Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Երիտասարդներին մտահոգող խնդիրները
Մարդու իրավունքների պաշտպանություն Մամլո հաղորդագրություն
/2010-Փետրվար-06/
![]() 2010 թվականի փետրվարի 4-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Սպիտակի ներկայացուցչությունում տեղի ունեցավ երիտասարդական քննարկում: Քննարկումը կազմակերպվել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Սպիտակի ներկայացուցչության աշխատակիցների կողմից:
Քննարկման նպատակն էր` պարզել Սպիտակ քաղաքի երիտասարդների դերը հասարակական կյանքում, վերհանել խնդիրները, որոնք առնչվում են նրանց և պարզել, թե ինչպես կարելի Է գտնել դրանց լուծումները:
Քննարկմանը մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Սպիտակի ներկայացուցչության աշխատակիցները և Սպիտակ քաղաքի երիտասարդներ:
Քննարկման ընթացքում մասնակիցները նշեցին իրենց մտահոգող խնդիրները: Նրանք առաջնային են համարում Սպիտակ քաղաքի մշակութային, սոցիալական և տնտեսական խնդիրները:
Մշակութային ոլորտում երիտասարդներին մտահոգում էր ազատ ժամանց անցկացնելու մշակույթի բացակայությունը: Սպիտակ քաղաքում շատ քիչ են ժամանցի վայրերը և հազվադեպ են կազմակերպվում ժամանցային միջոցառումներ:
Քննարկման մասնակիցների թվում կային նաև ուսանողներ, որոնք իրենց դժգոհությունն էին արտահայտում այն հարցի շուրջ, որ Սպիտակ քաղաքում չկան բարձրագույն ուսումնական հաստատություններ, արհեստների ուսուցման համար նախատեսված ուսումնարաններ և իրենք ստիպված են լինում դպրոցից հետո ուսումը շարունակել Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներում: Մասնակիցները դժգոհ էին նաև դպրոցներում դասավանդման ոչ լիարժեք որակից, գրադարաններում գրքերի բազմազանության պակասից և աշխատակիցների ոչ հարգալից վերաբերմունքից:
Սպիտակ քաղաքի բնակիչների համար որպես առաջնահերթ խնդիր նշվում էր հատկապես քաղաքացիներին բնակարաններով և աշխատատեղերով ապահովելու խնդիրը:
Քաղաքացիներն ունեն նաև տեղեկատվության միջոցների պակաս: Մասնավորապես` հեռարձակվում է առավելագույնը 4 հեռուստաալիք, ընդ որում այդ հեռուստաալիքներից մեկը` Սպիտակի տեղական հեռուստաալիքը, ըստ երիտասարդների պասիվ գործունեություն է իրականացնում: Գործում է նաև մեկ տեղական ռադիոալիք, որը ևս պասիվ գործունեություն է իրականացնում:
Քննարկման ընթացքում նշվեցին նաև քաղաքի աղտոտվածության, լուսավորության, ներքաղաքային տրանսպորտի բացակայության, լուսացույցների պակասի, ճանապարհների անմխիթար վիճակի, երեխաների համար խաղահրապարակների բացակայության խնդիրները:
Այս խնդիրներին որոշակի չափով լուծում տալու համար քննարկման մասնակիցներն որոշեցին ակտիվորեն համագործակցել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Սպիտակի ներկայացուցչության հետ, կազմակերպել քննարկումներ, միջոցառումներ, իրազեկման արշավներ, ներգրավվել այլ քաղաքացիների:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների