Մամլո հաղորդագրություններ

/2010-Օգոստոս-19/
2010 թ. օգոստոսի 19-ին Սպիտակ քաղաքում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից անցկացվեց քննարկում՝ «Սպիտակ համայնքում բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում ՏԻՄ գործունեության վերաբերյալ» ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ:
/2010-Օգոստոս-03/
Հուլիսի 26-30-ը Երեւանում կազմակերպվեց հինգօրյա դասընթաց «Միջազգային մարդասիրական իրավունք» թեմայով:
/2010-Հուլիս-26/
2010 թ. հուլիսի 20-25-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 13 անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ հինգօրյա աշխատանքային հանդիպում:


Վերջին հրապարակումը

/2010-Հունիս-16/
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽԱՂԱՂԱՍԵՐՆԵՐԻ ԲՐԻԳԱԴ


Վերջին հաշվետվությունը

/2010-Օգոստոս-07/
2010 թ. հուլիս ամսվա իրավախորհրդատվության արդյունքները Վանաձորում


Հայտարարություններ

/2010-Օգոստոս-02/
2010 թ. մարտին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում էր ներկայացրել Լոռու մարզի դատախազություն` Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարի անօրինական գործողությունների վերաբերյալ:
/2010-Հուլիս-26/
Մի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածության վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:
/2010-Հունիս-02/
2010 թ. մայիսի 28-ից մինչ օրս Հայաստանի իշխանությունները, շարունակելով 2008 թ. իրենց գործելաոճը, հանձինս հատուկ ծառայությունների և ոստիկանության, ապօրինաբար խոչընդոտում են ընդդիմության ներկայացուցիչների մուտքը Երևանի "Ազատության" հրապարակ: 


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Երիտասարդներին մտահոգող խնդիրները


--7

2010 թվականի փետրվարի 4-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի  Վանաձորի գրասենյակի Սպիտակի ներկայացուցչությունում տեղի ունեցավ երիտասարդական քննարկում:

Քննարկումը կազմակերպվել էր ՀՔԱ  Վանաձորի գրասենյակի Սպիտակի ներկայացուցչության աշխատակիցների կողմից:

 

Քննարկման նպատակն էր` պարզել Սպիտակ քաղաքի երիտասարդների դերը հասարակական կյանքում, վերհանել խնդիրները, որոնք առնչվում են նրանց և պարզել, թե ինչպես կարելի Է գտնել դրանց լուծումները:

 

Քննարկմանը մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Սպիտակի ներկայացուցչության աշխատակիցները և Սպիտակ քաղաքի երիտասարդներ:

 

Քննարկման ընթացքում մասնակիցները նշեցին իրենց մտահոգող խնդիրները: Նրանք առաջնային են համարում Սպիտակ քաղաքի մշակութային, սոցիալական և  տնտեսական խնդիրները:

 

Մշակութային ոլորտում երիտասարդներին մտահոգում էր ազատ ժամանց անցկացնելու մշակույթի բացակայությունը: Սպիտակ քաղաքում շատ քիչ են ժամանցի վայրերը և հազվադեպ են կազմակերպվում ժամանցային միջոցառումներ:

 

Քննարկման մասնակիցների թվում կային նաև ուսանողներ, որոնք իրենց դժգոհությունն էին արտահայտում այն հարցի շուրջ, որ Սպիտակ քաղաքում չկան  բարձրագույն ուսումնական հաստատություններ, արհեստների ուսուցման համար նախատեսված ուսումնարաններ և իրենք ստիպված են լինում դպրոցից հետո ուսումը շարունակել Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներում: Մասնակիցները դժգոհ էին նաև դպրոցներում դասավանդման ոչ լիարժեք որակից, գրադարաններում գրքերի բազմազանության պակասից և աշխատակիցների ոչ հարգալից վերաբերմունքից:

 

Սպիտակ քաղաքի բնակիչների համար որպես առաջնահերթ խնդիր նշվում էր հատկապես քաղաքացիներին բնակարաններով  և աշխատատեղերով ապահովելու խնդիրը:

 

Քաղաքացիներն ունեն նաև տեղեկատվության միջոցների պակաս: Մասնավորապես` հեռարձակվում է առավելագույնը 4 հեռուստաալիք, ընդ որում այդ հեռուստաալիքներից մեկը` Սպիտակի տեղական հեռուստաալիքը, ըստ երիտասարդների պասիվ գործունեություն է իրականացնում: Գործում է նաև մեկ տեղական ռադիոալիք, որը ևս պասիվ գործունեություն է իրականացնում:

 

Քննարկման ընթացքում նշվեցին  նաև քաղաքի աղտոտվածության, լուսավորության, ներքաղաքային տրանսպորտի բացակայության, լուսացույցների պակասի, ճանապարհների անմխիթար վիճակի, երեխաների համար  խաղահրապարակների բացակայության խնդիրները:

 

Այս խնդիրներին որոշակի չափով լուծում տալու համար քննարկման մասնակիցներն որոշեցին ակտիվորեն համագործակցել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և  Սպիտակի ներկայացուցչության հետ, կազմակերպել քննարկումներ, միջոցառումներ, իրազեկման արշավներ, ներգրավվել այլ քաղաքացիների:

--8


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը