Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Պետական համակարգում մարդկանց խոշտանգում են ու դեպքերը կոծկում


77-1

Հայաստանում են Եվրախորհրդի ենթակայության տակ գործող Խոշտանգումների կոմիտեի անդամները:

 

Նպատակը` Հայաստանում խոշտանգումների կանխարգելման Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին հետևելն է, օրենսդրական դաշտում, պրակտիկայում առկա խնդիրների մասին տեղեկանալը, ինչպես նաև խոշտանգումների կանխարգելմանն ուղղված պետության ձեռնարկած գործողությունների վերաբերյալ` իրավապաշտպանների գնահատականներին ծանոթանալը:  

"Ժամանակի" տեղեկություններով` Հայաստանում աշխատող որոշ իրավապաշտպաններ պետության ձեռնարկած գործողությունները գնահատել են "խիստ անբավարար"` նշելով այն հանգամանքը, որ նախաքննական մարմինների կողմից բռնությունների, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, խոշտանգման մասին հաղորդումները կարող են անհետևանք մնալ կամ ընդհանրապես ուշադրության չարժանանալ իրավապահների կողմից, որոնք կոնկրետ որոշում պետք է կայացնեն այս կամ այն հաղորդման վերաբերյալ: Մինչդեռ այդ փոքրիկ թվացող անգործությամբ կոծկվում է բուն հանցագործության բացահայտումը:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց. "Մենք նշեցինք երեք հիմնական հաստատություններ, որոնք բարեփոխման չեն ենթարկվել. դա ոստիկանության բաժանմունքներն են, զինված ուժերը և հոգեբուժարանները: Այսինքն` մենք գտնում ենք, որ ոստիկանությունում ընդհանրապես Եվրոպայի խորհրդին անդամագրվելուց հետո ոչինչ չի արվել: Մարդը կարող է անազատության մեջ մնալ օրենքով սահմանված ժամկետից ավելի, մարդու նկատմամբ կարող է ձերբակալման որոշում չլինի, բայց մարդը կարող է գտնվել հետաքննիչի կամ օպերի աշխատասենյակում և` օրերով: Բռնություններ էլ կարող են կատարվել, բայց մնալ անհետևանք, կոծկվել: Նույնը վերաբերում է զինված ուժերին. այնքան փակ է այդ համակարգը. զինվորականների շրջանում այդ հանցագործությունները, որոնք հիմնականում ոչ կանոնադրական հարաբերությունների հետ են կապված` բռնություններ և այլն, հիմնականում մնում են չբացահայտված կամ կրկին անհետևանք են մնում: Այսինքն` մենք գտնում ենք, որ օրինակ` հոգեբուժարաններում պետությունը պարտավոր է կոնկրետ չափորոշիչներ սահմանել, օրինակ` սննդի, դեղորայքի": Ինչ վերաբերում է հոգեբուժարաններում կատարվող հարկադիր բուժմանը, ապա իրավապաշտպանը նկատում է, որ մարդը հարկադիր բուժման է ուղարկվում դատարանի կողմից, սակայն հարկադիր բուժումից հանելու հարցը որոշում է բժիշկը: Այսինքն` դատական վերահսկողություն պետք է կատարի դատարանը, բայց լիազորությունը տրված է բժշկին: Արթուր Սաքունցի փոխանցմամբ` հոգեբուժարաններում մահվան դեպքերի փաստով քրեական գործեր գրեթե չեն հարուցվում, բայց մահվան դեպքերը շատ են: "Ավելին` ոստիկանության վիճակագրության մեջ հոգեբուժարաններում մահվան դեպքերի վերաբերյալ վիճակագրություն չկա: Այդ մասով որևէ տող չկա: Քաղաքականության իրականացման ձևերից մեկը վիճակագրությունն է, բայց վիճակագրության մեջ այդ տողը չկա: Ըստ էության, դրանք չեն դառնում ճշմարիտ, օբյեկտիվ, բազմակողմանի քննության առարկա", - նշեց իրավապաշտպանը: Եվ դա այն դեպքում, երբ մարդը տանը մահանում է, ստուգում են` արդյո՞ք բռնության հետքեր չկան: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ Չարենցավանի ոստիկանությունում ապրիլի 13-ին մահացած Վահան Խալաֆյանի դեպքով շատ լավ իրազեկված է ԵԽԽՎ-ի Խոշտանգումների կոմիտեն և շուտով համապատասխան հարցադրումներ կուղղվեն մեր պետությանը:

 

Ի դեպ, այսպիսի մի տարանջատում էլ կա. եթե քաղաքացին է քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառում, իրավապահները դրան քրեական օրենսգրքի հատկանիշներին համապատասխան են գնահատական տալիս, և դա ինչ-որ հետևանք ունենում է, իսկ եթե պետության որևէ համակարգի ներսում և կողմից է բռնություն կատարվում` դրան ընթացք չեն տալիս: Այսինքն` իրավունքին առնչվող այս կամ այն համակարգը դեռ մնում է տոտալիտար, պատժիչ դերում, այդ պատճառով էլ իրավապաշտպաններն այն համարում են "խիստ անբավարար":

 

ԱՂԲՅՈՒՐԸ`

http://www.zhamanak.com/article/15002/



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը