Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Իրավախորհրդատվության նոյեմբեր ամսվա արդյունքները Վանաձորում
Մարդու իրավունքների պաշտպանություն Հաշվետվություններ
/2009-Դեկտեմբեր-25/
![]() 2009 թ. նոյեմբերին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 23 քաղաքացիներ: Այսպես, Վանաձորի քաղաքացիները դիմել են հետևյալ հարցերով.
1. 13 տարվա համատեղ ամուսնության ընթացքում /ամուսնությունը գրանցված չէ ՔԿԱԳ մարմնում/ ունեցել են 3 երեխա, որոնց հայրությունը փաստացի ամուսինը չի ճանաչել: Ներկայումս ամուսինը ցանկանում է բաժանվել և մորը զրկել երեխաներից մեկի խնամքից: Հայրը կարող է արդյոք մորը զրկել երեխաներից մեկի խնամքից: ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` երեխայի նկատմամբ ծնողները որոշակի իրավունքներ են ձեռք բերում սերման փաստի հաստատումից հետո, տվյալ դեպքում իրավունք չունի երեխաների նկատմամբ, քանի որ երեխաների հայրությունը չի ճանաչվել: 2. Ամուսնալուծությունից հետո ձեռք բերված գույքի նկատմամբ կինն ունի արդյոք որևէ իրավունք, եթե ունեն համատեղ երեխա, որի խնամքի համար դատարանի որոշմամբ հայրը ալիմենտ է վճարում: Ամուսիններն իրավունք ունեն միայն համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ: 3. Քաղաքացին ի՞նչ կարգով կարող է նախկին ամուսնուց պահանջել երեխայի ապրուստի միջոց` ալիմենտ: Քաղաքացին կարող է դատական կարգով երեխայի համար պահանջել ալիմենտ՝ դատարան ներկայացնելով հայցադիմում՝ երեխայի համար ապրուստի միջոց՝ ալիմենտ նշանակելու պահանջով:
4. Քաղաքացին ի՞նչ իրավունքներ ունի համասեփականությամբ իրեն պատկանող տան նկատմամբ: Համասեփականությամբ պատկանող գույքի նկատմամբ բոլոր համասեփականատերերն ունեն` օգտագործման, տիրապետման և տնօրինման հավասար իրավունքներ: 5. Քաղաքացու հարևանը հայտնել է, որ այն տարածքը, որտեղ գտնվում է քաղաքացու տնակը, պատկանում է իրեն: Քաղաքացին ինչպե՞ս կարող է ճշտել, թե տվյալ տարածքն ում է պատկանում: Քաղաքացին պետք է դիմի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանում` պարզելու, թե ում է պատկանում նշված տարածքը: 6. Բրոկերի միջոցով իրականացրել է բնակարանի առուվաճառքի փաստացի գործարք, սակայն այդ գործարքը իրավական որևէ ձևակերպում չի ստացել: Նշված բնակարանը հատկացված է եղել ‘’Լինսի’’ հիմնադրամի կողմից, պայմանով, որ այն չի վաճառվելու: Բրոկերը ձևակերպել է ոչ թե առուվաճառքի պայմանագիր, այլ բնակարանը ձեռքբերողին տրամադրել է բնակարանը ստացողների անունից սեփականաշնորհելու լիազորագիր: Քաղաքացուն բացատվել է գործարքի անօրինականությունը, խորհուրդ է տրվել նորից դիմել բնակարանը ստացող անձանց` առուվաճառքի պայմանագիր ձևակերպելու համար: 7. Քաղաքացին ինչպե՞ս կարող է սեփականաշնորհել օրդերով իրեն հատկացված բնակարանը: Քաղաքացուն խորհուրդ է տրվել դիմել գույքի գտնվելու վայրի քաղաքապետարան` սեփականաշնորհման թույլտվություն ստանալու խնդրանքով: 8. Համասեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող բնակարանի մյուս համասեփականատերը վերցրել է բնակարանի բանալին և հրաժարվում է բացել բնակարանի ընդհանուր դուռը: Քաղաքացին ինչպե՞ս կարող է քաղաքացուն պարտավորեցնել բացել բնակարանի դուռը: Քաղաքացին կարող է դիմել ոստիկանություն՝ խնդիրը կարգավորելու խնդրանքով: 9. Քաղաքացու հարևանը նրա տանը կից շինություն է կառուցում, սակայն չի պահպանում ճարտարապետաշինարարական նորմերը: Քաղաքացին դիմել է քաղաքապետարան, ոստիկանություն, սակայն շինարարությունը չի դադարեցվել: Քաղաքացին ինչպե՞ս կարող է հարևանին պարտավորեցնել դադարեցնել շինության կառուցումը: Քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված քաղաքապետարան` քաղաքացուն պարտավորեցնելու` դադարեցնելու շինարարական գործողությունները: 10. Քաղաքացին իր բնակարանը և սեփական տունը որդուն կտակելու համար օրենքով սահմանված կարգով որքա՞ն գումար պետք է վճարի նոտարական գրասենյակում: Հնարավոր է արդյոք սեփական երկու գույքի կտակելու համար վճարել միայն մեկի գումարը: Քաղաքացուն ներկայացվել է, որ պետք է վճարի բազային տուրքի կրկնապատիկի չափով, այյսինքն` երկու հազար դրամ, և որ յուրաքանչյուր գործարքի համար առանձին պետական տուրք է վճարվում: 11. Քաղաքացին 2008 թ. օգոստոսի 1-ին մեկ տարի ժամանակով պարտքով գումար է տվել ստացականով ու նոտարական վավերացմամբ: Պարտքի վերադարձման ժամկետը լրացել է: Քաղաքացին ինչպե՞ս կարող է վերադարձնել գումարը: Քաղաքացին չվճարելու հանգամանքը կարող է բողոքարկել դատական կարգով:
12. Քաղաքացին առաջին կարգի հաշմանդամ է, միայնակ թոշակառու: Մինչև 2005 թ. քաղաքացին աշխատանքի ընթացքում ստացած խեղման համար 3000 դրամ թոշակ է ստացել: Քաղաքացին կարող է արդյոք պահանջել այդ երեք տարիների ընթացքում չվճարված գումարը: Քանի որ, այն ձեռնարկությունը, որտեղ քաղաքացին աշխատել է և այդ աշխատանքի ընթացքում ստացած խեղման համար ստացել ամսական 3000 դրամը, լուծարվել է, իսկ այն իրավահաջորդ չունի, հետևաբար նրա պարտավորությունները փոխանցվում են պետությանը: 13. Քաղաքացին, 3 տարի ապրելով Ռուսաստանի Դաշնությունում, վերադարձել է Հայաստանի Հանրապետություն և ցանկացել ստանալ վերջին տարվա կուտակված կենսաթոշակը: Սակայն սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում նրան բանավոր մերժել են` առանց որևէ պատճառաբանության: Քաղաքացին ինչպե՞ս կարող է ստանալ կենսաթոշակից կուտակված մեկ տարվա գումարը: Քաղաքացուն խորհուրդ է տրվել վերցնել գրավոր մերժում, որից հետո կազմակերպությունը համապատասխան անմիջական մասնակցություն կունենա տվյալ խնդրի լուծմանը: 14. Քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող բնակարանում գրանցված են թվով 3 անձ, սակայն նրանք փաստացի բնակվում են գյուղում. քաղաքացին բնակվում է միայնակ: Կարող է արդյոք սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը մերժել նպաստ նշանակելը, միայն այն հիմքով, որ բնակարանում մեկից ավելի անձ է գրանցված: Քաղաքացուն խորհուրդ է տրվել վերցնել տեղեկանք գյուղապետարանից այն մասին, որ տվյալ քաղաքացիները փաստացի բնակվում են գյուղում և վերցնել տեղեկանք թաղամասային հիմնարկից այն մասին, որ այդ բնակարանում քաղաքացին բնակվում է միայնակ, այնուհետև Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն ներկայացնել դիմում` ընտանիքի առանձին սոցիալական անձնագիր ստանալու խնդրանքով: 15. Քաղաքացին դիմում է ներկայացրել թոշակի անցնելու համար, սակայն նրան բանավոր մերժել են` առանց պատճառաբանության: Քաղաքացին ինչպե՞ս կարող է անցնել թոշակի: Քաղաքացուն բացատրվել է, որ գրավոր դիմումներին պարտավոր են տրամադրել գրավոր պատասխան և ինքը կարող է բողոքարկել միայն գրավոր որոշումը վերադասության կամ դատական կարգով:
16. Քաղաքացին վճարել է սպառած ջրի դիմաց գումարը, սակայն նրանից բանավոր պահանջում են կրկին վճարել այդ գումարը` պատճառաբանելով, որ վերջինս չի վճարել: Քաղաքացուն խորհուրդ է տրվել “Լոռի ջրմուղկոյուղի” ՓԲԸ-ից գրավոր տեղեկություն ստանալ` գումարի գոյացման պատճառի վերաբերյալ: 17. ԱրմենՏել-ը 2 ամիս շարունակ ներկայացնում է իրական թվերին չհամապատասխանող վարձի չափ: Քաղաքացին պահանջել է ամսական հաշվետվությունը, որից պարզել է` Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ զանգեր են կատարվել իրենց հեռախոսահամարից, սակայն այդ քաղաքներում իրենք ծանոթներ չունեն: Քաղաքացին ինչպե՞ս կարող է կարգավորել խնդիրը: Քաղաքացուն խորհուրդ է տրվել դիմել դատարան:
18. Ազատազրկման դատապարտված քաղաքացին համաներմամբ ազատվել է ազատազրկումից, սակայն նրա նկատմամբ ոստիկանությունը սահմանել է հսկողություն: Ոստիկանության մարմինը իրավունք ունի արդյոք հսկողություն սահմանել նրա նկատմամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով այն արարքի համար, որը կոնկրետ դեպքում իրականացրել է տվյալ քաղաքացին, համաներման ակտ կիրառելուց հետո հսկողության սահմանումը չի թույլատրվում:
Վարչական իրավունք
19. Քաղաքացին դատապարտվել էր 500.000 դրամ վարչական տուգանքի, սակայն գտնվելով սոցիալապես անապահով վիճակում` չի կարող միանվագ վճարել այդ գումարը: Քաղաքացին կարող է արդյոք խուսափել տուգանքի միանվագ վճարումից:Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստել է գրություն` ուղղված ԴԱՀԿ-ի պետին՝ գումարը 18 ամիսների ընթացքում վճարելու թույտվության խնդրանքով:
Արդար դատաքննության իրավունք
20. Քաղաքացին ենթարկվել էր վթարի: Քաղաքացին ինչպե՞ս կարող է ստանալ իր կողմից կրած վնասների փոխհատուցումը:Քաղաքացուն խորհուրդ է տրվել հայց ներկայացնել դատարան` կրած վնասների բռնագանձման պահանջով:
Քաղաքացիական իրավունք
21. Քաղաքացու աշխատանքային փաստը հավաստող Մեծ Պարնու գյուղապետի կողմից տրված տեղեկանքում նշվել է քաղաքացու այն անունը, որով նրան կոչում են մտերիմները, թեև անձնագրում քաղաքացու անուն ազգանունն այլ է: Քաղաքացին ինչպե՞ս կարող է ճշտել սխալը:Քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված Մեծ Պարնու գյուղապետին` տեղեկանքում նշված անճշտությունն ուղղելու խնդրանքով:
Քրեական իրավունք
22. Քաղաքացու որդին գտնվում է նախնական կալանքի տակ՝ արգելված արարք կատարելու համար: Քաղաքացին ցանկանում է իմանալ, թե ինչպես կարող է իրականացնել որդու պաշտպանությունը:Քաղաքացուն բացատրվել է հանրային պաշտպանի ինստիտուտից օգտվելու հնարավորությունն ու կարգը:
Տեղեկատվության ազատության իրավունք
23. Քաղաքացուն պատկանող տաղավարի այրման պատճառով հարուցվել է քրեական գործ, սակայն ամիսներ անց էլ տուժողը որեվիցե տեղեկատվություն գործի վերաբերյալ չունի: Քաղաքացին ինչպե՞ս կարող է ստանալ տեղեկատվություն այդ գործի ընթացքի վերաբերյալ:Քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում` ուղղված Լոռու մարզի դատախազություն և հատուկ քննչական ծառայություն:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների