Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
"Հանրային պաշտպանների կարողությունների զարգացում` թմրամիջոց գործածող անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում"2010 թ-ի մարտի 6-7-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի և Երևանի հանրային պաշտպանների համար Վանաձորում կազմակերպվել էր երկօրյա դասընթաց: Դասընթացի նպատակն էր զարգացնել նշված մարզերի հանրային պաշտպանների կարողությունները` թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցանքների կատարման մեջ մեղադրվող անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում:
Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին արդար դատաքննության իրավունքի էությունն ու բաղադրատարրերը` ըստ եվրոպական չափանիշների, անձի կալանավորման հիմքերը, ողջամիտ ժամկետի որոշման հարցում Եվրոպական դատարանի 4 հիմնական չափանիշները, ինչպես նաև "անկախ, անկողմնակալ դատարան" հասկացությունը:
Մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց վարույթում առկա գործերին առնչվող անհասկանալի հարցերը, որոնք քննարկվեցին և ստացան սպառիչ պատասխաններ:
Դասընթացի ավարտին հանրային պաշտպանների հետ ձեռքբերվեց պայմանավորվածություն` թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող անձանց քրեական գործերի մինչդատական փուլերի մոնիթորինգ իրականացնելու հարցում:
Դասընթացը կազմակերպվել էր Բաց Հասարակության ինստիտուտի Օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի ֆինանսավորմամբ իրականացվող "Իրավական աջակցություն Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի եւ Երևանի թմրամիջոց գործածողներին" ծրագրի շրջանակներում:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների