Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Հանդիպում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ


0112

«Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում» ծրագրի շրջանակներում 2010 թ. մարտի 3-ին տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ:


Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում ծրագրի շրջանակներում անհայտ կորածների և նրանց հարազատների, նախկին ռազմագերիների, փախստականների խնդիրների ուսումնասիրության հիման վրա մշակված զեկույցները:

 

Զեկույցները կազմվել են Հայաստանի երիտասարդ խաղաղասերների մասնակցությամբ իրականացված ուսումնասիրությունների հիման վրա:
 Զեկույցներում ներկայացված են նաև առաջարկություններ անհայտ կորածների ընտանիքների, փախստականների, նախկին ռազմագերիների խնդիրների լուծման վերաբերյալ:


Հանդիպման սկզբում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց ծրագրի շրջանակներում Հայաստանում անհայտ կորածների և նրանց հարազատների, նախկին ռազմագերիների, փախստականների խնդիրների ուսումնասիրության հիման վրա կազմված զեկույցների համառոտ բովանդակությունը, նշված թիրախ խմբերի խնդիրների լուծման կարևորությունը մարդասիրական  իրավունքի տեսակետից:


Ստեփան Սաֆարյանը կարևորեց նման նախաձեռնությունները` հատկապես հասարակական կազմակերպությունների դերը:

 

Նա բարձր է գնահատում հայ-ադրբեջանական երկկողմանի շփումները, որոնք օգնում են զսպելու պատերազմի վերսկսումը, և հույս արթնացնում խնդիրը քաղաքական ուղիներով լուծելու համար: Նմանատիպ ծրագրերը շատ կարևոր են և ավելի ակնհայտ արդյունքներ են տալիս:


 «Տեղյակ լինելով ղարաբաղյան հակամարտության վերլուծություններին` կարող եմ ասել, որ ինչքան էլ վերլուծություններ անեն, բնական է, ամբողջական վերլուծություն հնարավոր չէ կատարել, անգամ մինչև վերջ պարզ չէ, թե ինչպիսի  հետևանքներ է առաջացրել այս պատերազմը`սոցիալական, հոգեբանական, տնտեսական և այլ առումներով: Այդ հետևանքների վերացումն էլ բարդ է, ցանկություն էլ չենք տեսնում, բոլորը շարունակում են խաղալ ինչ-որ խաղի կանոններով, որի դեպքում ոչ մի կողմը չի շահում: Հասարակությունը գտնվում է դեպրեսիոն, վախեցած մթնոլորտում: Պատերազմի մտածողությունը, չլուծվածությունը իր դրոշմն է թողել նաև քաղաքականության մեջ»:

 

Երիտասարդ խաղաղասերները, մոտիկից ծանոթանալով այդ խմբերի հետ, նշեցին, որ նրանք բոլորն էլ պետության կողմից աջակցության կարիք ունեն: Դժգոհում են, որ պետությունը հիշում է  նրանց միայն այն ժամանակ, երբ իրենց դա պետք է, իսկ հետո մոռանում է:


Արթուր Սաքունցը, խոսելով անհայտ կորածների և նրանց խնդիրների մասին, նշեց, որ պետությունը մինչ այժմ որևէ կերպ չի բացահայտում այն հանգամանքները, որոնց հետևանքով անհետացել են այդ մարդիկ:
Ս. Սաֆարյանը այդ խնդրի վերաբերյալ նշեց. «Անհայտ կորածները մեծ գնի մի մասնիկն են, որ վճարել են պատերազմի համար»:
Նա պատմեց այնպիսի հետազոտությունների մասին, որ իրականացնում են այլ երկրները`փորձելով փոքր-ինչ պարզություն մտցնել նման հարցերում: Օրինակ Բոսնիա և Հերցոգովինայից մի աղջիկ, որի հետ Ս. Սաֆարյանը ծանոթացել է միջազգային հանդիպումներից մեկի ժամանակ, զբաղվում է ԴՆԹ անալիզներով: Սա, բնականաբար, հետևողական և ծանր աշխատանք է, որը հարազատների համար հույսի շող է, որ մի օր հնարավոր է գտնեն թեկուզ իրենց կորցրած զավակի դիակը, կամ նրա մի մասունքը: Մյուսները զբաղվում են հիշողությունների վերականգնմամբ ապագա սերունդների համար:


Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նախկին ռազմագերիների համար առաջնային խնդիր է առանձին կարգավիճակի բացակայությունը. զբաղվածությունը, առողջության վերականգնումը և հոգեբանական աջակցությունը:


Այդ խնդիրների վերաբերյալ Ս. Սաֆարյանը նշեց հետևյալը. «Չունենք համապատասխան հոգեբաններ, որոնք կարող են աշխատել նման մարդկանց հետ: Կարգավիճակի հարցը հնարավոր է օրենսդրությամբ կարգավորվի, որն էլ որոշակի արտոնություններ կսահմանի այդ մարդկանց համար»:

 

Երիտասարդ խաղաղասերները նշեցին, որ փախստականների համար առաջնային խնդիր է բնակարաններով ապահովումը և ինտեգրումը հասարակության մեջ: Չնայած երկար ժամանակ է անցել, բայց հասարակությունը մինչև հիմա չի ընդունում այդ մարդկանց:
Փախստականները զղջում են նաև քաղաքացիություն ձեռք բերելու համար: Հարցումներին մասնակցած բոլոր 26 փախստականները արդեն չեն համարվում փախստականներ՝ ՀՀ կառավարությունը նրանց քաղաքացիություն է տվել: Ձեռք բերելով քաղաքացիություն` նրանք զրկվել են բոլոր արտոնություններից: Փախստականներին մի կողմից ինտեգրել են, մյուս կողմից զրկել օգնությունից:
Երիտասարդ խաղաղերներից մեկը նշեց. «Կարին գյուղում սկզբնական շրջանում եղել են 200 փախստական ընտանիք, իսկ այժմ միայն 40-50 ընտանիք է մնացել: Բոլորը թողել-գնացել են: Մարդկանց վերաբնակեցրել են` հաշվի չառնելով պայմանները»:


Փախստականների համար առաջնային խնդիր է մնում բնակարաններով ապահովումը: Ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ նրանք ապրում են շատ վատ պայմաններում: Նրանցից շատերը հանրակացարաններում են ապրում:


Փախստականնրի աշխատանքային խնդրի լուծման համար Ա. Սաքունցը առաջարկեց. «Ընդունել օրենսդրական նորմեր, ըստ որի, փախստականներին ընդունելով աշխատանքի` գործատուն կվճարի քիչ հարկեր»:
Վերջում ավելացրեց. «Եթե ոչ լուծում, ապա գոնե օրակարգում դրվի այս խնդիրները»:


«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը ողջունեց նմանատիպ նախաձեռնությունները և խոստացավ, որ վերոնշյալ խնդիրների լուծման վերաբերյալ իրենք քայլեր կձեռնարկեն:



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը