավել մտահոգողն այն է, որ այլևս որևէ ռեսուրս չկա, որ դիմես: Իրավապահ համակարգը` ոստիկանությունն ու դատախազությունը, արդեն դպրոցները, զինված ուժերը, հոգեբուժարանները… մարդիկ համատարած ենթարկվում են շարունակական և տոտալ բռնությունների», արձանագրում է իրավապաշտպանը` իրավապահ համակարգին որակելով համակարգային արժանապատվությունը նվաստացնող համակարգ ու եզրահանգում անում, որ «այսպես շարունակվելու դեպքում մեզ սպասվում է կրիմինալ հեղափոխություն»: «Ես նկատել եմ մի տենդենց, զարգացնելով կրիմինալ հեղափոխության թեման պատմում է Արթուր Սաքունցը,- երբ հանցագործություն կատարած անձն ասում է. ես իմ արարքի համար պատժվում եմ, իսկ ինչու իմ նկատմամբ կիրառված հանցագործության` անձին նվաստացման դեպքում ոստիկանները չեն պատժվում»: ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.lragir.am/armsrc/society36929.html
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների