Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Խոշտանգումներ իրավական համակարգում»
Մարդու իրավունքների պաշտպանություն Խոշտանգումներ Ոստիկանություն
/2010-Հունիս-24/
2010 թվականի հունիսի 22-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ կայացավ "Խոշտանգումներ իրավական համակարգում" թեմայով աշխատանքային քննարկում:
Քննարկումը կազմակերպվել էր "Քաղաքացիական շահերի պաշտպանություն" ծրագրի շրջանակներում` ՔաունթերՓարթ Ինթերնեյշնլ հայաստանյան ներկայցուցչության ֆինանսավորմամբ:
Քննարկմանը մասնակցում էին ոստիկանության ձերբակալվածների պահման վայրերի, քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդական խմբի անդամներ, տեղական իրավապաշտպան հասարակական կազմակերպություների, միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչներ: Աշխատանքային քննարկման սկզբում կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը մասնակիցներին ներկայացեց քննարկման նպատակը: Կազմակերպությունն ակնկալում է հավաքել իրավապահ համակարգում առկա խոշտանգման փատերը և հաշվի առնելով Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հերթական այցը` ներկայացնել այլընտրանքային զեկույց: Հրավիրված աշխատանքային քննարկման ընթացքում մասնակիցները պետք է քննարկեին զեկույցի կառուցվածքը, ներկայացնեին իրավապահ համակարգում իրենց հայտնի խոշտանգման փաստերը, ընդհանուր համակարգային խնդիրները: Մասնակիցների ներկայացմամբ` ամենահիմնական համակարգային խնդիրն այն է, որ որևէ վերահսկողություն չկա մինչև ձերբակալումը ոստիկանություն բերման ենթարկված և ոստիկանությունում գտնվելու ընթացքի նկատմամբ: Ձերբակալված անձանց պահելու վայրերում դիտորդություն իրականացնող խումբն իրավասություն չունի տեսակցել կամ զրուցել ոստիկանությունում գտնվող այն քաղաքացիների հետ, որոնց ձերբակալման վերաբերյալ որոշում չկա: Այս խմբի անդամները չեն կարող ուսումնասիրել նաև համապատասխան փաստաթղթերը: Մասնակիցները նշում են, որ ոստիկանություն բերման ենթարկելու վերաբերյալ գրառումներ օրենքով սահմանված կարգով չեն իրականացվում: Սա պրակտիկայում դրսևորվող հիմնական խնդիրն է, որի հետևանքով էլ տարածվում են իրավապահ մարմինների չարաշահումները` քաղաքացիներին ապօրինի անազատության մեջ պահելու, նրանց բռնության ենթարկելու մասով: Հաջորդ խնդիրը արձանագրված խոշտանգումների փաստերի առթիվ պետության կողմից պատշաճ քննության բացակայությունն է: Մասնակիցները ներկայացրեցին դեպքեր, երբ դատաքննության ժամանակ ամբաստանյալը հայտարարել է նախաքննության ընթացքում իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին, սակայն որևէ միջոցառում այդ կապակցությամբ չի ձեռնարկվել: Քննարկման արդյունքում մասնակիցները պայմանավորվեցին ներկայացնել իրենց պրակտիկայում դրսևորված խոշտանգման կոնկրետ փաստերը, որոնք կներառվեն զեկույցի մեջ:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների