Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Անօրինական են պահել 300 մարդ
Մարդու իրավունքների պաշտպանություն Խոշտանգումներ Ոստիկանություն
/2010-Հունիս-23/
"Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ոչ մի քննիչ չի պարտադրում ոստիկանության բաժանմունքում գտնվող մարդուն` հրաժարվել փաստաբանի ծառայությունից", այսօր ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի 2009թ գործունեության տարեկան հաշվետվության ներկայացման ընթացքում ասաց ՀՀ Ոստիկանության ՀԿԱ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա.Կիրակոսյանը:Կիրակոսյանի հայտարարությունը պատասխան էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի մեկնաբանությանը, թե տարեկան զեկույցից էլ երևում է, որ փաստաբանական գրասենյակները պասիվ են աշխատում մարզերում, ու պատճառը ոչ միայն փաստաբանների որակի խնդիրն է, այլև քննիչների կողմից ոստիկանության բաժանմունքում գտնվող անձին փաստաբանի ծառայությունից հրաժարվել ստիպելու կամ համոզելու երևույթը, որ հետագայում "լավ լինի":
Անդրադառնալով տարեկան զեկույցում տեղ գտած թերություններին` փաստաբան Արտակ Զեյնալյանը մեջբերեց, որ դիտորդական խումբը ստեղծվել է ՄԱԿ-ի շրջանակներում Եվրախորհրդում ստանձնած պարտավորության արդյունքում ու չպետք է խորհրդակցի ոստիկանության հետ ու համատեղ զեկուցում ներկայացնի: Զեյնալյանն ասաց, որ զեկույցը կօգտագործի Եվրոպական դատարան ՀՀ-ին դեմ գործեր ուղարկելիս. "Խորհրդային տարիներից մեզ ժառանգություն են մնացել ոչ միայն չբարեկարգված ձերբալկալված անձանց պահելու վայրերը /ՁՊՎ/, այլև վատ վերաբերմունքը: Եթե մարդուն 72 ժամից ավել առանց հիմնավորման պահում են ոստիկանությունում, ապա նա արդեն իսկ իր իրավունքների ոտնահարման հետ կապված խնդիր ունի, այսինքն առկա է եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում": Տարեկան զեկույցում դիտորդական խումբն արձանագրել է քաղաքացուն օրենքի սահմանումից դուրս ոստիկանությունում ավել պահելու 300 դեպք: Չնայած դիտորդական խմբի նախագահ Սուրեն Իսկանդարյանը պնդեց, որ զեկույցում տեղ գտած 300 դեպքն էլ հավաստի է, ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը հակառակվեց` նշելով, թե "ոչ մի 300 նման դեպք էլ չկա, քանի որ քրեական դատավարության օրենսգրքով անձը կարող է 3 օր մնալ ոստիկանությունում, իսկ օրինակ մարդուն Վարդենիսից Նուբարաշեն բերելը ժամանակ է ու մարդու համար տանջանք, ավելի լավ է մեկ օր ավել պահել, քան թե տանջել, տանել-բերել": Արթուր Սաքունցն էլ այս կապակցությամբ ոստիկանության գնդապետին հիշեցրեց Գուգարքից Մհեր Հարությունյանին, ում 14 ժամ պահել էին ոստիկանությունում ու չէին ձերբակալել, ավելին` նրա խոսքով` նույնիսկ քրեակատարողական հիմնարկներ այցելած դիտորդական խմբի ներկայացուցիչներին ազատազրկվածներից ոչ մեկ հարցնելիս ցույց չէր տվել ձերբակալության մասին արձանագրության պատճեն, քանի որ իրենց չէր տրվել: Զեկույցը ներկայացնելիս Իսկանդարյանն ասաց, որ ՁՊՎ-ում 2009 թ. խոշտանգման դեպքեր չեն եղել, իսկ եթե 3 կամ 4 դեպք եղել է, ապա "անփութության արդյունք է եղել, իսկ անփութությունը խոշտանգում չի համարվում օրենքով": Խոշտանգումների փաստին անդրադառնալով` Արթուր Սաքունցը հիշեցրեց, որ միայն 2009 թ. Լոռու մարզում գրանցվել է 38 դեպք, երբ խոշտանգված անձին ՁՊՎ-ից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ, ու այդ դեպքերի հետ կապված բողոքի արդյունքում օբյեկտիվ ու լուրջ քննություն չի իրականացվում: Իսկանդարյանը անդրադարձավ նաև հանձնուքների, տեսակցության, անգամ սննդի (մեկ կալանավորին օրական 3 անգամ սնունդ տալու համար նախատեսված է 450 դրամ) ու սպասքի, շենքերի բարենորոգման հետ կապված խնդիրներին` նշելով, որ տարեկան հաշվետվության մեջ դիտորդական խումբը արել է առաջարկություններ` իրավիճակը շտկելու համար: Աղբյուրը` http://www.lragir.am/armsrc/society36196.html Քրիստինե Վարդանյան
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների