Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հերթական այցելությունը Տավուշի մարզ
Մարդու իրավունքների պաշտպանություն Թմրամիջոցներ գործածողներ Արդար դատաքննության իրավունք
/2009-Դեկտեմբեր-24/
![]() 2009 թ-ի դեկտեմբերի 22-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Իրավական աջակցություն Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի եւ Երեւանի թմրամիջոց գործածողներին» ծրագրի շրջանակներում այցելություն կատարվեց Տավուշի մարզի Դիլիջան եւ Իջեւան քաղաքներ: Այցելության նպատակն էր հանդիպել «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Դիլիջանի եւ Իջեւանի ներկայացուցչությունների իրավաբանների, Տավուշի մարզում գործող հանրային պաշտպանների հետ, ծանոթանալ Դիլիջան եւ Իջեւան քաղաքների ընդհանուր իրավասության դատարանների շենքային պայմաններին:
Հանդիպումների ժամանակ ներկայացվեց կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը եւ նրա շրջանակներում իրականացվելիք արդար դատաքննության իրավունքի մոնիթորինգի էությունը: Վերջինս ընդգրկելու է թմրամիջոցների գործածման կամ ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունների եւ դատաքննությունների ընթացքը:
Դիլիջան եւ Իջեւան քաղաքների ընդհանուր իրավասության դատարաններ այցելության արդյունքում պարզվեց, որ ի տարբերություն Դիլիջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջեւանի ընդհանուր իրավասության դատարանը չունի առանձին մասնաշենք, դատարանի աշխատանքներն իրականացվում են վիճակագրական վարչության մասնաշենքում:
Դիլիջանի ընդհանուր իրավասության դատարանի միջանցքում փակցված էր նշանակված դատական նիստերի ժամանակացույցը, ինչպես նաեւ հայցադիմում, հայցադիմումի պատասխան, հակընդդեմ հայց, ինչպես նաեւ տարբեր միջնորդություններ ներկայացնելու դիմումների օրինակելի ձեւեր: Իջեւանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում դատական նիստերի ժամանակացույցը փակցվեց մեր այցելության ընթացքում միայն:
Հանդիպումների ավարտին «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Դիլիջանի եւ Իջեւանի ներկայացուցչությունների իրավաբանների կազմից ընտրվեցին համապատասխան անձինք, ովքեր հետագայում Տավուշի մարզում իրականացնելու են դատական նիստերի մոնիթորինգ:
Հիշեցնենք, որ «Իրավական աջակցություն Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի եւ Երեւանի թմրամիջոց գործածողներին» ծրագիրը ֆինանսավորվում է Բաց Հասարակության ինստիտուտի Օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի կողմից:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների