Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Աշխատանքային հանդիպում մոնիթորների հետ
Խաղաղասիրություն Զինված ուժեր Մամլո հաղորդագրություն
/2010-Հունիս-07/
2010 թ. հունիսի 3-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող "Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը զինված ուժերի նկատմամբ" ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ռազմական բյուջեի մոնիթորինգի մասնակիցների աշխատանքային հանդիպում:
Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի աշխատակազմը եւ մոնիթորինգի մասնակիցները:
Հանդիպման նպատակն էր մոնիթորինգի մասնակիցների հետ քննարկել ՀՀ պաշտպանության բյուջեի ուսումնասիրության ուղղությամբ կատարվելիք աշխատանքները:
Մոնիթորինգի մասնակիցները, որոնք ներկայացնում են "Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն", "Համայնքների ֆինանսիստների միություն", "Համագործակցություն հանուն ժողովրդավարության", "Հելսինկյան ասոցիացիա", "Լրագրողներ հանուն մարդու իրավունքների", "ՀՔԱ Վանաձորի գրասենյակ" հասարակական կազմակերպությունները, արդեն տիրապետում են ռազմական բյուջեի մոնիթորինգի սկզբունքներին եւ իրականացման գործիքներին:
Հանդիպմանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մոնիթորինգի մասնակիցներին ներկայացրեց ապրիլ-մայիս ամիսների ընթացքում պաշտպանության բյուջեի վերաբերյալ տարբեր ինտերնետային աղբյուրներից հավաքագրված տվյալները՝ ըստ "Ռազմական բյուջեի մոնիթորինգի" դասընթացին ներկայացված բյուջեի մոդելի: Աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով մոնիթորինգի մասնակիցները բաժանվեցին աշխատանքային խմբերի, որոնք առաջիկա ամիսների ընթացքում պետք է իականացնեն ռազմական բյուջեի ուսումնասիրություն:
"Քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ" ծրագիրն իրականացվում է նիդերլանդական ICCO (Համագործակցության զարգացման միջեկեղեցական կազմակերպություն) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների