Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

«Ներկայացումը ձախողվեց»


Ղրղզստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները քաղաքացիների վերջին եւ միակ ճանապարհն էին: "Ա1+"-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեցին իրավապաշտպաններ Միքայել Դանիելյանն ու Արթուր Սաքունցը:

 

Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանն ողջունելի է համարում ղրղզ ժողովրդի ընդվզումը իշխանությունների դեմ. "Եթե ժողովուրդն է որոշել իշխանությունը փոխել, դա նորմալ է: Ես չգիտեմ` ով է հրահրել կամ ֆինանսավորել այն, սակայն կարեւոր է, որ ժողովուրդն ինքն իր մեջ կարողացել է ուժ գտնել ընդվզելու":


Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կարծիքով` Ղրղզստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ցայտուն օրինակն են այն բանի, որ իշխանությունների անօրինական դաշտ մտնելն ինչպիսի հետեւանքներ կարող են ունենալ: Ըստ նրա` Ղրղզստանում արդեն նախադեպ է ձեւավորվել իշխանափոխություն ոչ թե ընտրությունների, այլ հեղաշրջման ճանապարհով:


Վկայակոչելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանը` ասաց. "Հռչակագրի նախաբանում հստակ նշված է` իշխանությունը ոչ մի անգամ չպետք է ընդունի այնպիսի օրենքներ, որոնք քաղաքացիներին իբրեւ վերջին միջոց` թողնի միակ ճանապարհը` ապստամբել":


"Արդյո՞ ք իշխանության ղեկն իր ձեռքը վերցրած ընդդիմությունը հետագայում կկարողանա ձեւավորել մի միջավայր, որ այլեւս չլինեն նման հեղաշրջումներ: Սակայն հիմա թիվ մեկ խնդիրն է` դադարեցնել խժդժությունները",-շարունակեց Արթուր Սաքունցը: 


Մեր այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում հնարավոր է ղրղզական սցենարի կրկնություն, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը նշեց. "Ամեն դեպքում հնարավոր է հեղափոխություն, միայն ժողովրդի շատ լուրջ կամք է հարկավոր եւ շատ նորմալ ընդդիմություն, որ կարողանա ժողովրդին իր ետեւից տանել":


Իսկ Արթուր Սաքունցը կարծում է. "Հայաստանում ընդդիմադիր ուժերն ավելի սկզբունքային, հետեւողական պայքարի ճանապարհ են ընտրել եւ ապստամբության ճանապարհով չեն գնա հեղափոխության, ինչպես տեղի ունեցավ Ղրղզստանում":


Ինչ վերաբերում է Հայաստանում արձանագրված մարդու իրավունքների խախտումներին, ապա նրա կարծիքով` դրանք համակարգային բնույթ են կրում, որտեղ "դատական մարմինները պատժիչ գործիք են դարձել իշխանությունների ձեռքին":


Իսկ թե արդյոք Երեւանում անցկացվող Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համաժողովը (FIDH) կբերի դրական փոփոխություններ, Միքայել Դանիելյանը նշեց. "Եվրոպայի խորհուրդը մարտի 1-ից մինչ օրս Հայաստանի մասին 4 բանաձեւ է ընդունել, ինչ-որ բան փոխվե՞ց: Երբ կասեցնեն Հայաստանի ԵԽ անդամակցությունը, այն ժամանակ ինչ-որ բան կարելի է սպասել":


Արթուր Սաքունցի համոզմամբ` համաժողովի հետ կապված իշխանությունների ծրագրավորված "ներկայացումը" ձախողվեց: "Ձախողվեց իշխանությունների այն իմիտացիան, թե իբր իրենք կամք ունեն մարդու իրավունքների ասպարեզում կատարելու փոփոխություններ":


 ԱՂԲՅՈՒՐԸ` http://a1plus.am/am/politics/2010/04/8/kirgizstan

 



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը