Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Ավարտվեց "Դրամաշնորհային ծրագրերի մշակում և իրականացում" երկամսյա դասընթացը
Մարդու իրավունքների պաշտպանություն Մամլո հաղորդագրություն
/2010-Մայիս-03/
![]() 2010 թ. մարտի 19-ից մինչև մայիսի 2-ը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվեց "Դրամաշնորհային ծրագրերի մշակում և իրականացում" երկամսյա դասընթացը: Դասընթացին մասնակցեցին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները Սպիտակ, Ալավերդի, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներից /թվով 15 մասնակիցներ/: Դասընթացը վարեց վերահսկման և գնահատման մասնագետ, սոցիոլոգ Դիանա Տեր-Ստեփանյանը: Դասընթացի նպատակն էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի համապատասխան ներկայացուցիչներին սովորեցնել դրամաշնորհային ծրագրեր գրելու, դրանք դրամաշնորհ կազմակերպություններին ներկայացնելու և իրականացնելու կարողությանը: Դասընթացի 12 պարապմունքների ընթացքում դասընթացավարի կողմից մասնակիցներին ներկայացվեց` ինչ է ծրագիրը, ծրագրի իրականացման չորս փուլերը` ծրագրի նախաձեռնում, մշակում, իրականացում և գնահատում, ավարտ, ներկայացվեց նաև` ինչպես իրականացնել ֆոնդահայթայթում: Ներկայացված տեսական գիտելիքները դասընթացի մասնակիցները զուգահեռաբար կիրառում էին գործնականում, մասնավորապես` նրանք նախնական փուլում համապատասխան քաղաքներում իրականացրեցին կարիքի գնահատում` վեր հանելով համայնքին բնորոշ խնդիրները: Համատեղ քննարկման արդյունքում վերհանված խնդիրներից ընտրվեցին երկուսը: Եվ դասընթացի մասնակիցները սկսեցին համապատասխան աշխատանքներ իրականացնել այդ խնդիրների լուծման կապակցությամբ, մասնավորապես` սկսեցին աշխատել ծրագրերի պլանավորման և կազմման վրա: Դասընթացի արդյունքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Սպիտակի, Ստեփանավանի, Ալավերդու ներկայացուցիչները ձեռք բերեցին ծրագրի կազմման և իրականացման գիտելիքներ, համատեղ կազմեցին դրամաշնորհային 2 ծրագրերի նախնական հայտ-առաջարկներ: Նշենք, որ ծրագրերի նախնական հայտ-առաջարկները ներկայացվեցին Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին. հիմնադրամը հայտարարել էր մրցույթ Հայաստանում մարդու իրավունքների բնագավառում գործունեություն իրականացնող ՀԿ-ների համար: Մրցույթը երկու փուլով է և առաջին փուլի հաղթահարման դեպքում հիմնադրամին կներկայացվեն ծրագրի առաջարկները: Ներկայումս դասընթացի մասնակիցները աշխատում են ծրագրերի կազմման վրա: Ծրագրերից առաջինը` "Բարձր իրավագիտակցությամբ զինվոր` հզոր բանակ", նպատակ ունի բարձրացնել Լոռու մարզի զորակոչիկների և զինծառայողների իրազեկման մակարդակը` իրազեկման կայուն մեխանիզմների ստեղծման միջոցով, երկրորդը` "Պալիատիվ օգնության հասանելիությունը մարդու իրավունքների շարքում", նպատակ ունի բացահայտել պալիատիվ բուժօգնության վիճակը Հայաստանի Հանրապետությունում: Հիշեցնենք, որ դասընթացը իրականացվել է "ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը" ծրագրի շրջանակներում, Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և Նիդերլանդների կառավարության համատեղ ֆինանսավորմամբ:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների