Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Աֆրիկայի բանտերում նստելու տեղ չկա, Եվրոպայում` քայլելու, Հայաստանում` քնելու


12-12

Անցյալ շաբաթ Բրազիլիայում աշխատանքներն ավարտեց ՄԱԿ-ի` հանցավորության կանխարգելման եւ քրեական արդարադատության հարցերով 12-րդ վեհաժողովը:

Օրակարգում ընդգրկված առանցքային հարցն այն էր, թե ինչպես անել, որ հա՛մ հանցագործները պատժվեն, հա՛մ էլ բանտերն ու քրեակատարողական հիմնարկները չծանրաբեռնվեն, քանի որ վեհաժողովում պարզվեց, որ գլխավոր խնդիրը բանտերի անբավարարությունն է:

Մինչ դրան անցնելը, նշենք, որ հանցավորության աճը պայմանավորված է նաեւ նոր միջոցներով` տեղեկատվական տեխնոլոգիաներով կատարված հանցագործություններով, ուստի Սալվադորում վեհաժողովի շատ մասնակիցներ կարծում էին, որ քննարկման արդյունքներով որոշում կընդունվի միջազգային Կոնվենցիայի մշակման մասին` քիբերհանցավորության դեմ պայքարն արդյունավետ դարձնելու նպատակով: Սակայն վեհաժողովը միայն սահմանափակվեց կոչով` լծվել քիբերհանցավորության հակազդման միջազգային նորմերի մշակման հնարավորությունների ուսումնասիրմանը:

Վեհաժողովը միաժամանակ հավանություն տվեց նաեւ միջազգային երկու փաստաթղթի: Առաջինը վերաբերում է դատապարտյալ-կանանց եւ իրավախախտ-կանանց հետ վարվեցողության կանոններին: Իսկ երկրորդը հանցավորության կանխարգելման եւ քրեական արդարադատության մասին է, դա Տիպային նորացված ռազմավարություններ են եւ կանանց նկատմամբ բռնությունը արմատախիլ անելու գործուն միջոցներ:

Ամեն մի նոր վեհաժողով հնարավորություն է տալիս տեսնել համաշխարհային հանցավորության վիճակը եւ դրա դինամիկան: Վերլուծելով սպանությունները` կարելի է հասկանալ մի քանի տենդենցներ. սպանության թվերի ցուցիչը, որպես կանոն, արտացոլում է  բռնության մակարդակը: Թեեւ վերջին 10 տարիներին մի քանի երկրներում (մասնավորապես արգելված թմրամիջոցների առեւտրի հետ կապված) սպանության ցուցիչներն աճել են, այլ երկրներում մեծամասամբ նվազել են: Բայց այդ տենդենցը պետք է ուսումնասիրել երկրի ներքին իրավիճակը հաշվի առնելով: Օրինակ` բրազիլական Սան-Պաուլու քաղաքի` խիտ բնակեցված ծայրամասերում 1990-ականների վերջին 100.000 բնակչի կտրվածքով զոհերի թիվը 110 էր, իսկ կենտրոնական թաղամասերում` 15: 21-րդ դարում նույն Բրազիլիայում հանցավորության դեմ ձեռնարկված աննախադեպ միջոցառումները թույլ տվեցին` էականորեն կրճատել սպանությունների թիվը: 2007թ.-ին այդ երկրում կյանքի կոչվեց հասարակական անվտանգության հարցերով Ազգային ծրագիրը: 2007-2011 թվականների համար նախատեսված այդ ծրագրի համար հատկացվեց 6, 7 մլրդ ռեալ (3, 7 մլրդ դոլար): Դրա շրջանակներում քրեական արդարադատության գործող համակարգի մասշտաբային բարեփոխումները զուգակցվում են 3, 5 մլն անձանց անմիջական աջակցությամբ, որոնք զբաղվում են հասարակական անվտանգության պահպանմամբ:

Համաշխարհային իրավիճակի հետ հակասությունը կայանում է նրանում, որ այն ընթացքում, երբ երկրագնդի վրա վերջին տարիներին հանցավորությունն ընդհանուր առմամբ նվազեց, միաժամանակ աղետալիորեն աճեց բանտերի ծանրաբեռնվածությունը բոլոր մայրցամաքներում: Բրազիլիայի բանտային համակարգի ղեկավարներից մեկի խոսքով, որպեսզի ամբողջությամբ ապահովես արդարադատությունը իրենց երկրում, պետք է օրական մեկ բանտ կառուցես 400 հոգու համար: Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա այստեղ դատապարտյալների թիվը գերազանցում է բանտերի պաշտոնական տարողունակությունը` միջինը 30 տոկոսով: Իսկ Աֆրիկայի մասին ընդհանրապես խոսք չկա: Այնտեղ բանտերի գերծանրաբեռնվածությունը գերազանցում է 300 տոկոսով: Այսինքն` նստելու տեղ էլ չկա: ՄԱԿ-ի փորձագետների գնահատականներով, Հարավային Աֆրիկայի քրեական արդարադատության hամակարգը կարող է ուղղակի փլվել, եթե բոլոր ծանր հանցագործությունները միաժամանակ կատարվեն:

Բանտերի գերծանրաբեռնվածության խնդիրը լուծելու համար ՄԱԿ-ի փորձագետներն առաջարկում են նվազեցնել արդարադատության պատժիչ բնույթը: Բայց ինչպե՞ս վարվել. չէ՞ որ պատիժը քրեական պատժի էությունն է: Հիմա արդեն ողջ աշխարհը գնում է այն ուղիով, երբ բանտարկում են միայն առանձնապես ծանր հանցագործություններ կատարողներին եւ կրկնահանցագործներին: Մնացյալ հանցագործներին աշխատում են` չզրկել ազատությունից: Արդյունքում բանտերը եւ ՔԿ հիմնարկները լցվում են միայն ազատազրկման երկար ժամկետ ունեցող հանցագործներով:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզ մոտ եւս նման հաշվարկներ արվում են. բացի կալանավորված եւ ազատությունից զրկված անձանց ընդհանուր թվի աճից, Հայաստանում նկատվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց թվի աճի միտում: Նման աճի միտումը պահպանվում է անգամ այն դեպքում, երբ ոչ մեծ ծանրության հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ լայնորեն կիրառվում են ազատազրկման հետ չկապված այլընտրանքային պատիժները (հանրային աշխատանքներ, տուգանք...): Ինչ վերաբերում է Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց թվի վերլուծությանը, ապա վերջին 6 տարիների ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց թիվը ավելի քան կրկնապատկվել է: Տարեկան աճը կազմում է միջինը 7 հոգի: Արդեն 2009-ի հունիսի 1-ի դրությամբ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց թիվը կազմում է 81 մարդ: Կանխատեսվում է, որ մոտ 3 մլն բնակչություն ունեցող երկրում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց թիվը աստիճանաբար կհասնի 100-150-ի: Ըստ պրակտիկ վերլուծությունների եւ կանխատեսումների` մոտակա 8-10 տարիների ընթացքում Հայաստանում կալանավորված եւ ազատությունից զրկված անձանց թիվը կարող է կազմել 5500 մարդ: Ներկայում ՀՀ ՔԿ 13 հիմնարկներում ընդամենը 4167 կալանավորված եւ դատապարտված անձանց հնարավորություն կա: Եվ եթե դրան էլ հավելենք, ԱՆ ՔԿ վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանի հաղորդած վերջին տվյալներից մեկը, ըստ որի Հայաստանի ՔԿՀ-ներում անազատության մեջ են 113 օտարերկրյա քաղաքացի, որը նաեւ աճի միտում ունի, ապա վերը նշված վերլուծությունը գուցե վերանայելու կարիք լինի: Ուրեմն ինչպե՞ս վարվել, որ Հայաստանում ե՛ւ հանցավորությունը նվազի, ե՛ւ բանտերը գերծանրաբեռնված չլինեն: Իրավապահ համակարգի պաշտոնյաները հրաժարվեցին որեւէ կարծիք, մեկնաբանություն անել` պատճառաբանելով, որ թվերին չեն տիրապետում, մոնիտորինգ չեն արել: Իսկ ահա իրավապաշտպան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը միայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օրինակը բերեց, որտեղ նախօրեին եղել էր: Նրա փոխանցմամբ` գրեթե 50 տոկոս ծանրաբեռնվածություն կա. «Կոնկրետ Նուբարաշենի լիմիտը 840 հոգու համար է, բայց այնտեղ 1250 հոգի են», - նշեց Սաքունցը` հավելելով, որ նրանց մեջ նաեւ հավ, «կամպոտ» գողացող կա, Նոր Նորքի` ապրիլի 17-ի ռազբորկայի «թամաշա» անողներ: Իրավապաշտպանի կարծիքով` ոչ թե նրանք, այլ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձինք պետք է ազատազրկվեն, քանի որ ազատազրկումը շատ ծանր պատիժ է: Սա ՔԿՀ-ները բեռնաթափելու տարբերակներից մեկն է: Պետք է լինի նաեւ հստակ գործառույթների, չափանիշների վրա հիմնված եւ իրավապահների կողմից իրականացվող հասարակական կարգի պահպանություն: Ըստ Ա.Սաքունցի` շատ դեպքերում քրեական եւ քրեական դատավարության օրենսգիրքը բովանդակային կապ չունի ժողովրդավարության հետ, եւ արդյունքում կարող են մարդու իրավունքները խախտվել, պատիժն էլ իր նպատակին չծառայել: Մեկ այլ խնդիր է «Պատժի չկրած մասն այլ պատժով փոխարինելու եւ պայմանական-վաղաժամկետ ազատման հարցերով» հանձնաժողովի գոյությունը, որը երկակի, եռակի ու անհասկանալի չափանիշներ կիրառելով, ուղղակի ստեղծված է փող աշխատելու եւ ինչ-ինչ սուբյեկտիվ հարցեր լուծելու համար:

Այդուհանդերձ, պարոն Սաքունցի կարծիքով` չպետք է հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը եւ ՔԿՀ-ի ծանրաբեռնվածությունը միայն վերջին օղակի կտրվածքով դիտարկել, քանի որ այնտեղ առկա վիճակը պայմանավորված է նաեւ երկրում առկա իրավիճակով:

 ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.zhamanak.com/article/14847/



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը