Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Իրավախորհրդատվության դեկտեմբեր ամսվա արդյունքները Վանաձորում
Մարդու իրավունքների պաշտպանություն Հաշվետվություններ
/2010-Փետրվար-08/
![]() 2009 թ. դեկտեմբերին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 9 քաղաքացիներ: Այսպես, Վանաձորի քաղաքացիները դիմել են հետևյալ հարցերով.
1. Քաղաքացուն ՊԱՏ աշխատակիցների կողմից ներկայացվել է ճանապարհային ոստիկանության կանոնների խախտման փաստ, կազմվել է վարչական ակտ, սակայն քաղաքացին գտնում է, որ ինքն իրականում ճանապարհային ոստիկանության կանոնների խախտում թույլ չի տվել: Կազմված վարչական ակտը բողոքարկվել է վերադասության կարգով:
Ընտանեկան իրավունք
2. Քաղաքացին ինչպե՞ս կարող է ամուսնալուծվել:
Երկկողմ համաձայնության դեպքում ամուսնությունը կատարվում է ՔԿԱԳ մարմին դիմում ներկայացնելով, ամուսիններից մեկի համաձայնության բացակայության դեպքում ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով: Նման հարցով դիմել են երկու քաղաքացի:
3. Քաղաքացին դիմել է համատիրություն՝ բնակության վայրի և բնակվող անձանց վերաբերյալ տեղեկանք ստանալու համար: Համատիրության նախագահը մերժել է քաղաքացուն տրամադրել պահանջվող տեղեկանքը՝ պահանջելով որոշակի գումար, որն իբր քաղաքացին պարտք է համատիրությանը:
Քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում` ուղղված համատիրության նախագահին` բնակարանում հաշվառված անձանց թվի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու խնդրանքով:
Սեփականության իրավունք
4. Քաղաքացու որդին ներկայացրել է համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանից իր բաժնեմասի առանձնացման և հրապարակային սակարկություններով իր բաժնեմասի վաճառքի պահանջ: Հարուցվել է կատարողական վարույթ, սակայն որդու բաժնեմասը սխալ է հաշվարկվել: Քաղաքացուն խորհուրդ է տրվել դիմել դատարան` դատարանի որոշմամբ սխալն ուղղելու խնդրանքով:
5. Բնակարանի առուվաճառքի ժամանակ բնակարանի նկատմամբ գրանցվել է միայն մեկ անձի սեփականության իրավունքը: Ներկայումս քաղաքացին ցանկանում է սեփականատեր դարձնել նաև երեխաներին: Քաղաքացուն խորհուրդ է տրվել ձևակերպել նվիրատվություն երեխաների անունով և այնուհետև գրանցել սեփականության իրավունքը ՀՀ անշարժ գույքի գրանցման կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի ստորաբաժանումում:
6. Քաղաքացին ստանում է 3-րդ խմբի հաշմանդամության կենսաթոշակ: Սակայն գտնում է, որ աշխատանքային ստաժի տարիները պակաս է հաշվարկված: Քաղաքացու համար պատրաստվել է գրություն` կենսաթոշակի հաշվարկման հիմքը պարզելու համար: Գրությանն ի պատասխան քաղաքացուն հայտնվել է, որ նրա աշխատանքային ստաժի տարիները վերահաշվարկի արդյունքում ավելացվել են 1 տարի 8 ամսով:
7. Քաղաքացին աշխատանքից ազատվել է ծերության կենսաթոշակի տարիքի հասնելու պատճառով: Քաղաքացին կարող է արդյոք վերականգնվել իր նախկին աշխատանքին: Քաղաքացուն բացատրվել է, որ ծերության կենսաթոշակի հասնելու հիմքով աշխատանքից ազատելու վերաբերյալ հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական, և նա կարող է վերականգնվել իր նախկին աշխատանքին դատական կարգով:
8. “Լոռի-ջրմուղկոյուղի” ՓԲԸ-ն քաղաքացուն ներկայացրել է 1993 թ. գոյացած պարտքի կտրոն: Քաղաքացին ցանկանում է իմանալ, թե ինչպես կարող է ճշտել համապատասխան գումարի առաջացման հիմքերը: Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում` ուղղված “Լոռի-ջրմուղկոյուղի” ՓԲԸ-ին:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների