Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Յոթ կազմակերպությունների հայտարարությունը
Մարդու իրավունքների պաշտպանություն Հայտարարություններ
/2010-Հունիս-02/
2010 թ. մայիսի 10-ին ԵՄ Ընդհանուր հարցերով խորհուրդը հաստատեց ԵՄ-ի կողմից Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի բանակցություններ սկսելու հանձնարարականները: Նշվում է, որ ԵՄ-ի և Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների խորացման ուղղությամբ առաջընթացը պետք է հիմնված լինի ընդհանուր արժեքների ու սկզբունքների, այդ թվում՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա։ Մենք համոզված ենք, որ եվրաինտեգրման քաղաքականությունը ամենանպաստավորն է Հայաստանի` իրապես ժողովրդավար ու բարգավաճ երկիր դառնալու և բաց ու արդարացի հասարակություն կառուցելու տեսանկյունից: Այդ իսկ պատճառով մենք ողջունում ենք այս գործընթացը, քանի որ ասոցացման համաձայնագիրը կարող է համակողմանի ինտեգրման արագ ճանապարհ ապահովել: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ արժեքների և սկզբունքների վրա հիմնված հարաբերությունների խորացման պայմանը պետք է լինի մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման և արդարադատության ներկայիս վիճակի բարելավումը Հայաստանում: Հարաբերությունների ամրապնդման համար, որոնք ի վերջո կհանգեցնեն եվրոպական արժեքների վրա հիմնված ինտեգրման, անհրաժեշտ են հրատապ և կոնկրետ քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն որպես նախապայմաններ և երաշխիք կհանդիսանան այդ իսկ արժեքների նկատմամբ հարգանքի բավարար մակարդակի ապահովման համար: Մենք նաև կոչ ենք անում սահմանել և հրապարակել կոնկրետ չափանիշներ` առաջընթացը գնահատելու նպատակով: Հայաստանի քաղաքացիական հասարակության համար, որն աշխատում է տարաբնույթ ոլորտներում` ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և արդյունավետ կառավարման, հետևում ու ուսումնասիրում է ընթացիկ միտումներ և ի հայտ եկող խնդիրները, այն հրատապ և առաջնահերթ գործողությունները, որոնք կառավարությունը պետք է ձեռնարկի ծանրակշիռ և նպաստավոր ինտեգրման գործընթացում ներգրավվելու համար և որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության, ժողովրդավարության և սոցիալական իրավիճակի զարգացմանը, պետք է լինեն հետևյալը. 1. վերականգնել արդարությունն ու արդար դատավարության իրավունքը` անցկացնելով մարտի 1-ի սպանությունների արդյունավետ ու ամբողջական քննություն և ազատ արձակելով քաղաքական բանտարկյալներին: 2. Ձեռնարկել քայլեր օլիգարխիկ կառուցվածքի վերացման և քաղաքականության ու տնտեսության միաձուլման տարանջատման ուղղությամբ` ապահովելով մրցակցային տնտեսության համար անհրաժեշտ նվազագույն մեխանիզմներ: Ապահովել շահերի բախման դեմ պայքարի գործունակ մեխանիզմներ պետական կառավարման բոլոր օղակներում և հատկապես հրատապ կերպով` կառավարման վերին օղակներում: 3. Անհապաղ միջոցներ ձեռնարկել հեռարձակող լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողությունը հանելու ուղղությամբ. ապահովել բազմազանություն լրատվամիջոցների շուկայում` ապահովելով հեռարձակման լիցենզիաների տրամադրման մրցույթների թափանցիկությունը. բարելավել հեռարձակման ոլորտի օրենսդրական դաշտը` ապահովելով կարգավորող մարմինների անկախությունը. ԶԼՄ հանրությանը և քաղաքացիական հասարակությանը մասնակից դարձնել օրենսդրական բարեփոխումների և քաղաքականության ձևավորման գործընթացին` կապված անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցում կատարելու հետ: 4. Ապահովել դատական համակարգի իրական անկախությունը` փոփոխություններ կատարելով դատավորների նշանակման, կառավարման հարցերում, մեծացնելով դատական գործընթացների թափանցիկությունը և անկողմնակալությունը և դատավորներին պատասխանատվության ենթարկելով ապօրինի և մասնագիտական էթիկայի նորմերից չբխող գործողությունների համար: 5. Վերջ տալ ոստիկանության բիրտ գործողությունների և ոստիկանության նախնական պահման վայրերում խոշտանգումների ենթարկելու հետ կապված անպատժելիության մթնոլորտին` հետաքննելով ոստիկանական բռնությունների փաստերը և ոստիկանության նախնական պահման վայրերը հասանելի դարձնելով հասարակական մոնիթորինգի համար: 6. Ապահովել մրցակցային քաղաքական գործընթաց նախքան 2012թ. խորհրդարանական ընտրությունները` կանխելով վարչական, լրատվական ու կադրային ռեսուրսների չարաշահումը, բացառել ահաբեկումն ու այլ խախտումները նախընտրական քարոզչության, քվեարկության ու քվեների հաշվման ընթացքում: Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ Երևանի մամուլի ակումբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Ժուռնալիստների "Ասպարեզ" ակումբ Խոսքի ազատության պաշտպանության ազատության կոմիտե Հայաստանի հելսինկյան կոմիտե Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների