Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Ռազմական բյուջեի մոնիթորինգ


1011

2010 թ. մարտի 22-26-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը զինված ուժերի նկատմամբ» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Ռազմական բյուջեի մոնիթորինգ» թեմայով հինգօրյա դասընթաց:


Դասընթացի նպատակն էր ուսուցանել ռազմական բյուջեի մոնիթորինգի սկզբունքները եւ իրականացման գործիքները:

 

Դասընթացին մասնակցում էին «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Համայնքների ֆինանսիստների միություն», «Համագործակցություն հանուն ժողովրդավարության», «Հելսինկյան ասոցիացիա», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «ՀՔԱ Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

Դասընթացի սկզբում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը մասնակիցներին ներկայացրեց ծրագրի գաղափարը եւ դասընթացի նպատակը, զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության  իրականացման անհրաժեշտությունը որպես սահմանադրական իրավունք եւ որպես միջոց՝ նվազեցնելու զինված ուժերի անվերահսկելիությունը, կանխարգելելու միլիտարիզացիան: 

 

Դասընթացը վարում էր Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անվտանգության եւ պաշտպանության կառավարման կենտրոնի ներկայացուցիչ  դոկտոր Վենելին Գեորգիևը:

 

Հինգօրյա դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական եւ ժողովրդավարական վերահսկողության կոնցեպցիան, դրա առարկան, նպատակը եւ խնդիրները, վերահսկողության բնագավառում կիրառվող մեթոդներն ու գործիքները: Կարևորվեց պաշտպանության ռեսուրսների ծրագրային կառավարումը եւ սահմանվեցին պաշտպանության բնագավառի առաքելությունները:

 

Ներկայացնելով Բուլղարիայի եւ այլ երկրների փորձը առկա խնդիրների լուծման բնագավառում՝ կապված պաշտպանական բյուջեի իրականացման գործընթացի հետ, պարոն Գիորգիեւվը ընդգծեց պաշտպանության գործողությունների վերաբերյալ հանրային իրազեկման, թափանցիկության եւ հաշվետվողականության անհրաժեշտությունը: 

 

Դասընթացի բոլոր թեմաները ներկայացվեցին տեսության եւ գործնական աշխատանքների միջոցով:
Մասնակիցները ուսումնասիրեցին ազգային օրենսդրությունը եւ պաշտպանական ծախսերը ներկայացնող փաստաթղթերը՝ ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը, ՀՀ Ռազմական դոկտրինան, ՀՀ ՊՆ հանրային իրազեկման հայեցակարգը՝ փորձելով սահմանել դրանց իրավական կարգավորումները:

 

Դասընթացի մասնակիցները առաջիկա ամիսների ընթացքում կիրականացնեն ՀՀ պաշտպանության նախարարության բյուջեի ուսումնասիրություն, որի արդյունքները կտպագրվեն եւ կներկայացվեն պետական եւ հասարակական կառույցներին:

 

«Քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ» ծրագիրն իրականացվում է նիդերլանդական ICCO (Համագործակցության զարգացման միջեկեղեցական կազմակերպություն) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

1011 1012


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը