Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Սովորական խայտառակություն


Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար զարգացման ստորին աստիճանի վրա գտնվող, բռնապետական իշխանություն ունեցող երկրում:

 

Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը երկուշաբթի օրը  "Ազատություն" ռադիոկայանին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ ապրիլին ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությունը ավարտին է մոտենում և շուտով գործը կուղարկվի դատարան:


Անդրանիկ Միրզոյանի խոսքով, նախաքննության ընթացքում սպանության վարկածը չի հիմնավորվել: Ահա այսպես, չի հիմնավորվել սպանության վարկածը` կհիմնավորվի ինքնասպանության վարկածը: Հիմա պատկերացրեք ոստիկանությունում կտտանքների ենթարկված մի երիտասարդի, ապա փորձեք զարկ տալ ձեր ֆանտազիային և փորձեք ինքներդ ձեզ հավատացնել, որ ոստիկանների ներկայությամբ այդ նույն երիտասարդը կվերցներ դանակը և երկու անգամ իրեն ծանր հարված կհասցներ, իսկ այդ ընթացքում ոստիկանները հանգիստ կնայեին, թե երիտասարդն էլ ինչ կարող է անել: Իհարկե, ինչքան էլ մեծ երևակայություն ունենաք, նման բան չեք պատկերացնի, բայց Անդրանիկ Միրզոյանի և նրա կոլեգաների երևակայությունը շատ մեծ է: "Նախաքննության առաջին օրվանից նման վարկած ընտրել ենք, մանրամասն քննություն է կատարվել, բացի այդ վարկածը չի հիմնավորվում", -նշել է Հատուկ քննչական ծառայության պետը:


Հիշեցնենք, որ այս գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա ապրիլին կալանավորվել էին ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հայրապետյանը և նույն բաժանմունքի պետ Հարությունյանը: Երկուսն էլ մեղադրվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու և Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու համար: Վահան Խալաֆյանի հարազատները ու այս գործով զբաղվող իրավապաշտպանները պնդում են, որ 24-ամյա երիտասարդին Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում տանջելով, դաժան ծեծի ենթարկելով, սպանել են: Խալաֆյանի հարազատները համաձայն չէին նա և օրեր առաջ հրապարակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետ, որով փաստորեն չէր բացառվում, որ Վահան Խալաֆյանը ինքնասպան է եղել: Որքան էլ ցավալի է, բայց մեզ փորձաքննության արդյունքները չեն զարմացնում, այլ միայն հերթական անգամ զայրացնում են: Մենք մարտի 1 ենք տեսել, տեսել ենք նաև, թե ինչպես են անինքնասեր դատաբժիշկները տխմար հայտարարություններ անում` պնդելով, ասենք, որ մաշտոցի պողոտայում մարտի 1-ին խոզ կամ տավար է եղել, որի ուղեղի մնացորդներն էլ հայտնվել են ասֆալտին: Եվ հիմա միայն զայրանում ենք, երբ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը հայտարարեց, որ դատաբժշկական փորձաքննությամբ ինքնասպանության վարկածը հիմնավորվում է: "Վերջնական իրավական գնահատական կտանք նախաքննության ավարտից առաջ",-ասել է Միրզոյանը:


Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վստահ է, որ նախաքննությունն ամեն ինչ անում է իրականությունը հանրությունից թաքցնելու համար: Արթուր Սաքունցի համոզմամբ, Հատուկ քննչական ծառայությունը չի պատասխանում մի շարք կարևոր հարցադրումների, որոնք, ըստ իրավապաշտպանի, ըստ էության ցույց են տալիս, որ Խալաֆյանին սպանել են: "Նախ դանակի 2 հարվածների հարցը. չի պատասխանում, թե որ հարվածն է առաջին կամ երկրորդը եղել և ինչպես է եղել, որ մարդը կարողացել է իրեն 2 հարված տալ, այն պահից հետո, երբ ենթարկվել է նման տիպի խոշտանգումների",- նշել է իրավապաշտպանը: Մյուս հարցը, ըստ նրա, այն է, որ "մինչև հիմա չի պարզաբանվել, թե ինչպես հայտնվեց այդ դանակը, ով տվեց Վահան Խալաֆյանի ձեռքը, որ ինքն իրեն սպանի": Ըստ Սաքունցի` կան նաև բազմաթիվ այլ հարցեր: Այսպես, ըստ Վահան Խալաֆյանի եղբոր` սենյակում իր եղբոր հետ եղել են 2 օպեր, ո՞րն է եղել մյուս օպերի դերակատարությունը: Հաջորդ հարցը` հագուստը, որի վրա, նորից հարազատների պնդմամբ չեն եղել դանակի հետքեր: "Ի՞նչն է եղել, ինչո՞վ է բացատրվում, որ հագուստ չի եղել վրան",- հարցնում է Սաքունցը:

Իրավապաշտպանի համոզմամբ` փորձագետները պարտավոր էին նաև պատասխանել հետևյալ հարցին. այն բռնությունները, որոնց հետքերը Վահան Խալաֆյանի մարմնի վրա կային և գլխի վրա` դրանք ինչպիսի ազդեցություն կարող էին թողնել, արդյո՞ք կարող էր այդ վնասվածքների հետևանքով Վահան Խալաֆյանը գտնվեր անգործության մեջ կամ նման վիճակում գտնվող մարդն ընդհանրապես ունա՞կ էր որևիցե շարժում կատարելու: "Ազատություն" ռադիոկայանին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ ապրիլին ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությունը ավարտին է մոտենում և շուտով գործը կուղարկվի դատարան:


Անդրանիկ Միրզոյանի խոսքով, նախաքննության ընթացքում սպանության վարկածը չի հիմնավորվել: Ահա այսպես, չի հիմնավորվել սպանության վարկածը` կհիմնավորվի ինքնասպանության վարկածը: Հիմա պատկերացրեք ոստիկանությունում կտտանքների ենթարկված մի երիտասարդի, ապա փորձեք զարկ տալ ձեր ֆանտազիային և փորձեք ինքներդ ձեզ հավատացնել, որ ոստիկանների ներկայությամբ այդ նույն երիտասարդը կվերցներ դանակը և երկու անգամ իրեն ծանր հարված կհասցներ, իսկ այդ ընթացքում ոստիկանները հանգիստ կնայեին, թե երիտասարդն էլ ինչ կարող է անել: Իհարկե, ինչքան էլ մեծ երևակայություն ունենաք, նման բան չեք պատկերացնի, բայց Անդրանիկ Միրզոյանի և նրա կոլեգաների երևակայությունը շատ մեծ է: "Նախաքննության առաջին օրվանից նման վարկած ընտրել ենք, մանրամասն քննություն է կատարվել, բացի այդ վարկածը չի հիմնավորվում",-նշել է Հատուկ քննչական ծառայության պետը:


Հիշեցնենք, որ այս գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա ապրիլին կալանավորվել էին ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հայրապետյանը և նույն բաժանմունքի պետ Հարությունյանը: Երկուսն էլ մեղադրվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու և Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու համար: Վահան Խալաֆյանի հարազատները ու այս գործով զբաղվող իրավապաշտպանները պնդում են, որ 24-ամյա երիտասարդին Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում տանջելով, դաժան ծեծի ենթարկելով, սպանել են: Խալաֆյանի հարազատները համաձայն չէին նաև օրեր առաջ հրապարակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետ, որով փաստորեն չէր բացառվում, որ Վահան Խալաֆյանը ինքնասպան է եղել: Որքան էլ ցավալի է, բայց մեզ փորձաքննության արդյունքները չեն զարմացնում, այլ միայն հերթական անգամ զայրացնում են: Մենք մարտի 1 ենք տեսել, տեսել ենք նաև, թե ինչպես են անինքնասեր դատաբժիշկները տխմար հայտարարություններ անում` պնդելով, ասենք, որ մաշտոցի պողոտայում մարտի 1-ին խոզ կամ տավար է եղել, որի ուղեղի մնացորդներն էլ հայտնվել են ասֆալտին: Եվ հիմա միայն զայրանում ենք, երբ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը հայտարարեց, որ դատաբժշկական փորձաքննությամբ ինքնասպանության վարկածը հիմնավորվում է: "Վերջնական իրավական գնահատական կտանք նախաքննության ավարտից առաջ",-ասել է Միրզոյանը:


Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վստահ է, որ նախաքննությունն ամեն ինչ անում է իրականությունը հանրությունից թաքցնելու համար: Արթուր Սաքունցի համոզմամբ, Հատուկ քննչական ծառայությունը չի պատասխանում մի շարք կարևոր հարցադրումների, որոնք, ըստ իրավապաշտպանի, ըստ էության ցույց են տալիս, որ Խալաֆյանին սպանել են: "Նախ դանակի 2 հարվածների հարցը. չի պատասխանում, թե որ հարվածն է առաջին կամ երկրորդը եղել և ինչպես է եղել, որ մարդը կարողացել է իրեն 2 հարված տալ, այն պահից հետո, երբ ենթարկվել է նման տիպի խոշտանգումների",- նշել է իրավապաշտպանը: Մյուս հարցը, ըստ նրա, այն է, որ "մինչև հիմա չի պարզաբանվել, թե ինչպես հայտնվեց այդ դանակը, ով տվեց Վահան Խալաֆյանի ձեռքը, որ ինքն իրեն սպանի": Ըստ Սաքունցի` կան նաև բազմաթիվ այլ հարցեր: Այսպես, ըստ Վահան Խալաֆյանի եղբոր` սենյակում իր եղբոր հետ եղել են 2 օպեր, ո՞րն է եղել մյուս օպերի դերակատարությունը: Հաջորդ հարցը` հագուստը, որի վրա, նորից հարազատների պնդմամբ չեն եղել դանակի հետքեր: "Ի՞նչն է եղել, ինչո՞վ է բացատրվում, որ հագուստ չի եղել վրան",- հարցնում է Սաքունցը:

Իրավապաշտպանի համոզմամբ` փորձագետները պարտավոր էին նաև պատասխանել հետևյալ հարցին. այն բռնությունները, որոնց հետքերը Վահան Խալաֆյանի մարմնի վրա կային և գլխի վրա` դրանք ինչպիսի ազդեցություն կարող էին թողնել, արդյո՞ք կարող էր այդ վնասվածքների հետևանքով Վահան Խալաֆյանը գտնվեր անգործության մեջ կամ նման վիճակում գտնվող մարդն ընդհանրապես ունա՞կ էր որևիցե շարժում կատարելու:


ԱՂԲՅՈՒՐԸ` "Հայք" օրաթերթ



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը