Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Դասընթաց՝«Պացիենտների իրավունքների միջազգային ստանդարտները» թեմայով
Մարդու իրավունքների պաշտպանություն Պացիենտի իրավունքներ Մամլո հաղորդագրություն
/2010-Հունվար-26/
![]() 2010 թվականի հունվարի 23-ին Գյումրիի «Փյունիկ» հաշմանդամների միություն ՀԿ-ում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից կազմակերպվել էր «Պացիենտների իրավունքների միջազգային ստանդարտները» թեմայով դասընթաց:
Դասընթացի նպատակն էր բարձրացնել հանրության իրազեկվածությունը պացիենտների իրավունքների և դրանց վերականգնման հնարավոր մեխանիզմների մասին:
Դասընթացին մասնակցում էին Շիրակի մարզպետարանի Առողջապահության վարչության բաժնի պետը, Տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, Գյումրու թվով 4 պոլիկլինիկաների, շտապ բուժօգնության կայանի, ինչպես նաեւ ընտանեկան բժշկության կենտրոնի բուժաշխատողներ, թվով 6 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Դասընթացը վարում էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Վերջինս ներկայացրեց «Մարդու իրավունքներ» եւ «Առողջության իրավունք» հասկացությունները, «Պացիենտների իրավունքների Եվրոպական խարտիան», ինչպես նաեւ այլ միջազգային ու տարածաշրջանային փաստաթղթեր, որոնցում արտացոլված են պացիենտների իրավունքները: Տեղեկատվություն հաղորդվեց նաեւ պալիատիվ օգնության վերաբերյալ՝ որպես հիվանդի ցավերի մեղմման եւ կյանքի որակի բարելավմանն ուղղված մոտեցում: Ներկայացվեց պալիատիվ օգնության կապը մարդու իրավունքների հետ եւ նրա շրջանակներում պացիենտին ու նրա ընտանիքին մատուցվող ծառայությունները:
Գործնական աշխատանքների միջոցով դասընթացի մասնակիցների կողմից վեր հանվեցին առողջապահության ոլորտում առկա մի շարք խնդիրներ, որոնք դասակարգվեցին ըստ «Պացիենտների իրավունքների Եվրոպական խարտիայում» ամրագրված իրավունքների:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում ուսումնասիրել պացիենտների իրավունքների պահպանման վիճակը: Ուսումնասիրության արդյունքում բացահայտված խնդիրների կապակցությամբ հետագայում կմշակվեն առաջարկություններ, որոնք կներկայացվեն ՀՀ Առողջապահության նախարարություն: Ներկայումս ուսումնասիրությունն անց է կացվում Գյումրի քաղաքում:
Դասընթացը կազմակերպվել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող ''Իրավական աջակցություն Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի և Երևանի թմրամիջոց գործածողներին'' ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Հասարակության ինստիտուտի Օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների