Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Աշխատանքային քննարկում
Խաղաղասիրություն Զինված ուժեր Քաղաքացիական վերահսկողություն
/2010-Ապրիլ-24/
Ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը "Հասարակական վերահսկողությունը զինված ուժերի համալրման նկատմամբ" թեմայով կազմակերպել էր ընդլայնված աշխատանքային քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ հանրապետական զինկոմիսարիատի, ՀՀ զինդատախազության, միջազգային կազմակերպությունների եւ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Աշխատանքային հանդիպման նպատակն էր՝ մասնակիցներին ներակայացնել "Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ", "Զինվորի մայր" եւ "Պրոակտիվ հասարակություն" հասարակական կազմակերպությունների կողմից ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ 2009 թ-ին Հայաստանում իրականացված զորակոչի մոնիթորինգի արդյունքները:
Հասարակական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրերցին իրենց առաջարկությունները, մասնավորապես Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը առաջարկեց դպրոցներում առանձնահատուկ ուշադրություն դարձնել զորակոչիկների իրավունքների եւ պարտականությունների ուսուցմանը, իրականացնել առողջական վիճակի բոլոր համալիր հետազոտությունները՝ անկախ զորակոչիկի գանգատներից, բարձրացնել քաղաքացիական բժիշկների դերը զինվորական բժշկական հանձնաժողովներում, մեծացնել զորակոչի թափանցիկությունը, որպես պարտադիր կանոն, զորակոչիկներին տրամադրել առողջական վիճակի զննության վերաբերյալ բժշկական հանձնաժողովների եզրակացությունը՝ դրանով հնարավորություն տալով զորակոչիկին անհամաձայնության դեպքում բողոքարկել եզրակացությունը, մեծացնել հեռավոր բնակավայրերից զինկոմիսարիատներ ներկայանալու, բուժզննություն անցնելու համար տրանսպորտային վճարների փոխհատուցումը, ապահովել սննդի եւ գիշերելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումները, ձեւավորել զորակոչի գործընթացի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ինստիտուտ եւ բարձրացնել մինչեւ 16 տարեկան երիտասարդների առողջական վիճակի նկատմամբ վերահսկողությունը:
"Զինվորի մայր" ՀԿ-ի ղեկավար Գրետա Միրզոյանի և կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Հովնանյանի կողմից առաջարկվեց կատարել համապատասխան կանոնակարգային փոփոխություններ եւ ռազմաբժշկական հանձնաժողովների համար սահմանել օրինական հիմքեր` զորակոչիկի հիվանդության վերաբերյալ այլընտրանքային հիմնավորված բժշկական եզրակացությունը քննելու համար, մշակել հստակ համակարգ` թերացած բժիշկներին վարչական եւ նյութական պատասխանատվության ենթարկելու համար, կազմակերպել զորակոչիկների եւ նրանց ընտանիքների իրազեկմանը նպաստող միջոցառումներ:
"Պրոակտիվ հասարակություն" ՀԿ-ի ղեկավար Աննա Մարգարյանը առաջարկեց զորակոչիկին ծանուցագրի հետ հանձնել նաեւ զորակոչից տարկետման, զինծառայությունից ազատման, բնակավայրին մոտ ծառայելու հիմքերը պարզաբանող հուշաթերթ, բժշկական խմբի վերջնական եզրակացություն սահմանել, մշակել տեղեկատվության փոխանցման պրոակտիվ մեխանիզմներ, կազմակերպել իրազեկմանն ուղղված միջոցառումներ: Կազմակերպությունը ներկայացրեց նաեւ պայմանագրային զինվորական ծառայության վերաբերյալ հետազոտության արդյունքները
Հանդիպմանը ներկա գտնվող ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ Գագիկ Հարությունյանը նշեց, որ այսուհետ այդ խնդիրները իրենց ուշադրության կենտրոնում կլինեն: Նա հավաստիացրեց, որ համապատասխան օրենսդրական փոփոխություններով, գործառույթների հստակեցմամբ ու վերահսկողական անհրաժեշտ աշխատանքներով կշտկվեն բացթողումները` հավելելով, որ "Զինապարտության մասին" եւ "Տեղական ինքնակառավարման մարմինների մասին" օրենքներում հնչած առաջարկների մի մասն արդեն կանոնակարգված է: Նրա համոզմամբ` զորակոչին ու զորակոչիկներին վերաբերող իրազեկման մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է օրենքի պահանջները ներառել դպրոցական ծրագրերում: Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ արդեն հաստատված է պաշտպանության նախարարության բարեփոխումների պլանը, հստակեցված են զորակոչին վերաբերող գործառույթները, հաշվառման եւ բուժզննության կարգն ու մեխանիզմները:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների