Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Դանակով հարվածել է հացադուլավոր դատապարտյալի գլխին


Մայիսի 24-ից հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանն իր և նախկին խցակից ընկերոջ` Մհեր Ենոքյանի փախուստի գործով վճիռը հրապարակելուց առաջ այսօր հանդես եկավ հայտարարությամբ. "Իմ նկատմամբ բռնություն է կիրառվել խցակցիս կողմից, նա դանակով հարվածել է գլխիս", ասաց Սողոմոնը` ձեռքով ցույց տալով գլխի վիրավոր հատվածը:

 

Ի դեպ, Սողոմոնը մեղադրեց մեղադրողին` ասելով, որ տեղի ունեցածի մեջ նրա մատն է խառը:


Դատավոր Արթուր Օհանյանը նշեց, որ հայտարարությունը հաշվի կառնվի:

 
Սողոմոն Քոչարյանի մայրը` տիկին Զինան, պատմեց, որ օրեր առաջ, երբ հանքային ջուր ու ծխախոտ էր բերել որդուն, իրեն էին փոխանցել Սողոմոնի սպիտակեղենը, որի վրա տեղ-տեղ արյան հետքեր էին եղել. "Շատ վախեցա, որովհետև 15 տարի է իմ տղան անազատության մեջ է, ես նման բան չէի տեսել: Հետո զանգեց Սողոմոնն ու պատմեց, որ նոր խցակից են բերել ու հենց նա է խփել իրեն, երբ տղաս կեսգիշերին մոտ պառկել է քնելու: Աչքը կպնելու վրա սա խփել է, երրորդ տղան է գոռացել, թե Սողոմոն վեր կաց":


"Որտեղի՞ց այդ դանակը խցում, չէ՞ որ անձնական իրերի զննություն է իրականացվում, ինչո՞ւ այն չի առգրավվել: Նոր Գուրգեն Մարգարյան են ուզո՞ւմ", վրդովված ասում էին Սողոմոն Քոչարյանի հարազատները:


Թե Սողոմոնի, թե Մհերի հարազատները համոզմունք էին հայտնում, որ նրանց կյանքը վտանգված է Նուբարաշեն ՔԿՀ-ում:


"Չհամբերեցին անգամ դատավճռից հետո բանեցնեին մարդկանց լռեցնելու իրենց հնարքները: Եվ սա առաջին փորձն է, բացառված չէ, որ մի օր էլ Մհերի նկատմամբ կիրառեն այն", ասաց Մհեր Ենոքյանի եղբայրը:


ԱՆ Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարի փոխանցմամբ, այս դեպքի առթիվ քրեական գործ հարուցված չէ. "Նյութեր են նախապատրաստվում", ասաց Արսեն Բաբայանը:


"Այն, որ հացադուլավոր դատապարտյալի խուցը չի առանձնացվել, արդեն իսկ ռեժիմի խախտում է: Ի՞նչ գործ ունի հացադուլ հայտարարած դատապարտյալի խցում մեկ այլ ազատազրկված: Սա անթույլատրելի է: Իսկ կատարվածը միանշանակ ճնշում է Սողոմոն Քոչարյանի նկատմամբ", ընդգծեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

 

ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.lragir.am/armsrc/country35629.html
 
Զարուհի Մեջլումյան



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը