Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Լավ տղերքը չե՞ն մարսի


4128

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական կարգով  ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունները որակեց այսպես. «Պատկերացրեք մի ռինգում թեւերը կապած մարդ է, մի բաքսյորի հետ: Նա ռինգ է մտել, ժողովուրդն էլ մի կողմից ու մի քանի տեղամասերում գլխով ուդար է տալիս: Ու դրանից հետո ծափահարում են եւ ասում, որ հաղթեց ազատության մեջ գտնվող թեկնածուն: Բարոյականության անկման է՞լ ինչ աստիճան է պետք: Սա ես ձեզ ասում եմ որպես զուտ մարդկային գնահատական: Ո՞նց են մարսելու, ես սա հասցեագրում եմ նաեւ այդ լավ տղերքին»:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հետեւել է ընտրություններին եւ արձանագրել բազմաթիվ խախտումներ:

 

«Եթե ընտրությունները իրավական տեսակետից նայենք կեղծված ընտրություններ են, իսկ եթե մարդկային տեսակետից նայենք, դրանք ստոր ընտրություններ են: Սա ոչ թե ավազակապետություն է, այլ սա արդեն խուլիգանություն է»,-ասաց Արթուր Սաքունցը:

 

Կազմակերպությունը պահանջում է անվավեր ճանաչել թիվ 10/12, 10/15,10/19 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ծառայողական քննություն իրականացնել նշված ընտրական տեղամասերում իրենց ծառայությունը անբարեխիղճ կերպով իրականացրած ոստիկանների նկատմամբ, պատասխանատվության ենթարկել «Ազատ հասարակության ինստիտուտ»-ի դիտորդներ Արմեն Սահակյանին եւ Դավիթ Սիմոնյանին եւ ընտրական խախտումներ իրականացրած այլ անձանց:

 

Արթուր Սաքունցը ասում է, որ հեռուստաընկերություններից եւ ոչ մեկը չի հետեւել ընտրություններին, քանի որ իշխանությունները վախեցել են թափանցիկությունից: Գրասենյակի ղեկավարին հիասթափեցրել է ընտրողների պասիվությունը: Քանի որ շատ քչերն էին մասնակցել ընտրություններին եւ մարդիկ վախեցել են իրենց կարծիքն արտահայտելուց:

 

Ընտրություններին որպես դիտորդ մասնակցող Սոնա Այվազյանն էլ ասում է, որ թիվ 10/19 տեղամասում մի տղա անընդհատ ելումուտ էր անում, իսկ հանձնաժողովի նախագահը ուշադրություն չէր դարձնում եւ երբ դիտորդները խնդրել են ոստիկանության միջամտությունը, ոստիկանները ասել են, որ պետք է նախագահը կարգադրի: «Սակայն նախագահը շահագրգռված չէր եւ հետեւում էր, թե ինչ էր անում «Ազատ հասարակության ինստիտուտ»-ի դիտորդը, իսկ դիտորդ Դավիթ Սիմոնյանը ասում էր, որ սա իրենց գյուղն է, ինչ կուզեն կանեն»,- ասաց Սոնա Այվազյանը:

 

ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.a1plus.am/am/politics/2010/01/11/arthur-sakunts



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը