Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՀՀ զինված ուժերում մահացածների թիվը գաղտնիք համարվել չի կարող


2010 թ. հունիսի 30-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ դատական նիստ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ընդդեմ ՀՀ պաշպանության նախարարության՝ "ՀՀ ՊՆ նախարարի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի մասին" հրամանը, անվավեր ճանաչելու եւ պարտավորեցնելու ՊՆ-ին տեղեկատվություն տրամադրել պահանջի մասին:


2010 թ. փետրվարի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանը որպեսզի "Տեղեկատվության ազատության մասին"ՀՀ օրենքի համաձայն՝ տրամադրել 2009 թ. ՀՀ զինված ուժերում մահացած ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների թիվը, նրանց անուն ազգանունները եւ հասցեները: Պաշտպանության նախարարությունը մերժել է տեղեկատվության տրամադրումը՝ պատճառաբանելով, որ պահանջվող տեղեկատվությունը "ՀՀ ՊՆ-ի գաղտնագրման ենթակա ընդլայնված գերատեսչական ցանկի մասին" հրամանի համաձայն համարվում է գաղտնիք:

Կազմակերպությունը 2010 թ. փետրվարի 27-ին կրկին անգամ դիմում է ներկայացրել Պաշտպանության նախարարություն՝ այս անգամ պահանջելով տեղեկատվության մերժման հիմքում ընկած "ՀՀ ՊՆ-ի գաղտնագրման ենթակա ընդլայնված գերատեսչական ցանկի մասին" հրամանը:
Այս անգամ եւս պաշտպանության նախարարությունը տվյալ հարցումը մերժել է՝ պատճառաբանելով, որ վկայակոչված հրամանը եւս համարվում է գաղտնիք:

2010 թ. ապրիլի 7-ին կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել՝ ՀՀ վարչական դատարան "ՀՀ պաշպանության նախարարի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի մասին" հրամանը անվավեր ճանաչելու եւ պարտավորեցնելու ՊՆ-ին տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին:

Նախնական նիստի ժամանակ կազմակերպությունը միջնորդություն ներկայացրեց հայցի առարկան փոխելու մասին: Ներկայացված հայցապահանջը լրացվեց հետեւյալ կերպ՝ ճանաչել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը:
Դատարանը նշված միջնորդությունը բավարարեց:

Դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով կարող է արծածվել այնպիսի տեղեկատվություն, որը կարող է պարունակել պետական եւ ծառայողական գաղտնիք, որոշեց դատաքննությունը շարունակել դռնփակ:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց 2010 թ. հուլիսի 22-ին՝ ժամը 11:45:

 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը