Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

2009 թ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործունեության ամփոփում


426985

2009 թ. դեկտեմբերի 27-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ամփոփեց իր անցնող տարվա գործունեությունը “Լոռի TVR’’ հեռուստատեսության ուղիղ եթերում:


Ա. Սաքունցը եթերի ընթացքում ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացված գործողությունները՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դատական իշխանությունների,  իրավապահ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում:


Տարվա ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և  գրասենյակի ներկայացուցչություններ են դիմել թվով 310 քաղաքացիներ, որոնցից 280 կողմից բարձրացված խնդիրները ունեցել են  կոռուպցիոն ռիսկեր:
Տարվա հաջողությունները նշելով Ա. Սաքունցը հիմնականում շեշտը դրեց ՀՀ-ում գործող բոլոր հոգեբուժական բուժհաստատություններում մոնիտորինգների իրականացման վրա: Նմանատիպ մոնիտորիգ Հայաստանի Հանարապետությունում առաջին անգամ է իրականացվում: Հոգեբուժական բուժհաստատություններում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները հնարավորություն  կտան կազմակերպությանը հանդես գալ ՀՀ կառավարությանն ուղղված առաջարկություններով մարդու իրավունքների բարելավման նպատակով:


Դատական իշխանության հետ ունեցած հաջողությունների շարքում առանձնացվում է ՀՀ պաշտպանության նախարարության դեմ ներկայացված հայցը՝ տեղեկատվության ազատության վերաբերյալ:
Կազմակերպությունը Պաշտպանության նախարարությունից տեղեկատվություն է խնդրել թե քանի՞ հոգի է ենթակա եղել պարտադիր զինծառայության, քանի՞ հոգու է տրվել ծանուցում զորակոչի մասին,  քանի՞ հոգի են ստացել տարկետում և ի՞նչ տևողությամբ, քանի՞ հոգի են ստացել տարկետում՝ ա/ առողջական վիճակի պատճառով, բ/ ընտանեկան դրության բերումով, գ/ ուսումը շարունակելու համար, քանի՞ հոգի են դիմել այլընտրանքային ծառայությանե անցնելու համար, քանի՞ զորակոչիկի գործ է ուղարկվել դատախազություն զորակոչից խուսափելու համար: Վերաքննիչ և Վճռաբեկ  դատարանները հայցը մասամբ են բավարարել և կազմակերպությունը պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան: Հնարավոր եղավ ՀՀ վարչական դատարանում ևս հասնել հաջողության, որ Լոռու մարզպետարանի աշխատակից Արման Հովհաննիսյանի աշխատանքից ազատելու մարզպետարանի աշխատակազմի հրամանը դատարանը ճանաչեց անօրինական և համարեց, որ տեղի է ունեցել քաղաքական հետապնդում: Սակայն հաստիքների կրճատման պատճառով աշխատանքը չվերականգնվեց: Այս գործը ևս պատրաստվում է ուղարկվել Եվրոպական դատարան:


Այս ցանկում առկա են որոշակի անհաջողություններ, հատկապես կազմակերպությունը հայց է ներկայացրել Լոռու մարզի դատախազություն որոշում կայացնելու պարտադրելու պահանջով, սակայն դատարանը մերժել է: Այս դիրքորոշումը պատճառաբանվեց քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածով` իբր կազմակերպությունը պարտավոր էր Լոռու մարզի դատախազության գործողությունները բողոքարկել ՀՀ գլխավոր դատախազություն, ապա մերժումից հետո միայն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:


Իրավապահ մարմինների հետ հարաբերություններում Արթուր Սաքունցը մտահոգություն է հայտնում քաղաքացիների իրավունքների հաճախակի խախտումների կապակցությամբ: Արթուր Սաքունցը մտահոգություն է հայտնում, որ չնայած խախտումների վերաբերյալ առկա փաստերին  ոստիկանության աշխատակիցները պատասխանատվության չեն ենթարկվում:  Այս հանգամանքը նպաստում է խախտումների ավելացմանը:


Տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում Արթուր Սաքունցը նշում է կազմակերպության կողմից իրականացված ՏԻՄ մոնիտորինգը:  Իրականացվել է  համայքի ղեկավարի և ավագանու որոշումների իրավական վերլուծություն: Բացահայտվել են դեպքեր, երբ 17.000  դրամով քաղաքացուց օտարվել է 2 սենյականոց բնակարան: Վանաձորի քաղաքապետի 570 որոշումներից 362-ը են կոռուպցիոն ռիսկեր պարունակող խախտումներ են, իսկ Վանաձորի ավագանու 32 որոշումներից 15-ը: 


Հաղորդման վերջում Արթուր Սաքունցը ցավով նշեց, որ չնայած իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականցված գործողությունների, դեռևս շարունակվում են խախտվել մարդու իրավունքները:



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը