Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Ովքե՞ր են սեփականաշնորհում մարդու խիղճը
Մարդու իրավունքների պաշտպանություն Մտքի, խղճի և կրոնի ազատություն Մամլո հաղորդագրություն
/2010-Ապրիլ-14/
![]() ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածում թեև ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք, սակայն այդ դրույթը ժամանակ առ ժամանակ ոտնահարվում է:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի հետազոտությունները ցույց են տվել, որ ՀՀ-ում կրոնի եւ խղճի ազատությունը ոտնահարվում է հատկապես մարզերում:
«Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» թեմայի շրջանակներում այսօր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ներկայացրեց Լոռու մարզում իր արձանագրած բազմաթիվ կրոնական անհանդուրժողականության դեպքերը:
Վանաձորի դպրոցներից մեկում, ուսուցիչներից մեկն իրեն իրավունքն է վերապահում բոլոր երեխաններին «զննել» կրոնական տեսանկյունից: Ոչ առաքելական եկեղեցի այցելող երեխանները արժանանում են ուսուցչի բացասական վերաբերմունքին: Ըստ Արթուր Սաքունցի` նույն ուսուցչուհին ակտիվ մասնակցություն է ունենում նաեւ ընտրական գործընթացների կեղծիքներին:
«Որեւէ մեկը, կամ որեւէ եկեղեցի չի կարող սեփականաշնորհել իմ խիղճն ու ազատությունը, թե ես ում դավանեմ, ինչին դավանեմ»,- ասաց Արթուր Սաքունցը: Նրա կարծիքով այսօր եկեղեցին, կրոնական կազմակերպություններն ու հասարակությունը միմյանցից մեկուսացված են:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, որ կառավարությունում զբաղվում էր հենց կրոնի եւ ազգային փոքրամասնությունների խնդիրներով վստահեցրեց, որ ՀՀ-ում շատ հանդուրժող են էթնիկ փոքրամասնությունների, նրանց կրոնի եւ ավանդույթների նկատմամբ:
Տիկին Խառատյանը ողջունում է այն երևույթը, որ մամուլը սկսել է ավելի հաճախ եւ հավասարակշիռ անդրադառնալ կրոնական խնդիրներին:
Ազգագրագետը դրական է գնահատում նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու եւ այդ վայրում եկեղեցի կառուցելու որոշման վերաբերյալ հասարակության արձագանքներին:
«Իրադարձությունները ցույց են տալիս, որ մեր հասարակությունը զգայուն է դարձել կրոնական հարցերի նկատմամբ: Ես ուրախ եմ, որ մեր հասարակությունը հարց է բարձրացնում, թե դատարկ եկեղեցիների առկայության դեպքում, ինչ կարիք կա նոր եկեղեցի կառուցել»: Տիկին խառատյանի կարծիքով, ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարման բոլոր երեւույթները կան նաեւ էթնիկ փոքրամասնությունների, եւ նրանց կրոնական հարաբերություններում:
Ավետարանչական եկեղեցու առաջնորդ Ռենե Լեւոնյանը հույս հայտնեց, որ պետությունը կքննարկի ՀՀ օրենսդրությամբ ամրագրված կրոնական կազմակերպությունների գործունեությունը. «Մենք հակադրություն ենք տեսնում Սահմանադրության եւ մյուս օրենքների միջեւ:
Սահմանադրությունն ասում է, որ ՀՀ քաղաքացին ազատ է կրելու իր կրոնը, իսկ «Կրոնի ազատության մասին» օրենքը սահամանափակումներ է դնում: Մեզ համար հայ առաքելական եկեղեցին մեծ նշանակություն ունի, բայց մյուս կրոնական կազմակերպություններն էլ իրավունք ունեն ազատ դավանելու իրենց կրոնը»:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.a1plus.am/am/politics/2010/04/14/religious-tolerance
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների