Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Ներգրավել են նաև Փիլոյանին
Մարդու իրավունքների պաշտպանություն Խոշտանգումներ Արդար դատաքննության իրավունք Ոստիկանություն
/2010-Հուլիս-16/
Ինչպես առաջին, այնպես էլ թվով երկրոդ դատական նիստն անցավ ոչ միայն խիստ լարված, այլև հուզական մթնոլորտում: Խալաֆյանների ընտանիքը բազմաթիվ առիթներ ունեցավ վերապրելու իրենց որդու ողբերգական մահը: Նախ նշենք, որ մեղադրանքի կողմը համալրվել էր ևս մեկ մեղադրողով: Բացի մեղադրող Հարություն Հարությունյանից, այսուհետև դատավարությանը կմասնակցի մարտիմեկյան դատավարություններից հանրությանը հայտնի Կորյուն Փիլոյանը: Որոշ փորձագետների կարծիքով, գլխավոր դատախազության այս համալրումը պայմանավորված է Արտակ Զեյնալյանին որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ դատաքննությանը ներգրավվելու հանգամանքով: Խալաֆյանների ընտանիքը և դահլիճում ներկաները, հատկապես բուռն արձագանքեցին, երբ մեղադրող Հարություն Հարությունյանը սկսեց ընթերցել Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական բաժնի պետ Աշոտ Հարությունյանին ներկայացված մեղադրանքը` «... երբ Վահան Խալաֆյանը չի ընդունել հանցանք կատարելու հանգամանքը, որի պատճառով Աշոտ Հարությունյանը վերջինիս նկատմամբ բռնություն է գործադրել, ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել Վահան Խալաֆյանի մարմնի տարբեր մասերին...»: Արձագանքներն ու ռեպլիկները այնքան բուռն էին, որ դատավորը ստիպված էր մի քանի հոգու հեռացնել դատարանի դահլիճից: Դատարանում Աշոտ Հարությունյանի շահերը ներկայացնող փաստաբան Սեդա Սաֆարյանը դատարանին միջնորդեց դռնփակ դատական նիստ անցկացնել, ինչին ի պատասխան առարկեցին թե մեղադրող և թե տուժող կողմը: Միջնորդությունը մերժեց նաև դատավոր Մակեյանը` շարունակ հանդարտության կոչ անելով կողմերին: Հիշեցնենք, որ Ոստիկանության Չարենցավանի քրեական բաժնի պետ Աշոտ Հարությունյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանք: Ըստ պաշտոնական վարկածի, Վահան Խալաֆյանին հասցրել է ինքնասպանության: Նրա հետ միասին ամբաստանյալի աթոռին են հայտնվել Ոստիկանության Չարենցավանի բաժնի երեք օպեր-լիազորներ` Մորիս Հայրապետյանը, Գագիկ Դավթյանը և Գարիկ Ղազարյանը, ովքեր մեղադրվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: Առաջադրված մեղադրանքում նրանցից միայն Մորիս Հայրապետյանն իր մեղքը ընդունեց, նշելով, որ չի կանխել Աշոտ Հարությունյանի բռնի գործողությունները: Մնացածներն իրենց մեղավոր չէին ճանաչում, իսկ Աշոտ Հարությունյանը գրավոր մի տեքստ էր պատրաստել, որտեղ մասնավորապես ասվում էր, որ մեղադրանքն իրեն պարզ չէ և որ իր դեմ գործ են սարքում: Սեդա Սաֆարյանը, լրացնելով իր պաշտպանյալի խոսքը, նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունել իր մեղքը և որ հատուկ քննչական ծառայությունը քննությունը կատարել է միակողմանի և թերի: Ըստ դատարանի սահմանած կարգի, այսօր հարցաքննվեցին երեք վկաներ, որոնցից առաջինը Վահան Խալաֆյանի եղբայրն էր` Վարդան Խալաֆյան, ով ներկայացրեց ապրիլի 13-ին իրենց տուն ոստիկանների ապօրինի այցելության, ապա եղբորը խաբեությամբ ոստիկանության բաժին բերման ենթարկելու փաստի մասին: Ոստիկանները պատճառաբանել են, թե իբր Վահանը կռիվ է արել և այդ պատճառով են տանում բաժին, իսկ արդեն բաժնում նրան ստիպել են ասել, որ գողություն է կատարել: Ի դեպ, դատարանում հարցաքննված հաջորդ վկայի` Վահան Խալաֆյանի հորեղբորորդու ցուցմունքներից հայտնի դարձավ, որ Վահանին ոստիկանության բաժին են տարել նաև նախօրեին և փորձել են նրանից ցուցմունքներ կորզել, թե իբր այդ օրը մեքենայով ինչ որ մեկին են վրաերթի ենթարկել: «Ոստիկանությունն ակնհայտորեն հետապնդել է Վահան Խալաֆյանին և ոչ միայն հետապնդել է, այլև կեղծ հիմքով է բերման ենթարկել, ինչն արդեն իսկ հանցագործություն է», ոստիկանության աշխատակիցների վարքագծին այսպիսի գնահատական տվեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Վարդան Խալաֆյանը դժվարությամբ էր վկայություն տալիս, նա հուզվում էր, դադար էր առնում, հետո նոր շարունակում: Նա իր ցուցմունքներում նշեց, որ ոստիկանության բաժնում տեսել է նաև բերման ենթարկվածներից Նորայր Չիլյանին, ում ծնոտը բռնության արդյունքում ջարդված է եղել: Վարդանի խոսքով, դեմքի այդ հատվածը վնասված ու ուռած էր: Այդ օրը Վարդանը ոստիկանության բաժնում եղբորը տեսել է երկու անգամ. առավոտյան և ժամը 16:00-ի սահմաններում: Նրա տպավորությամբ, Վահանը ընկճված էր, թեև ակնհայտ բռնության հետքեր նրա վրա չէր նկատել: Վարդան Խալաֆյանի ցուցմունքով, քրեական բաժնի պետ Աշոտ Հարությունյանին տեսել է ժամը 16:00-16:15-ը ընկած ժամանակահատվածում, ով գնացել է հենց այն սենյակի ուղղությամբ, որտեղ եղբայրն է եղել և լսել է նրա գոռգոռոցը. «Հիստերիկ վիճակում էր», նայելով ամբաստանյալ Աշոտ Հարությունյանին` ասում էր Վարդանը: Նա հիշեց ևս մի միջադեպ` կապված քրեականի պետի հետ: Անցած տարի Վահան Խալաֆյանը ևս մի առիթ է ունեցել շփվել Հարությունյանի հետ, սակայն այն ժամանակ Վահանի համար գործը բարեհաջող է ավարտվել: «Քթերիցդ հանելու եմ», այն ժամանակ ասել է քրեականի պետը: Մի ուշագրավ դրվագ ևս ներկայացրեց Վարդան Խալաֆյանը, երբ փորձել է մտնել եղբորը տեսնելու, պրոֆիլակտիկայի բաժնի պետ Միրումյանը, ում աշխատասենյակում իբր ինքնասպանություն է գործել Վահան Խալաֆյանը, ասել է. «Վահանը ստեղ նստած ա, բայց շուտով կարող ա պառկի»: Իսկ երբ Վարդանը գնացել է տուն հաց բերելու և վերադարձել, արդեն 17:00-ի սահմաններում ոստիկանության շենքի բակում նրան դիմավորել է Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի տեղակալ Սամվել Տոնոյանը, ով և հայտնել է Վարդանին, թե Վահանն իրեն խփեց: Ի դեպ, դատակոչված վկաների թվում է նաև Սամվել Տոնոյանը, ով որոշ տվյալներով մեծ դերակատարում ունի Ոստիկանության Չարենցավանի բաժնում , իսկ Չարենցավան քաղաքում նրան ընկալում են որպես «զոն նայողի»: Դատավարությունը հետաձգվեց, կիսատ թողնելով ոստիկանության մայոր, վկա Միրումյանի վկայությունը: Նշենք նաև, որ դատավարությանը մշտապես հետևում են Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը և իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Բռնության ենթարկվել է ոչ միայն Վահան Խալաֆյանը, այլև բերման ենթարկված մյուս անձինք: Այս դատաքննությունը ի սկզբանե միակողմանի է և կենտրոնացված միայն Խալաֆյանի նկատմամբ բռնության կիրառման փաստի վրա: Այս կիսատ պռատ մեղադրական եզրակացության հիման վրա դատավարությունը շատ դժվար է լինելու: Փիլոյանի ներգրավումը այդ կիսատ պռատին է ուղղված, քան թե արդարադատության իրականացմանը կամ իրականության բացահայտմանը»: Աղբյուրը` http://www.lragir.am/armsrc/country36903.html ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների