Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Ոստիկանությունում 24-ամյա երիտասարդի սպանության վարկածը "չի հիմնավորվել"


Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը երկուշաբթի օրը "Ազատություն" ռադիոկայանին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ ապրիլին ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությունը ավարտին է մոտենում եւ շուտով գործը կուղարկվի դատարան:


Այս գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա ապրիլին կալանավորվել էին ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մորիս Հայրապետյանը եւ նույն բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը: Երկուսն էլ մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու համար:


Վահան խալաֆյանի հարազատներն ու այս գործով զբաղվող իրավապաշտպանները պնդում են, որ 24-ամյա երիտասարդին Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում տանջելով, դաժան ծեծի ենթարկելով, սպանել են:


Մինչդեռ, Անդրանիկ Միրզոյանի խոսքով, նախաքննության ընթացքում սպանության վարկածը չի հիմնավորվել։


"Նախաքննության առաջին օրվանից նման վարկած ընտրել ենք, մանրամասն քննություն է կատարվել, բայց այդ վարկածը չի հիմնավորվում", - նշեց Հատուկ քննչական ծառայության պետը։


Խալաֆյանի հարազատները համաձայն չէին նաեւ օրեր առաջ հրապարակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետ, որով փաստորեն չէր բացառվում, որ Վահան Խալաֆյանը ինքնասպան է եղել:


Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը հայտարարեց, որ դատաբժշկական փորձաքննությամբ՝ "ինքնասպանության վարկածը հիմնավորվում է"։


"Վերջնական իրավական գնահատական կտանք նախաքննության ավարտից առաջ", - ասաց Միրզոյանը՝ տեղեկացնելով, որ սպասում են, մասնավորապես, հետմահու դատահոգեաբանական փորձաքննության եզրակացությանը, որը նշանակվել է՝ պարզելու, թե ինչ հոգեվիճակում է եղել Խալաֆյանը, եւ կարող էր արդյոք ինքն իրեն վնասել։


Այս փորձաքննության եզրակացությունից է կախված նաեւ, թե իրավական ինչ գնահատականներ կտա նախաքննության մարմինը ոչ միայն Չարենցավանի ոստիկանության բաժանմունքի ծառայողների, այլ նաեւ Խալաֆյանի գործողություններին:


"Մենք հրապարակել ենք՝ մինչ այդ ինքնավնասման դեպքեր ունի նա, որոնք համակցության մեջ պետք է նայվեն եւ տրվեն գնահատականներ", - ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը։


ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.azatutyun.am/content/article/2051445.html

Կարինե Քալանթարյան



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը