Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չտրամադրեց


2010 թ. ապրիլի 7-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բաց նամակ է ուղղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

 

Բաց նամակ

 

Հարգելի’ պարոն նախարար,

 

Մեր կազմակերպությունը դեռևս 2009 թ-ի դեկտեմբերի 15-ին դիմել է Ձեզ՝ ստանալու հետևյալ տեղեկությունը.
2009 թ-ի գարնանային զորակոչի վերաբերյալ. ըստ Լոռու մարզի Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Սպիտակի ու Վանաձորի տարածաշրջանների, ըստ Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան և Բերդ քաղաքների, ըստ Շիրակի մարզի Գյումրիի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների.
1. քանի՞ հոգի են ստացել տարկետում և ի՞նչ տևողությամբ
2. քանի՞ հոգի են ստացել տարկետում
ա/ առողջական վիճակի պատճառով
բ/ ընտանեկան դրության բերումով
գ/ ուսումը շարունակելու համար
3. քանի՞ հոգի են դիմել "Այլընտրանքային ծառայության" անցնելու համար
4. քանի՞ զորակոչիկի գործ է ուղարկվել դատախազություն զորակոչից խուսափելու համար:

 

Հիշեցնեմ, որ այս կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայց ներկայացրեց ՀՀ վարչական  դատարան: ՀՀ վարչական դատարանի 2009 թ-ի հուլիսի 10-ի որոշմամբ տվյալ տեղեկատվությունը համարվեց ենթակա տրամադրման: Այնուամենայնիվ, ի պատասխան մեր կազմակերպության 2009 թ-ի դեկտեմբերի 15-ին ուղարկված հարցման` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավարն իր՝  ՊՆ 1305/ԳՇ գրությամբ մերժել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պահանջը՝ համարելով այն ծառայողական գաղտնիք:


2010 թ-ի հունվարի 13-ին մեր կազմակերպությունը վերստին դիմել է Ձեզ նույն խնդրանքով՝ հաշվի առնելով ՀՀ վարչական դատարանի վճիռը: Սակայն, մինչ օրս որևէ պատասխան չի տրվել:
Այսօր՝ 2010 թ-ի ապրիլի 7-ին, հեռախոսազրույցի միջոցով պարզվել է, որ մեր կազմակերպության կողմից Ձեզ ուղարկված նամակը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավարի կողմից դրվել է գործերի մեջ և նրան ընթացք չի տրվել:


Հաշվի առնելով նման վերաբերմունքը՝ կարելի է եզրակացնել, որ կա’մ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի կատարում ՀՀ վարչական դատարանի որոշումը, կա’մ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավարը կայացնում է ինքնուրույն որոշումներ:
Ելնելով վերը նշված հանգամանքներից՝ վերստին դիմում եմ Ձեզ բաց նամակով՝ օրենքով սահմանված տեղեկատվությունը ստանալու հարցով:

 

Հարգանքներով՝
կազմակերպության նախագահ     Ա. Սաքունց

 



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը