Մամլո հաղորդագրություններ

/2010-Օգոստոս-19/
2010 թ. օգոստոսի 19-ին Սպիտակ քաղաքում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից անցկացվեց քննարկում՝ «Սպիտակ համայնքում բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում ՏԻՄ գործունեության վերաբերյալ» ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ:
/2010-Օգոստոս-03/
Հուլիսի 26-30-ը Երեւանում կազմակերպվեց հինգօրյա դասընթաց «Միջազգային մարդասիրական իրավունք» թեմայով:
/2010-Հուլիս-26/
2010 թ. հուլիսի 20-25-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 13 անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ հինգօրյա աշխատանքային հանդիպում:


Վերջին հրապարակումը

/2010-Հունիս-16/
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽԱՂԱՂԱՍԵՐՆԵՐԻ ԲՐԻԳԱԴ


Վերջին հաշվետվությունը

/2010-Օգոստոս-07/
2010 թ. հուլիս ամսվա իրավախորհրդատվության արդյունքները Վանաձորում


Հայտարարություններ

/2010-Օգոստոս-02/
2010 թ. մարտին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում էր ներկայացրել Լոռու մարզի դատախազություն` Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարի անօրինական գործողությունների վերաբերյալ:
/2010-Հուլիս-26/
Մի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածության վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:
/2010-Հունիս-02/
2010 թ. մայիսի 28-ից մինչ օրս Հայաստանի իշխանությունները, շարունակելով 2008 թ. իրենց գործելաոճը, հանձինս հատուկ ծառայությունների և ոստիկանության, ապօրինաբար խոչընդոտում են ընդդիմության ներկայացուցիչների մուտքը Երևանի "Ազատության" հրապարակ: 


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Պետությունը «թքած ունի» զինվորի ու ազատամարտիկի վրա


156-1

Այսօր հայոց բանակի տոնն է, որը կազմավորվեց ժողովրդական ալիքի վրա, թրծվեց արցախյան ազատամարտի բովում` բազմաթիվ նվիրյալների կյանքի գնով:

 


Ահա նրանց հարգելու համար էլ ամեն տարի` հունվարի 28-ին մենք այցելում ենք Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու պատերազմում զոհված եւ խաղաղ պայմաններում մահացած զինվորների հիշատակին: Այցելողներից մեկն էլ «Ի պաշտպանություն զինվորի» հասարակական կազմակերպության նախագահ, սպանված զինվորի մայր Գոհար Արմենակյանն է:

 

Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ առաջընթաց կամ հետընթաց կա բանակաշինության գործում: «Որքան էլ ունենանք առաջընթաց, միեւնույն է` ունենք շատ անելիքներ: Մենք ամեն տարի` բանակի օրը պարտադիր գնում ենք Եռաբլուր, բայց նրանց ամեն օր ենք հիշում, -ասաց տիկին Արմենակյանը` նշելով նաեւ խնդիրները, - Ներկայումս Մուրացանի հոսպիտալից ստացել եմ մի երեխայի դիմում, որտեղ նշել է, որ իր առողջական վիճակը լավ չէ, իր կարծիքով` ինքը չպետք է զորակոչվեր, բայց իրականում ինքը չի խուսափում ծառայությունից, ուղղակի ծառայությունից իր առողջական վիճակը ավելի վատանում է: Հոսպիտալի պետը` պարոն Միքայելյանը, նորից բուժզննություն է անցկացնում. պարոն Միքայելյանը գտնում է, որ եթե, իրոք, զորակոչի ժամանակ այդ տղան դեռեւս պիտանի եղել է բանակի համար, ապա այս պահից սկսած` նա անպայման լուրջ հետազոտությունների կարիք ունի»: Ըստ Գ.Արմենակյանի` անցյալ տարի գրեթե իդեալական զորակոչ է եղել հատկապես հանրապետական զինկոմիսարիատում: «Ցավոք, միայն Արաբկիրի զինկոմիսարիատում մենք ունեցանք մահվան ելքով մեկ դեպք. կարծեմ` Ուլիխանյան էր ազգանունը», - նշեց զրուցակիցս` տոնի առիթով շնորհավորելով զինծառայողներին. «Որպես մայր եւ երեք արու զավակների տատիկ` շնորհավորում եմ մեր բոլոր-բոլոր զինվորներին, եւ առաջին հերթին` այս պահին մեզ համար առաջին գծում կանգնած զինվորներին: Թող իմանան, որ ամուր թիկունք ունեն, որ մենք իրենց հետ ենք, թող խաղաղ, անամպ երկինք լինի, որ մենք ոչ մի տեղից վտանգ չունենանք»:

 

Ի դեպ, մեր տեղեկություններով այս տարի 4000-ով պակասել է զինակոչիկների թիվը, քանի որ առողջական խնդիր ունեցող զինվորներին թույլ չեն տվել մտնել բանակ:

 

Այս եւ բանակային հանցագործությունների ավելացման կամ նվազման, հանցագործություն ծնող պատճառների մասին տեղեկությունները փորձեցինք ճշտել նաեւ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, ՔԿՀ-երում հասարակական վերահսկողության խմբի անդամ Արթուր Սաքունցից: Նա քրեակատարողական հիմնարկներում հանդիպել է զինծառայողների հետ, ովքեր դատապարտվել են հիմնականում ոչ կանոնադրական հարաբերությունների, զորամասը ապօրինի լքելու կամ իբր զինվորին ծեծելու համար, ինչի հետեւանքով զինվորը մարմնական վնասվածք է ստացել կամ նրան իբր հասցրել են ինքնասպանության: «Եվ այդ բոլոր հանդիպումների ժամանակ առավելապես կա հետեւյալ պատկերը, որ մեղադրյալ-զինծառայողը հանդիսանում է արդարադատության զոհը: Այսինքն` բանակում տիրող իրավիճակն այնպիսին է, որ եթե տեղի ունենա հանցագործություն կամ ինչ-որ արարք, ապա իրական մեղավորները չեն պատժվում: Այսինքն` գրեթե միշտ մեղավոր է ճանաչվում այն մարդը, որը հանցագործության հետ կապ չունի: Զինվորներին մեղավոր ճանաչելու միջոցով թաքցնում են իրական կատարողներին, որոնց մեծ մասը լինում են կամ հրամանատարները, կամ` նրանց հովանավորությունը վայելող անձինք` «չաստ նայողները», - ասաց Արթուր Սաքունցը` մեր ուշադրությունը հրավիրելով գործերի նախաքննական մարմնի գործելաոճի վրա. «Ցավոք սրտի, նախաքննության ընթացքում զինդատախազության կամ քննչական մարմինների կողմից ամեն տեսակի ճնշումներ են գործադրում այդ եւ այն զինվորների նկատմամբ, ովքեր ներգրավված են որպես վկաներ: Այսինքն` սա այն մթնոլորտն է, որին ոչ համարժեք պատասխան տալը, ես նկատի ունեմ` օրինականությանն ուղղված, վերաբերմունքի, արժանապատվության պաշտպանության առումով, որը մշտապես պահում է լարվածության մեջ»: Հաջորդ խնդիրը առողջական խնդիրներ ունեցող զինվորների` զինված ուժերում հայտնվելու (դեմոգրաֆիկ փոփոխությունների պատճառով) հետ է կապված, ինչը միամտորեն փաստեց նաեւ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահը:

 

Ըստ Ա.Սաքունցի` կա նաեւ այլ պատճառ. «Առողջ երեխաները, որոնք ունեն հովանավորություն, պաշտոնյա հայր կամ ազգականներ, ազատվում են այդ կարգով կամ կոռուպցիայի հետեւանքով: Եվ մինչ այժմ մեր հնչեցրած ահազանգերին` կատարել անաչառ հետաքննություն նման դեպքերի վերաբերյալ, արձագանք չենք տեսնում: Այսինքն` չկա էդ կամքը... կոռուպցիոն դեպքերի բացահայտման առումով: ...Այսինքն` կոռուպցիան, առողջական խնդիրներով քաղաքացիներին զորակոչելը եւ նրանց հայտնվելը բանակում, նրանց համար համապատասխան պայմաններ չապահովելը, ոչ կանոնադրական հարաբերությունները չկանխարգելելը լուրջ մարտահրավերներ են զինված ուժերի համար: Մեր բոլոր ջանքերը պետք է ուղղվեն այդ խնդիրների կարգավորմանը` օրենքի եւ օրինականության ապահովմանը... Ցավալին այն է, որ արցախյան պատերազմից քսան տարի անց էլ մենք քրեակատարողական հիմնարկներում ունենք մարդիկ, ովքեր Արցախի ազատագրական պայքարի ժամանակ ունեցել են լուրջ ներդրումներ եւ քաղաքական կարծիքի համար ազատազրկման մեջ են: Սա նույնպես վերաբերմունքի նշան է զինված ուժերի նկատմամբ... Նրանք (իշխանությունները) թքած ունեն այդ բարոյական արժեքների վրա եւ այն բարոյական արժեքների վրա, հանուն որոնց այդ մարդիկ իրենց կյանքն են ներդրել»:


 

ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.zhamanak.com/article/13828/



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը