Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

«Պացիենտների իրավունքների միջազգային ստանդարտները» թեմայով հերթական դասընթացները


7jf-7

2010 թ. հունվարի 29-ին եւ 30-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Վանաձոր եւ Իջեւան քաղաքներում կազմակերպվել էին «Պացիենտների իրավունքների միջազգային ստանդարտները» թեմայով հերթական դասընթացները:


Վանաձորում դասընթացին մասնակցում էին Վանաձորի թիվ 4, թիվ 5, «Գուգարք» պոլիկլինկաների, թիվ 2 հիվանդանոցի բուժաշխատողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրային պաշտպաններ, ինչպես նաեւ Բաց հասարակության ինստիտուտի Երեւանի մասնաճյուղի «Հանրային առողջապահություն» ծրագրի ղեկավար Անահիտ Պապիկյանը, «Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Պոտոսյանն ու նույն կազմակերպության իրավաբան Վիոլետա Զոփունյանը:


Իջեւանում կազմակերպված դասընթացին մասնակցում էին Տավուշի մարզի Իջեւան, Դիլիջան, Նոյեմբերյան քաղաքների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի դասախոսներ:   


Դասընթացները վարում էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Վերջինս ներկայացրեց «Մարդու իրավունքներ», «Առողջության իրավունք» հասկացությունները, «Պացիենտների իրավունքների Եվրոպական խարտիան», ինչպես նաեւ այլ միջազգային ու տարածաշրջանային փաստաթղթեր, որոնք կարգավորում են առողջության իրավունքին առնչվող հարցերը: 


Դասընթացների ընթացքում մասնակիցների կողմից ձեւակերպվեցին առողջապահության ոլորտում առկա մի շարք խնդիրներ, որոնք դասակարգվեցին ըստ «Պացիենտների իրավունքների խարտիայում» ամրագրված իրավունքների: Մասնավորապես՝ որպես հիմնախնդիրներ նշվեց անհրաժեշտ սարքավորումների բացակայությունը, նեղ մասնագետների պակասը, դեղորայքի թանկությունը, պետ.պատվերի շրջանակներում արդյունավետ դեղորայքի բացակայությունը, որոշ բուժհիմնարկներում սանիտարահիգիենիկ պայմանների անբավարարությունը, գյուղական ամբուլատորիաներում առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պայմանների բացակայությունը, պացիենտների իրազեկվածության ցածր մակարդակը, պետպատվերի շրջանակներում բուժվող պացիենտների իրավունքների ոտնահարումները եւ այլն:


Մասնակիցների կողմից նշվեցին նաեւ պացիենտների իրավունքների ոտնահարման կանխարգելման համար անհրաժեշտ մի շարք գործողություններ: Մասնավորապես՝ կարեւորվեց հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացումը, նեղ մասնագետների որակավորման բարձրացումը, օրենսդրական փոփոխությունները, առողջապահական ծառայություն մատուցող օղակների նկատմամբ վերահսկողության ուժեղացումը:

 

Դասընթացները կազմակերպվել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող ''Իրավական աջակցություն Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի և Երևանի թմրամիջոց գործածողներին'' ծրագրի շրջանակներում՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրության իրազեկվածությունը պացիենտների իրավունքների և դրանց պաշտպանության հնարավոր մեխանիզմների մասին:
Ծրագիրն իրականացվում է Բաց Հասարակության ինստիտուտի Օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ:

adfg-8


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը