Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Սիվիլիթասը Վանաձորում
Մարդու իրավունքների պաշտպանություն Մամլո հաղորդագրություն
/2010-Փետրվար-12/
![]() 2010 թ. փետրվարի 12-ին Վանաձոր քաղաքում Սիվիլիթաս հիմնադրամը կազմակերպել էր բանավեճ` նպատակ ունենալով Հայաստանի ամենատարբեր խնդիրների շուրջ բաց բանավեճ խրախուսել արտաքին և ներքաղաքական, տարածաշրջանային և տնտեսական խնդիրների շուրջ:
Բանավեճին որպես վարող հանդես էր գալիս Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը, իսկ որպես բանախոսներ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդիկ Հովսեփյանը, Ֆուլեր տնաշինական կենտրոնի Վանաձորի գրասենյակի համակարգող Տաթևիկ Այվազյանը: Բանավեճին մասնակցում էին Վանաձոր քաղաքի հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև ակտիվ քաղաքացիներ, որոնք նույնպես հարցեր էին տալիս բանավեճի բանախոսներին: Անդրադառնալով առկա խնդիրներին` բանավեճի ընթացքում Արթուր Սաքունցը նշեց, որ խնդիրները Վանաձորում իհարկե շատ են և դրանց մեծ մասը կապված է տեղական լրատվամիջոցների պասիվության և վատ լուսաբանման հետ: Ըստ նրա` համայնքային խնդիրները անհրաժեշտ է հրապարակայնացնել: Արթուր Սաքունցը գտնում է, որ պետությունը պետք է նպաստավոր պայմաններ ստեղծի մարդու կենսական պայմաններն ապահովելու համար: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերություններին, Ա. Սաքունցը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը շատ կարևոր է, սակայն ցանկացած լավ միտք վատ կատարմամբ կարող է արժեզրկվել: Ըստ Ա. Սաքունցի` քաղաքական անկախության մասին խոսելն ընդհանրապես բացառվում է: Ընտրակաշառքը, ճնշումները, վարչական ռեսուրսների օգտագործումը լայնորեն տարածված են, որոնք որոշ դեպքերում դրսևորվում են ոստիկանության մարմինների ներգրավմամբ կամ ոստիկանության անգործությամբ: Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդիկ Հովսեփյանը հատկապես անդրադարձավ տնտեսական ճգնաժամի կողմից առաջացած խնդիրներին, որոնք մեծ ազդեցություն են թողել մանր և միջին ձեռնարկությունների վրա: Նա առաջնային է համարում անօթևաններին բնակարաներով ապահովվելու և քաղաքացիներին աշխատանքով ապահովելու խնդիրները: Գտնում է, որ մեր կառավարման համակարգը չի համապատասխանում այսօրվա պահանջներին, պահանջները փոխվել են և անհրաժեշտ են փոփոխություններ: Ֆուլեր տնաշինական կենտրոնի Վանաձորի գրասենյակի համակարգող Տաթևիկ Այվազյանը նույնպես կարևորում է նպաստավոր պայմանների ստեղծումը, որպեսզի անօթևանները ապահովվեն բնակարաններով և աշխատանքով: Նա ևս դրական է համարում հայ-թուրքական սահմանի բացումը, միայն թե հանրապետության խնդիրները լուծելուց հետո: Նա նշում է, որ որքան ուզում ես շատ հարևաններ ունեցիր, ընտանիքի հարցերը չեն լուծվելու, մինչեւ ընտանիքը իր հարցերը չլուծի: Սիվիլիթասը այս բանավեճի ընթացքում ներկայացրեց նաև "Հայաստան 2009 թ. խոստում և իրականություն" զեկույցը:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների