Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Շենքը պետք է սկսել հիմքից


7-7

Բանակի և ծառայության խնդիրները մեզ` հայերիս համար բավականին խոցելի են, քանզի ինչպես մեր երկրի մյուս բնագավառները, այս ոլորտը ևս հեռու է կատարյալ լինելուց:

Թերություններն առկա են թե զորակոչային գործընթացում, թե բուն ծառայության ընթացքում: Նախօրեին խորհրդարանում պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը  "Հասարակական վերահսկողությունը զինված ուժերի համալրման նկատմամբ" թեմայով կազմակերպել էր ընդլայնված աշխատանքային քննարկում, որի ընթացքում հասարակական կազմակերպությունները ներկայացրին զորակոչային գործընթացի ժամանակ իրենց արձանագրած խախտումները: Սակայն հարկ է նշել, որ ոչ պակաս խախտումներ կան նաև զորամասերում: Քննարկման մասնակից "Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ"  ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ներկայացրեց այն հիմնական խնդիրները, որոնք առաջանում են ծառայության ընթացքում: Նրա խոսքերով, լրջագույն խնդիրներ են մահացությունները ծառայության ընթացքում, դատական պրոցեսները զինվորների նկատմամբ և, որ մշտականն է` ոչ կանոնադրական հարաբերությունները զինվորի եւ հրամանատարական կազմի միջեւ:

"Ես նամակ եմ ուղարկել պաշտպանության նախարարություն, պարզելու մեկ տարվա ընթացքում բանակում մահացության դեպքերը: Ստացել եմ պաշտոնական պատասխան, որ դա ծառայողական գաղտնիք է: Դա ծառայողական գաղտնիք լինել չի կարող, քանի որ քաղաքացիները պետք է իմանան ինչու է զինվորը խաղաղ ժամանակ մահացել",- ասաց Արթուր Սաքունցը:

Խոսելով զինվորների նկատմամբ ընթացող դատական գործերի վերաբերյալ Սաքունցն ընդգծեց, որ դրանք հաճախ փակ են լինում. "Անհասկանալի են դատական պրոցեսները զինծառայողների նկատմամբ, մանավանդ հեռավոր զորամասերում այդ դատերը փաստաբանների մեծ մասի, ՀԿ-ի համար հասանելի չեն, և այդ դատերը կարող են աչքից հեռու ընթանալ, ինչն էլ լուրջ մտահոգության առիթ է հանդիսանում: Օրինակ, Մատաղիսի զորամասից պարբերաբար բողոքներ ենք ստանում ոչ կանոնադրական հարաբերությունների, ծեծի, բռնության վերաբերյալ, որոնք էլ հաճախ դատական պրոցեսներով են ավարտվում": "Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի" նախագահը պատմեց, որ իրենք վերջերս դիմում են ստացել Մատաղիսի զորամասի զինծառայողի մորից: Զինվորին դատում են սպանության հոդվածով: Պատճառն այն է, որ սահմանում հերթապահող զինվորն իր քնի ժամին քնած է եղել: Նրան քնած տեսնելով հրամանատարը հայհոյել է ու քնից արթնացրել, զինվորն էլ հանկարծակիի է եկել և կրակել: Գնդակը դիպել է մեկ ուրիշ զինվորի ոտքին: Սաքունցը նշեց, որ ՀՀ Քրեական օրենսգրքում շատ հստակ նշվում է, որ երբ մարդուն հանկարծակի հասցնում ես հուզմունքի, նրա կատարած գործողությունները ակամայից են լինում. "Այժմ զինվորին դատում են, և նման գործերը մեր աչքից հեռու են ընթանում":

Արթուր Սաքունցը նկատեց, որ առավել ակտիվ վերահսկողություն հասարակական կազմակերպությունները կարող են իրականացնել զորակոչային գործընթացի նկատմամբ, քանզի այդ ժամանակ զորակոչիկը քաղաքացիական տիրույթում է գտնվում և դեռ զինվորական հսկողության տակ չի հայտնվել. "Հետագայում խնդիրները նվազեցնելու համար պետք է զորակոչի ընթացքում խախտումները հնարավորին չափով կրճատել, քանզի այդ գործընթացը մեզ ավելի հասանելի է: Շենքը պետք է սկսել հիմքից: Ճիշտ է, խոստանում են, որ հաշվի կառնեն մեր առաջարկները, օրենսդրական փոփոխություններ կկատարվեն, բայց հարց է` պրակտիկայում դրանք կկիրառվե՞ն: Հնարավոր է լավ օրենք լինի, բայց վատ կատարմամբ, ինչը մեր մոտ, ցավոք սրտի, օրինաչափություն է":

 Մեր այն հարցին, թե ինչպես է վերաբերում վերջին շրջանում զինծառայությունն ավարտածներին զինկոմիսարիատներ կանչելու, անգամ 10 օրով ծառայության տանելու դեպքերին, Սաքունցն ասաց. "Նման գործընթացներն օրենքով նախատեսված են, սակայն դրանց պարբերականությունը պետք է ճշտել, քանի որ մեզ համար հասկանալի չէ, թե ինչից ելնելով են հենց հիմա անում: Երբ մարդկանց չեն տեղեկացնում դրանց նպատակների, ժամկետների մասին, մարդկանց մոտ տագնապ է առաջանում: Խնդիրը ոչ թե այն է, որ նման զորավարժություններ են անում, այլ այն, թե ինչից ելնելով, մանավանդ այսօր որոշակի գործընթացներ են գնում տարածաշրջանում, պետք է պարզաբանումներ տրվեն, քանզի ինչքան շատ հարցեր են մնում անպատասխան, այնքան կասկածներն ու ենթատեքստը շատանում է":

ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.hayqdaily.am/

 



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը