Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Ապօրինաբար խուզարկել են բողոքողի տունը


9-7

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎԳ) դատարանից պահանջում է` վերացնել պաշտոնատար անձի անգործությունը և պարտավորեցնել դատախազությանը` ապօրինի խուզարկություն կատարած քննիչին քրեական պատասխանատվության ենթարկել, դատախազությունն էլ վերաքննիչ քրեական դատարանին համոզում է, որ նման բան չանի, քանի որ այն, ինչ պահանջում է դիմումատուն` դատախազության լիազորությունների մեջ չի մտնում:

 

Այժմ` ըստ էության. մի քաղաքացի, ով աշխատում է "Ֆինկա" ընկերությունում, այլ քաղաքացիներից պարտքով գումարներ է վերցնում: Վերջիններս էլ մտավախություն ունենալով, որ նա կարող է իրենց գումարները չվերադարձնել` հաղորդում են ներկայացնում ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին: Սակայն պարզվում է, որ (ըստ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի) փող վերցնող քաղաքացին մտերիմ է Լոռու մարզի քննչական բաժնի պետի հետ, և բողոքի հենց հաջորդ օրը բողոքողների բնակարաններում խուզարկություն են անում, թե կասկած ունենք, որ դուք վաշխառությամբ եք զբաղվում` փող եք տոկոսով տալիս, օգուտ ստանում, հարկերն էլ չեք վճարում: Այսինքն` հաղորդման մեջ նշված հանգամանքները ստուգելու և համապատասխան ընթացք տալու և դրամաշորթության մեջ կասկածվողի հետևից ընկնելու փոխարեն բողոքողների հետևից են ընկնում: Եվ ահա բողոքողներից մեկն էլ Սուսաննա Սարգսյանն է լինում, ում տունը քննիչ Դոլմազյանը ոստիկանների հետ խուզարկելուց հետո պատահաբար իմանում է, որ կողքի տունն էլ է նրանը: Խուզարկությունը շարունակում են նաև այնտեղ, թեև` տվյալ հասցեի մասին նշված չի լինում դատարանի` խուզարկություն կատարելու վերաբերյալ որոշման մեջ: Հետո տիկին Սուսաննան դատարանից իմանում է, որ իր երկրորդ բնակարանում խուզարկություն անելու իրավունք չի ունեցել Դոլմազյանը, բայց քանի որ արդեն խուզարկել էր` հաղորդում է ներկայացնում դատախազություն` քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ եւ պահանջում` ապօրինի խուզարկություն անելու համար քրեական պատասխանատվության ենթարկել Դոլմազյանին, և գործին հետամուտ է լինում նաև Սաքունցի կազմակերպությունը: Սակայն Լոռու մարզի դատախազությունը ոչինչ չի անում, դիմումատուն դիմում է նաև գլխավոր դատախազին, ով պետք է որոշում ընդուներ քր. գործ հարուցելու կամ մերժելու մասին, կամ պետք է հաղորդումն ուղարկեր ըստ ենթակայության` Հատուկ քննչական ծառայություն` նյութերն ուսումնասիրելու: Սակայն դիմումը գլխավոր դատախազի մոտից պտտվում ու նորից գալիս է Լոռու մարզի դատախազություն, որտեղից էլ մի գրությամբ ուղղակի փորձում են "սվաղել" գործը և հրաժարվում են որևէ որոշում տրամադրել բողոքավորին: Այդպես էլ տիկին Սուսաննան` Սաքունցի հետ հայտնվում է դատական շրջապտույտի մեջ:

 

 

"Մենք էլ դիմեցինք Լոռու մարզի առաջին ատյանի դատարան, որը չբավարարեց բողոքը, դիմեցինք վերաքննիչ, վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց մեր բողոքը, վերստին ուղարկեց Լոռու մարզի առաջին ատյանի դատարան, առաջին ատյանը բավարարեց, հիմա դատախազության բողոքով վերաքննիչ ա եկել, ու հիմա էլ գործը հետաձգվեց: Հասկանո՞ւմ եք` ինչ ա կատարվում. ուրեմն անցյալ տարվա նոյեմբերից մենք ուզում ենք, որ որոշում կայացվի պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով...", - ասում է Արթուր Սաքունցը, և նկարագրելով մարդու տունը խուզարկելիս շենքը ոստիկաններով շրջապատելու հանգամանքը` հավելում. "Այսինքն` բողոքողներին ահաբեկում են, որ չբողոքեն: Այսինքն` ակնհայտ հովանավորչություն է տեղի ունեում այն անձի նկատմամբ, որի դեմ բողոք կա":

 

 ԱՂԲՅՈՒՐԸ`

   http://www.zhamanak.com/article/15003/

 



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը