Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Ստեղծվել է աշխատանքային խումբ


Դեռևս 2005 թ-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշակել էր "Անհայտ կորածի մասին" ՀՀ օրենքի նախագիծը, որը պաշտոնական շրջանառութան մեջ էր դրվել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից:

 

Սակայն, անհրաժեշտություն առաջացավ համապատասխանեցնել օրենքը Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի կողմից մշակված "Անհայտ կորածների մասին" տիպային օրենքի սկզբունքներին:

 

Այդ իսկ պատճառով ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ ձևավորվեց աշխատանքային խումբ՝ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության, ՀՀ ոստիկանության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ ազգային ժողովի, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների ներգրավմամբ:

 

Խմբի առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2010 թ-ի մարտի 17-ին, իսկ երկրորդ հանդիպումը՝ ապրիլի 14-ին, որին ներկա էր նաև ԿԽՄԿ-ի փորձագետը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից մշակված օրենքի նախագիծը խմբի հետագա աշխատանքների համար կհանդիսանա աշխատանքային փաստաթուղթ:   

 

Հարկ է նշել, որ  "Անհայտ կորածի մասին" ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները իրականացվել են Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ:

 



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը