Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Ինքնասպանության հասցրած» ոստիկաններին հետքերը մաքրելու հնարավորություն է տրված
Մարդու իրավունքների պաշտպանություն Խոշտանգումներ Ոստիկանություն
/2010-Ապրիլ-23/
![]() Եթե մարդը մտնում է ոստիկանություն եւ այնտեղից նրա դիակն են հանում, ոստիկանները պետք է պատասխանատվություն կրեն դրա համար` նկատողության, խիստ նկատողության կամ աշխատանքից ազատման ձեւով:
Դա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի մեղմ դիրքորոշումն է` կապված տվյալ դեպքում ոստիկանության Չարենցավանի բաժնում ապրիլի 13-ին մահացած Վահան Խալաֆյանի դեպքի հետ:
Անկախ նրանից, թե անձին ինչ հանցագործության կատարման կասկածանքով են բերման ենթարկել բաժին, անկախ նրանից` այդ անձը կատարել է հանցագործություն, թե ոչ` ոստիկանությունում մահվան հնարավորությունը պետք է բացառվի (խոսքը` բնական մահվան մասին չէ): Հիշեցնենք, որ 24-ամյա Վահան Խալաֆյանին ոստիկանություն էին տարել խանութի պահեստից արված գողության կասկածանքով, իսկ մի քանի ժամ անց ոստիկանները պնդեցին, թե Վահանը, մենակ մնալով պրոֆիլակտիկայի բաժնի պետի սենյակում, ոստիկանների խոհանոցային դանակով ինքնասպանություն է գործել:
Եթե սկզբում մահացածի հարազատները ձեռնպահ էին մնում որեւէ մեկնաբանություն անելուց, ապա տեսնելով դիակը` բռնության հետքերով` դանակով արված խաչով ու ոտքերին ու դեմքին առկա կապտուկներով, պնդեցին, որ Վահանին խոշտանգելով են սպանել: Եվ մինչ փորձագիտական եզրակացությունները կհերքեն կամ կհաստատեն ինքնասպանության կամ սպանության վարկածը, որը եւս չի բացառում նախաքննական մարմինը, Հատուկ քննչական ծառայությունում հարուցվեց քրեական գործ` քր օր-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (անձի արժանապատվությունը նվաստացնելու ճանապարհով անձին անզգուշությամբ ինքնասպանության փորձի հասցնելը), որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով: Նախ նկատենք, որ սա ամենաթեթեւ եւ գուցե ոչ համարժեք մեղադրանքն է, որ կարելի էր առաջադրել մարմնի վրա առկա բռնության հետքերի եւ մահվան փաստի պարագայում, եւ բացի դա, կատարվածը ինքնասպանության փորձ չէ, այլ ավարտուն փաստ` մահ: Բայց եթե նույնիսկ առաջադրված մեղադրանքն այս պահի դրությամբ համարժեք է, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ չեն դադարեցվել ոստիկանության Չարենցավանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետ Տոնոյանի եւ սույն գործը քննող ոստիկանների լիազորությունները, ինչո՞ւ նրանք չեն կալանավորվել, քանի որ շատ հեշտությամբ կարող են ազդել նախաքննության վրա. մաքրել հետքերը, դեպքի պահին բաժնում ներկա մյուս աշխատակիցների հետ գալ որոշակի պայմանավորվածության` տրվելիք ցուցմունքների առումով, ազդել գողության կասկածանքով բերման ենթարկված մյուս տղաների ցուցմունքների վրա, որոնք եւս դանակահարման պահին բաժնում են եղել եւ տեսել ու լսել են որոշակի խոսակցություններ, գործողություններ, որոնց մասին բարձրաձայնումը կարող է ոստիկանների մեղադրանքը ծանրացնել: Ուրեմն, արդյո՞ք ոստիկաններին ազատություն տալը նրանց կաշին մեղմ պատժով փրկելու նպատակ չի հետապնդում:
Եթե հաշվի առնենք նաեւ Վահանի մարմնի վրա առկա կապտուկները, դանակով արված խաչը, ապա կարելի է ենթադրել, որ Վահանին ոստիկանությունում ոչ միայն նվաստացրել են, այլ նաեւ խոշտանգել, որը նախատեսված է քրօրի 119 հոդվածով եւ նախատեսում է 3-7 տարի ազատազրկում, եթե հաստատվի, որ ոստիկանը (կամ ոստիկանները) առանձին դաժանությամբ խոշտանգել են երկու եւ ավելի անձանց (իրավապաշտպան Արթուր Սաքունցը նաեւ խոշտանգված այլ երիտասարդի մասին էր հիշատակում): Իսկ եթե պարզվի, որ ոստիկանները պաշտոնեական լիազորություններն անցնելով (քրօրի 309 հոդված)` բռնությամբ, զենքի գործադրմամբ են դիտավորությամբ էական վնաս պատճառել անձանց, որը հանգեցրել է ծանր հետեւանքների, ապա մեղավորին կամ մեղավորներին կսպառնա ազատազրկում` 6-10 տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Իհարկե, հնարավոր է 110 հոդվածով հարուցված քրգործը վերաորակվի պաշտոնեական անփութության` քրօրի 315 հոդվածով, որի արդյունքում անզգուշությամբ առաջացել է մարդու մահ, եւ մեղավորները պատժվեն առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկմամբ: Բայց քրեական օրենսգիրքը` 341 հոդվածով նախատեսում է նաեւ ավելի ծանր պատժաչափ` 6-12 տարի ազատազրկում եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով, եթե քննիչը, հետաքննություն կատարող անձը սպառնալիք գործադրելու կամ այլ ապօրինի գործողություններով` վկային, կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին կամ տուժողին հարկադրում է ցուցմունք տալ, եւ այդ գործողությունները զուգորդվում են այդ անձանց նկատմամբ ծաղրուծանակով, խոշտանգմամբ կամ այլ բռնությամբ, որոնք հանգեցրել են ծանր հետեւանքների: Չի բացառվում, որ Վահանին ցուցմունքներ կորզելու համար իսկապես խոշտանգել են` ծեծել ու սառը զենքի գործադրմամբ կրծքին խաչ են արել ու հետո այդ կամ այլ հանցագործություն պարտակելու համար նրան սպանել: Այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէ. տուժո՞ղն էր ինքն իր կրծքին դանակով խաչ արել. դրա «կայֆը» կամ իմաստը ո՞րն է «հանցանքը խոստովանելուց» հետո: Եվ գուցե ճիշտ էր ոստիկանապետն այն առումով, որ Վահան Խալաֆյանը «խոստովանել է» հանցանքը... Եթե խոշտանգես` հնարավոր է, որ Հայաստանի 90 տոկոսը ինքնազրպարտչական ցուցմունք տա նույնիսկ Քենեդուն սպանելու մեջ: Սա էլ կարող է «խոստովանության» բացատրությունը լինել:
Այդուհանդերձ, եթե օբյեկտիվ քննություն արվի եւ նախաքննությամբ հաստատվեն նշվածներից վերջին հոդվածում շարադրված հանգամանքները, եւ համարժեք` օրենքի ողջ խստությամբ պատասխան տան մեղավորները, ապա հաջորդ անգամ մենք չենք ունենա ոստիկանությունից դուրս եկող եւ խոշտանգված դիակներ:
Հ. Գ. 1. Մարդու կյանքը բարձրագույն արժեք է, եւ պետությունն այն պետք է պահպանի` որպես պետության միավորի: Մահապատիժը վերացնելով մենք հաստատեցինք, որ նույնիսկ ծանր հանցագործություն կատարածներին կյանքից զրկելն անօրինական է, իսկ այն, ինչ կատարվեց ոստիկանության Չարենցավանի բաժնում` հանցագործություն է անձի ու պետության դեմ:
Հ.Գ. 2. Հոդվածն արդեն պատրաստ էր տպագրության, երբ ՀՔԾ-ից տեղեկություն ստացվեց Վահան Խալաֆյանի մահվան փաստով քրգործի շրջանակներում ձերբակալված անձի` ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերլիազոր Մորիս Հայրապետյանի մասին, ում կասկածում են պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու մեջ: Այսինքն` հանցանքը խստացնելու միտումներ կան: Հարցաքննվել են նաեւ ոստիկանությունից մի շարք անձինք, այդ թվում` Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի պետը: Բայց մի կարեւոր հարց, այնուամենայնիվ, մնում է. ազատության մեջ մնալու` 8 օրվա ընթացքում, արդյո՞ք չեն հասցրել ազդել նախաքննության օբյեկտիվության վրա...
ԱՂԲՅՈՒՐԸ` http://zhamanak.com/article/14779/
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների