Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Գործը կրկին ուղարկվեց նոր քննության
Մարդու իրավունքների պաշտպանություն Կոռուպցիայի կանխարգելում Արդար դատաքննության իրավունք
/2010-Հունիս-10/
2010 թ. հունիսի 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Լոռու մարզի դատախազության վերաքննիչ բողոքը:
Դատարանի որոշմամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը պետք է վերաքննի քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելու պարտավորեցնելու մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը:
Նույն գործով ՀՀ վերաքննիչ դատարանը երկրորդ անգամ է որոշում կայացնում, որոնք իրարամերժ են: Առաջին անգամ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը՝ այն ուղարկելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` վերաքննության:
Այս անգամ էլ ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից բավարվել է Լոռու մարզի դատախազության վերաքննիչ բողոքը եւ ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` վերաքննության:
Գործի էությունը կայանում է նրանում, որ կազմակերպությունը դիմել էր դատարան դատախազության անգործությունը դատական կարգով վերացնելու համար: Դատարանի որոշմամբ դատախազությունը պետք է կայացներ քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:
Քննիչի կողմից առանց դատարանի որոշման կատարվել է բնակարանի անօրինական խուզարկություն: Դատախազությունը, որը անմիջական վերահսկողություն է իրականացնում քննիչի գործողությունների նկատմամբ, դրանք համարել է օրինական: Ավելին, դատախազությունն ինքն էլ օրենքի խախտումներ է թույլ տվել՝ հանցագործության փաստի կապակցությամբ ներկայացված հաղորդմանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով չարձագանքելով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ներկայացված հաղորդման կապակցությամբ պետք է կայացվեր քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում եւ այդ որոշումը տրամադրվեր հաղորդումը ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձին, տվյալ դեպքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակին:
ՀՀ վճռաբեկ դատարանը դեռեւս 2009 թ. ՀՀ քրեական օրենսգրքի այս դրույթների պահանջը չկատարելը համարել է խախտում եւ որակել որպես անգործություն:
Օրենքի պահանջների չկատարումը տվյալ դեպքում անհնարին է դարձնում քննիչի անօրինական գործողությունների դեմ պայքարը, դրանց վերացումը կամ կանխարգելումը: Մինչդեռ դատախազությունն ինքն է օժտված հանցագործությունների դեմ պայքարելու լիազորությամբ:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների