Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

"Այդ ոստիկանը իր տեղում չէ"


43-8

Ոստիկանությունը պետք է հրաժարվի իր այն աշխատակցից, ով ցուցմունք է տվել, թե 23-ամյա լրագրողն իր նկատմամբ բռնություն է կիրառել: Այս կարծիքին է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:


"Այդ նշանակում է, որ նա իր տեղում չէ: Եթե դու չես կարող կանխարգելել քո նկատմամբ աղջկա կողմից բռնությունը, ապա վաղը` սպանության կամ զենքի կիրառման ժամանակ, ի՞նչ ես անելու, փախչելո՞ւ ես, մտնե՞ս ծակը",-ասում է իրավապաշտպանը:


"Հայկական ժամանակ" թերթի լրագրող Անի Գեւորգյանը չնայած 72 ժամյա ձերբակալությունից հետո ստորագրությամբ ազատ արձակվեց, սակայն նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:


Արթուր Սաքունցն ենթադրել է, որ նրան մեղադրանք կառաջադրվի. "Չ՞է որ ինչ-որ ձեւով ոստիկանները պետք է արդարացնեին իրենց գործողությունները": Նա համարում է, որ պատահական չի ձերբակալվել հենց "Հայկական ժամանակ" թերթի աշխատակիցը: Չնայած թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը անազատության մեջ է, սակայն. "Խմբագրին նստացրել են, բայց, իշխանության գնահատմամբ, էլի հանգիստ չի մնում, թերթի մոտեցումները չեն փոխվել":
"Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համար անսպասելի է եղել լրագրողի ձերբակալությունը: Ըստ նրա, եթե իշխանությունները խելացի լինեին, ապա նրան չպետք է ձերբակալեին:
"Այն տենդենցն է, որ կամաց-կամաց մեր պետությունն ավելի է ամրագրում իր տոտալիտար համակարգը, եւ սա դրա դրսեւորումներից է",- ասում է Զարուհի Փոստանջյանը: Նա, հիշեցնենք, Անիին հանդիպել է ոստիկանության Կենտրոնի բաժնում եւ վստահեցնում էր, որ բերման ենթարկելիս նրա նկատմամբ բռնություն է կիրառվել:


"Ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում: Բնականաբար շատ կուզեմ, որ լրագրողը մեղավոր չլինի եւ մեր երկրում որեւէ մեկի ազատությունները չսահմանափակվեն` ոչ լրագրողի, ոչ քաղաքացու, եւ ոչ էլ ոստիկանություն օրինական գործողությունները խոչընդոտվեն քաղաքացիների կողմից",-ասում է ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:


Նա այլ մեկնաբանություններ չի ցանկանում տալ` սպասելով իրավապահ մարմինների գնահատականներին: "Իմ կարծիքը շատ հստակ է, ես դեմ եմ օրենքի ցանկացած , նամանավանդ խոսքի ազատության ոտնահարման: Իմ կոլեգաները խոսել են ոստիկանապետի հետ, ասել է` պիտի ներկայացնի փաստեր, սպասենք այդ փաստերին",-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

 

ԱՂԲՅՈՒՐԸ` http://a1plus.am/am/social/2010/06/4/vostikan



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը