Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

2010 թ. մարտի 1-ին ևս խախտվեց քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը


83-02

2010 թ. մարտի 1-ի Երևան քաղաքում ՀԱԿ-ի կողմից կազմակերպվող հանրահավաքին մասնակցելու համար խախտվել է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը:

Մասնավորապես` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Լոռու մարզում իրականացված դիտարկումների արդյունքները ցույց են տալիս հետևյալը`

2010 թ. մարտի 1-ին Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր քաղաքներից Երևան մեկնել թե’ միկրոավտոբուսներով, թե’ երթուղային տաքսիներով գրեթե անհնար էր:

Մեր կազմակերպության անդամները մասնակիցն են եղել այն բանի, թե ինչպես են դեպի Երևան մայրուղու մի քանի հատվածներում ՀՀ ոստիկանության /այդ թվում ճանապարհային ոստիկանության/ աշխատակիցները արգելում մեքենաների տեղաշարժը Երևան:

Մասնավորապես, Ալագյազ գյուղի մոտ ոստիկանները ժամը  մոտ 8:00-ին կանգնեցրել են մեր կազմակերպության աշխատակիցներին Երևան տեղափոխող մեքենան /տաքսի/, մոտեցել, ստուգել մեքենան, վարորդից պահանջել են բացել բեռնախցիկը, առանց որևէ բացատրության ստուգել այն, ստուգել են նաև վարորդի փաստաթղթերը: Նույն ժամանակահատվածում միաժամանակ կանգնեցվել են Երևան շարժվող մի քանի մեքենաներ ևս, որոնցից մեկին թույլատրել են շարժվել Երևան, երբ ուղևորը ցույց է տվել Հայաստանից մեկնելու օդանավի ուղետոմսը: Մոտ 15 րոպե առանց որևէ պարզաբանման և բացատրության արգելել են շարժվել Երևան և միայն այն բանից հետո, երբ կազմակերպության աշխատակիցները դուրս են եկել և հետաքրքրվել ոստիկանության աշխատակիցներից, թե ում կողմից են հրահանգված և որն է պատճառը դեպի Երևան տեղափոխությունը արգելելու համար և որ իրենք հիվանդանոց են գնում ու ոստիկանության աշխատակիցները իրավունք չունեն արգելելու իրենց տեղաշարժը, ոստիկանության աշխատակիցները տեղեկացրել են, որ հրահանգված է արգելել դեպի Երևան շարժը, հատուկ օպերացիա են իրականացնում և Երևան տեղափոխության արգելքը մարտի 1-ն է, որից հետո թույլատրվել է կազմակերպության աշխատակիցներին տեղափոխող մեքենան շարժվի:

Այնուհետև, ոստիկանության նմանատիպ խումբ արգելել է դեպի Երևան շարժը Ափնագյուղի մոտ, թեև կազմակերպության աշխատակիցներին տեղափոխող մեքենան այս անգամ չեն կանգնեցրել, մյուս մեքենաներին նորից կանգնեցրել են, ստուգել նոր թողել շարժվել Երևան: Ոստիկանության աշխատակիցները կանգնած են եղել նաև Աշտարակի մոտ և Երևանի մուտքի մոտ:

Ժամը 10:55-ին Վանաձորից և Գյումիից Երևան տանող մայրուղիների հատման հատվածում` կամրջի մոտ, ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Երևան գնացող ավտոմեքենաները և տարբեր երթուղային մեքենաներին, որոնցից մի քանիսը նույնիսկ բեռնավորված են եղել և թույլ չեն տվել շարժվել դեպի Երևան:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի անդամները Վանաձորի կայարանում պարզել են նաև, որ դեպի Երևան շարժը առավոտյան ժամը 8:00-ից մինչև 16:00-ն արգելված է: Դեպի Երևան շարժը արգելվել է նաև Ալավերդի քաղաքից ժամը 11:00-ին մեկնող միկրոավտոբուսին, իսկ Ստեփանավանից Երևան մեկնած միկրոավտոբուսին ոստիկանության աշխատակիցները ճանապարհից հետ են ուղարկել:

Կազմակերպության անդամները նաև Վանաձոր քաղաքում գործող մի քանի տաքսի ծառայություններից են ճշտել, որ Վանաձոր – Երևան երթ չի իրականացվում: Տաքսի ծառայության աշխատակիցները պատճառաբանել են, որ ցույցի պատճառով մեքենաները ճանապարհից հետ են ուղարկում, դրա համար էլ Վանաձոր – Երևան երթ չի իրականացվում:

 Որոշ տվյալների համաձայն` Երևան գնալու հնարավորություն չեն ունեցել նաև Հայաստանի հարավում բնակվող քաղաքացիները, մասնավորապես` Սիսյանի պոստը մինչև ժամը 13:00-ն փակ է եղել:

Իսկ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում, դեռ նախորդ օրն են վարորդները հայտարարել, որ մարտի 1-ին Երևան մեկնող միջքաղաքային տրանսպորտ չի լինելու:

Այսպիսով, 2010 թ. մարտի 1-ին նույնպես գործող իշխանությունները սահմանափակեցին քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը:



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը