Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Վերաքննիչ դատարանը գործը ուղարկեց նոր քննության


1455

2009 թ. դեկտեմբերի 25- ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի` քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու որոշում կայացնելու պարտավորեցնելու պահանջի մասին դիմումը:

Կազմակերպությունը հաղորդում է ներկայացրել դատախազություն քննիչի կողմից անօրինական գործողությունների, մասնավորապես` քաղաքացու բնակարանում առանց դատարանի որոշման խուզարկություն իրականացնելու համար: Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն,  անձի բնակարանում խուզարկելը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ:

 

Ներկայացված հաղորդման հիման վրա, Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, դատախազությունը պարտավոր էր կայացնել քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: Հակառակ դրան, դատախազությունը կազմակերպությանն է ներկայացրել ոչ թե որոշում, այլ բացատրություն` քննիչի կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ:

 

Փաստորեն, կազմակերպությունը այդպես էլ տեղեկատվություն չստացավ դատախազության կողմից քննիչի նկատմամբ քրեական գործ հարուցվել է, թե ոչ:

 

Նիստի ժամանակ դատախազության ներկայացուցիչ, դատախազ Ստեփանյանը դատախազության այս գործողությունը բացատրում է նրանով, որ օրենքով Լոռու մարզի դատախազությունը համապատասխան իրավասություն չունի: Ըստ Ստեփանյանի` քննիչների թույլ տված անօրինական գործողությունների քննության և դրա հիման վրա համապատասխան որոշում կայացնելու իրավասությամբ օժտված է Հատուկ քննչական ծառայությունը:

 

Դատախազ Ստեփանյանը հաշվի չի առնում օրենքի այն դրույթը, որ դատախազը նման դեպքում ևս պարտավորվում է որոշում կայացնել գործը ըստ ենթակայության հանձնելու վերաբերյալ և այդ որոշման պատճենը հանձնելու հաղորդումը ներկայացրած անձին:

 

Փաստորեն, օրենքը բոլոր դեպքերի համար էլ դատախազությանը պարտավորեցնում է որոշում կայացնել:

 

Այս հանգամանքը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր` Հովակիմյան/  հաշվի չառավ և այդպես էլ դատախազությանը չպարտավորեցրեց: Այս դիրքորոշումը պատճառաբանվեց քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածով` իբր կազմակերպությունը պարտավոր էր Լոռու մարզի դատախազության գործողությունները բողոքարկել ՀՀ գլխավոր դատախազություն, ապա մերժումից հետո միայն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

 

2009 թ. դեկտեմբերի 7-ից ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-844 որոշմամբ 290 հոդվածի հենց այդ հատվածը ''...եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից'' ճանաչվել է հակասահմանադրական, սակայն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը չկիրառեց այդ որոշումը և մերժեց: Սահմանադրական դատարանը գտել է, որ նման դրույթը սահմանափակում է մարդու` դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքը:  Սահմանադրական դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման, սակայն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը այդ պահանջը չկատարեց:


ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բողոքարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ՀՀ վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքը` գործը ուղարկելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության: Միաժամանակ վերաքննիչ դատարանը անդրադարձել է Վճռաբեկ դատարանի որոշումներից մեկին, որտեղ Վճռաբեկ դատարանը պարզաբանել է, որ քրեական դատավարական օրենսգրքով նախատեսված ընթացակարգը չպահպանելը այդ դեպքում հավասարազոր է անգործության: Դատարանը գտել է, որ տվյալ որոշման մեջ առկա մեկնաբանության իմաստով Լոռու մարզի դատախազությունը, հաղորդմանը գրությամբ պատասխանելով, դրսևորել է անգործություն:


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը