Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Խալաֆյանի գործը կոծկո՞ւմ են


"Հատուկ քննչական ծառայությունն ամեն ինչ անում է ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած Վահան Խալաֆյանի սպանությունը կոծկելու համար", այսօր հայտարարեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով դեպքի առաջին օրվանից հետևում է քննության ընթացքին:

Իրավապաշտպանն արձագանքել է երեկ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցին, որտեղ վերջինս հայտարարել էր, թե նախաքննությամբ հիմնավորվում է Վահան Խալաֆյանի ինքնասպանության վարկածը:


"Անդրանիկ Միրզոյանն իր հայտարարությամբ հաստատեց և ոստիկանապետի, և գլխավոր դատախազի կողմից այսպես կոչված քրեական ախտորոշումը, ինչը վերջիններս արել էին մինչև դատաբժշկական փորձաքննության հրապարակումը, չնայած այն բանին, որ մտահոգություն կար, որ տեղի ունեցածը սպանություն է":


Արթուր Սաքունցի պնդմամբ, Հատուկ քննչական ծառայությունը չի պատասխանել մի շարք կարեւոր հարցադրումների, որոնք, ըստ իրավապաշտպանի, ցույց են տալիս, որ Խալաֆյանին սպանել են:


"Նախ, դանակի երկու հարվածների հարցը. չկա պատասխան, թե ո՞ր հարվածն է առաջին կամ երկրորդը տրվել, եւ ինչպե՞ս է եղել, որ մարդը կարողացել է իրեն երկու հարված տալ` այն պահից հետո, երբ ենթարկվել է նման տիպի խոշտանգումների, ընդգծում է իրավապաշտպանը,- մինչեւ հիմա չի պարզաբանվել, թե ինչպե՞ս հայտնվեց այդ դանակը, ո՞վ տվեց Վահան Խալաֆյանի ձեռքը, որ ինքն իրեն սպանի":


 "Մյուս հարցը` ըստ Վահան Խալաֆյանի եղբոր` սենյակում իր եղբոր հետ եղել են երկու օպեր, մի օպերը կալանավորվել է, ո՞րն է եղել մյուս օպերի դերակատարությունը":


Ըստ իրավապաշտպանի, չպարզաբանված հարցերի թվում են նաև Դավիթ Գյուլումյանի (գողության մեջ մեղադրվող) հարազատների և ոստիկանապետի տեղակալ Տոնոյանի միջև զրույցներն ու հեռախոսազրույցները, վերծանե՞լ են արդյոք հեռախոսազրույցները:


 Իրավապաշտպանն անդրադարձավ նաև Խալաֆյանի հագուստին, որի վրա, ըստ նրա հարազատների պնդման, դանակի հետքեր չեն եղել: "Ի՞նչ է եղել, ինչո՞վ է բացատրվում, որ հագուստ չի եղել վրան":


 Իրավապաշտպանի համոզմամբ, "փորձագետները պարտավոր էին նաեւ պատասխանել հետեւյալ հարցին. այն բռնությունները, որ[ոնց հետքերը] Վահան Խալաֆյանի մարմնի վրա կային եւ գլխի վրա` դրանք ինչպիսի՞ ազդեցություն կարող էին թողնել, արդյոք կարող էր այդ վնասվածքների հետեւանքով Վահան Խալաֆյանը գտնվեր անգործության մեջ, կամ նման վիճակում գտնվող մարդը, ընդհանրապես, ունա՞կ էր որեւիցե շարժում կատարելու":


"Այսինքն, հարցեր են, որոնք, ըստ էության, մեզ ավելի շատ հիմք են տալիս կասկածելու դատաբժշկական եզրակացության անկեղծությանը, որ տեղի է ունեցել սպանություն", - ամփոփեց Սաքունցը:


Մյուս հարցը, որը խիստ զարմացնում է իրավապաշտպանին, այն է որ իրավապահ մարմինները մեծ շահագրգռություն են ցուցաբերում Խալաֆյանի գործը բացահայտելու ուղղությամբ. "Սա չլսված բան է Հայաստանի պրակտիկայում` շատ կարճ ժամկետում բացահայտել: Ինձ մտահոգում է այն, թե ինչ հիմքով են ուզում շատ շուտ ավարտել և գործը հանձնել դատարան: Կարծում եմ շատ հարցերին չպատասխանելը նշանակում է կոծկել գործը: Սա է իմ գնահատականը", համոզված ասում է Արթուր Սաքունցը:


Իրավապաշտպանը տեղեկացրեց նաև, որ Դավիթ Գյուլումյանի պաշտպանը արդեն մի քանի օր է չի կարողանում ներգրավվել գործում: Քննիչը ասել է, թե գործն արդեն ավարտել են և ուղարկել դատախազություն:


 "Հիմա ով պետք է փաստաբանին ներգրավի` ոստիկանությո՞ւնը, թե դատախազությունը… օրենսդրորեն այս բացը հրաշալի օգտագործվում է ժամանակին և անհապաղ պաշտպանի ներգրավվման դեմ: Այսինքն, Դավիթ Գյուլումյանը զրկված է արդյունավետ պաշտպանության իրավունքից", արձանագրում է Սաքունցը: Հերթական անգամ գործ ունենք մի փաստի հետ, երբ իրավապահ մարմինները չեն ցանկանում բռնությունների կանխարգելման վերաբերյալ որևէ քայլ անել: Ըստ իրավապաշտպանի, այս իրավիճակը պետք է ներկայացնել Խոշտանգումների կոմիտեին, որը վերջերս այցելել էր Հայաստան և հանդիպումներ ունեցել իշխանությունների հետ:


 Անդրադառնալով հանգամանքին, որ մինչև օրս դատաբժշկական եզրակացությունը չի տրվել տուժող կողմին և, ըստ էության հանրությունը իրազեկված չէ այս մասին, իրավապաշտպանն ասաց. "Եթե նախաքննական մարմինը շատ է հետաքրքրված հանրային իրազեկման հարցով, թող հրապարակի բոլոր փորձաքննությունների պատասխանները և փարատի հանրության կասկածները, հատկապես, որ շուտով գործը ավարտվելու է", ասում է Սաքունցը:


Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը ևս հաստատել էր, որ քննվող քրեական գործի նախաքննությունը ավարտին է մոտենում, եւ շուտով գործը կուղարկվի դատարան:


ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.lragir.am/armsrc/society35230.html

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը