Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Վերացվեց քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը


4562+

2010 թ. մարտի 9-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց Լոռու մարզի քննչական բաժնի կողմից քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:

2009 թ. նոյեմբերի 11-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն` ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցների անօրինական գործողությունների` քաղաքացիներ Վ. Տ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ կիրառած ծեծի արդյունքում քրեական գործ հարուցելու համար:


Վ. Տ.-ն և Ա. Մ.-ն հայտնել էին, որ ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում աշխատակիցների կողմից ենթարկվել են ծեծի ինքնախոստովանական ցուցմունքներ տալու պարտադրելու համար, որից հետո տեղափոխվել են Վանաձորի ՁՊՎ:


Դատախազությունը մերժել է հաղորդումը, հիմք ընդունելով դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ըստ որի վնասվածքները ոչ թե ծեծի, այլ վայր ընկնելու արդյունք են:

 
Միաժամանակ դատախազությունը ապացույցներ չի ներկայացրել, որ Վ. Տ.-ն և Ա. Մ.-ն ոստիկանության Սպիտակի բաժանմունք ներկայացել են առանց մարմնական վնասվածքների: Վ. Տ.-ն և Ա. Մ.-ն միայն Վանաձորի ՁՊՎ-ում են մարմնական զննության ենթարկվել և դրանց մասին գրառումներ է արվել վնասվածքների մատյանում:


Այդ դեպքում, երբ անհատը ոստիկանության կողմից ձերբակալվում է առողջ վիճակում, սակայն ազատ արձակվելու պահին նրա մոտ հայտնաբերվում են մարմնական վնասվածքներ, պետությունը պարտավորվում է հիմնավոր կերպով բացահայտել նման դեպքերը:


Այս դեպքում դատախազությունը չկարողացավ ապացուցել, որ այդ վնասվածքները քաղաքացիները ստացել են ոչ թե Սպիտակի ՁՊՎ-ում, այլ մինչև ՁՊՎ-ն:


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը և համաձայն այդ որոշման` պետք է հարուցվի քրեական գործ:



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը