Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

«Կվալդնի» պետությունում բոլորը ՔԿՀ-երում կձմեռեն...


14040

Մի կողմից ճգնաժամի մեջ գտնվող պետությունը չի կարողանում իր կալանավորի, դատապարտյալի համար անհրաժեշտ պայմաններ ապահովել, որովհետեւ պետության նախատեսածից ՔԿՀ-ներ «գործուղվողները» շատ են, մյուս կողմից էլ` օրենքը պարտադրում է:


Այդ մասին է վկայում նաեւ ՀՀ ՄԻՊ Արմեն Հարությունյանի` արդարադատության նախարարին ուղարկած նամակը, որով պարզաբանումներ է խնդրում «Էրեբունի» ՔԿՀ-ում առկա մի քանի խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես` ինչո՞ւ են 391 դատապարտյալի համար նախատեսված «Էրեբունի» ՔԿՀ-ում պատիժ կրում 420 դատապարտյալներ, ինչո՞ւ են հիմնարկում բացակայում կիսաբաց տիպի ռեժիմով դատապարտյալներին պահելու պայմանները, ինչո՞ւ հիմնարկը չունի ջեռուցման համակարգ:

 

Գրեթե բոլոր կացարանները ենթակա են կապիտալ վերանորոգման: Հիմնարկի ճաշարանում կատարած ուսումնասիրությունից էլ պարզվել է, որ հայրենի կառավարության կողմից նախատեսված 90 գրամ մսամթերքի փոխարեն, ՔԿՀ վարչակազմի կողմից դատապարտյալներին տրամադրվել է մոտ 11 գրամ, ինչը նորմատիվներից պակաս է շուրջ 9 անգամ:

 

Լավ, ինչպես լուծել այդ իրավիճակը` հարցրինք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին: «Կվալդնի պետություն է` անունը կա, ամանում չկա: Խնդիրներն այնքան բազմազան են ցանկացած բնագավառում, որ եթե առանձին փորձես ինչ-որ հարց լուծել` արդյունավետ չի լինի: Համակարգային փոփոխություն է պետք: Պետությունը պետք է փոխվի: Փակ հիմնարկները` ՔԿՀ-ները, հոգեբուժարանները, ծերանոցները, մանկատները, որտեղ մարդիկ գտնվում են որոշակի ռեժիմային պայմաններում, ցույց են տալիս պետության դեմքը` խտացված վիճակում: Մարդկանց որոշակի քանակ կա, որ երբ ձմեռը գալիս է` մի փոքր գողություն, զանցարարություն են անում, որ գոնե ձմռանը մնալու տեղ ունենան... նաեւ որոշակի ծառայությունների դիմաց: Քիչ թե շատ սովից, ցրտից փախչում են», -ասաց իրավապաշտպանը եւ մանրամասնեց դրա հետ կապված խնդիրները: Սկսելով կալանավայրերի գերբեռնվածությունից` նա նշեց, որ ՔԿՀ-ներում կան ռեժիմներ` բաց, կիսափակ, փակ տիպի եւ այլն: Օրինակ` Հրազդանի կալանատան` դատապարտյալներին պահելու համար նախատեսված տեղերի բացարձակ թիվը մեծ է, սակայն ռեժիմների լիմիտը բավարար չէ լրակազմին տեղավորելու համար: Եթե, ասենք, տվյալ հիմնարկում բաց կամ փակ տիպի ռեժիմների տեղը սահմանափակ է, դրանից ավելի կամ, օրինակ, կիսափակ ռեժիմի ենթակա դատապարտյալը չի կարող այնտեղ պատիժ կրել: «Սա զուտ կառուցվածքային խնդիր է, որը պետք է վերանայվի, ոչ թե ի սկզբանե սահմանվի. մեխանիզմը պետք է ավելի ճկուն լինի», - ասաց իրապաշտպանը` նշելով դրա դրական կողմը` մարդն իր բնակության վայրի մոտ է գտնվում:

 

Խնդրի համատեքստում նորից վերադառնում ենք պայմանական-վաղաժամկետ ազատման հանձնաժողովի գործառույթներին, որի գործունեության մեջ բավական մեծ են կոռուպցիոն ռիսկերը. անհասկանալի է, թե ընդհանրապես ինչ չափանիշներով է կառույցը ղեկավարվում դատապարտյալին վաղաժամկետ ազատելու հարցը քննարկելիս: Սրանով է նաեւ պայմանավորված, որ կալանավայրերը գերբեռնված են: Եթե կալանավայրն ունի 280 տեղ, այդ չափով էլ բյուջեից պլանավորում են համապատասխան անձանց սննդի ծախսը, իսկ եթե դատապարտյալների թիվը դրանից ավելի է` յուրաքանչյուր անձի համար նախատեսված օրասննդի նվազագույն չափն էլ նվազում է: Սակայն անհրաժեշտ պայմաններով եւ սննդով ապահովելը պետության խնդիրն է, որը, սակայն, հարցերի լուծման մեխանիզմի բացակայության արդյունքում բերում է դատապարտյալների իրավունքների խախտման. կալանավորին չի հետաքրքրում պետության խնդիրը: Չնայած դրան, ազատազրկվածների մի մասը ստանում է իրեն անհրաժեշտ սնունդը` հանձնուքը, ՔԿՀ-ների հսկիչների հետ մտնելով անօրինական կապի մեջ, որպեսզի իրենց ավելի լավ նայեն. իրենց սննդի որոշ մասը տալիս են խոզ ու հավ պահող հսկիչներին: «Այդ երեույթը կա. մեր մասնավոր զրույցներում կալանավորների, դատապարտյալների հարազատները հստակ ասում են այդ մասին. բայց չի կարող ՔԿՀ-ում մի մթնոլորտ լինել, քան թե հասարակության կամ պետության մեջ է` այլանդակ... Խնդիրն այն է, որ տվողը (կաշառք) շահագրգռված չի` հրապարակայնացնելու. եթե դա շահավետ չլինի` իր խնդրի լուծման տեսանկյունից, ինքը չի գնա այդ քայլին: Այսինքն` այդ խնդրի հետ կապված համակարգում այնքան անհստակություն կա. ինչո՞ւ պետք է սնունդն այդքան վատ լինի` որակի, քանակի առումով, որ կալանավորը կամ դատապարտյալը հույսը դնի տանից բերվող հանձնուքների վրա... Բայց որպեսզի իրենց ազատազրկված հարազատին ավելի լավ նայեն` նա չհիվանդանա, դրա համար գումար ա տալիս», - ասաց իրավապաշտպանը` առաջարկելով հարցին նաեւ այլ տեսանկյունից նայել. ՔԿՀ-ի աշխատողի կենսապահովման պայմանների ապահովվածության համար տրվող աշխատավարձն այնքան ցածր է, որ հսկիչը զուգահեռ այլ աշխատանք է անում` տաքսի է քշում, առեւտուր է անում, որ կարողանա տուն պահել: Եվ եթե Հայաստանում գործազրկության այդ մակարդակը չլիներ, իրավապաշտպանի կարծիքով, այդ մարդիկ այդտեղ չէին էլ աշխատի: «Կալանավորներ կան, որ նրանց վիճակն ավելի լավ է, քան հսկիչինը: Հիմա եթե մենք փորձենք այդ հանձնուքների քանակը սահմանափակել, կմեռնեն էդ մարդիկ, հարազատն էլ շահագրգռված չի ու զոհողությունների է գնում` խուցն է վերանորոգում, կաշառք տանում, այլապես իր հարազատը կմնա անմարդկային պայմաններում: Բայց ինչու նա պետք է վերանորոգի, չհասկացա...», - հարցնում է Ա.Սաքունցը եւ նշում ավելի գլոբալ խնդիր. «Կազմակերպությունը «Արթիկ» ՔԿՀ-ի խմելու ջրի որակի հարցն է բարձրացնում, որովհետեւ խմելու համար պիտանի չի, բայց հիմնարկի շրջակա միջավայրի բնակիչներն էլ են այդ ջրից օգտվում: Այսինքն` չես կարող ՔԿՀ-ի համար նոր ջրագիծ անցկացնել: Այլ կերպ ասած` խնդիրներ կան, որ բուն համակարգի լիազորություններից վեր են, բայց համակարգի վրա կարող են ազդել: Բայց մյուս կողմից էլ` պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե ՔԿՀ-ներում բոլոր պայմաններն ապահովենք. բոլորը կգնան բանտեր. կասեն` դրսում պիտի սոված սատկենք, ընդեղ գոնե հաց կտան: Աբսուրդ է: Խելագարության վիճակ»:

 

Ի դեպ, ՄԻՊ-ի մամլո խոսնակ Գրիգորի Գրիգորյանը «Ժամանակ»-ին հայտնեց, որ դեռ պարզաբանումները չեն ստացել ԱՆ-ից, բայց տեղեկացրել են, որ ծառայողական քննություն է նշանակված: Զրուցակիցս ասաց, որ գլոբալ հիմնանորոգմանը վերաբերող մասից բացի` մնացած հարցերի վերաբերյալ ինչ-որ լուծումներ ակնկալում են:


 

ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.zhamanak.com/article/14040/



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը