Մամլո հաղորդագրություններ

/2010-Սեպտեմբեր-07/
2010 թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում /հասցեն` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 10/ տեղի կունենա դատական նիստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի`«խախտվել» բառից հետո «նրա» արտահայտությունը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: 
/2010-Սեպտեմբեր-03/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2008-2010 թթ. ընթացքում իրականացրել է «Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոնի ստեղծում եւ գործարկում Վանաձոր քաղաքում» ծրագիրը, որը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիր»-ն իրականացնող «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության կողմից:
/2010-Օգոստոս-19/
2010 թ. օգոստոսի 19-ին Սպիտակ քաղաքում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից անցկացվեց քննարկում՝ «Սպիտակ համայնքում բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում ՏԻՄ գործունեության վերաբերյալ» ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ:


Վերջին հրապարակումը

/2010-Սեպտեմբեր-09/
Կոռուպցիան երեխաների աչքերով


Վերջին հաշվետվությունը

/2010-Օգոստոս-07/
2010 թ. հուլիս ամսվա իրավախորհրդատվության արդյունքները Վանաձորում


Հայտարարություններ

/2010-Օգոստոս-02/
2010 թ. մարտին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում էր ներկայացրել Լոռու մարզի դատախազություն` Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարի անօրինական գործողությունների վերաբերյալ:
/2010-Հուլիս-26/
Մի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածության վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:
/2010-Հունիս-02/
2010 թ. մայիսի 28-ից մինչ օրս Հայաստանի իշխանությունները, շարունակելով 2008 թ. իրենց գործելաոճը, հանձինս հատուկ ծառայությունների և ոստիկանության, ապօրինաբար խոչընդոտում են ընդդիմության ներկայացուցիչների մուտքը Երևանի "Ազատության" հրապարակ: 


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

"Վնասի նվազեցումը և մարդու իրավունքները" թեմայով երրորդ դասընթացը


4125789

“Եթե գործածում ես թմրամիջոցներ, ապա դա արա հնարավորինս անվտանգ ձևով’’,-վնասի նվազեցման ծրագրերի հիմնական փիլիփոսափայությունը ներկայացրեց փորձագետ Արթուր Պոտոսյանը:

2009 թ-ի դեկտեմբերի 15-ին Վանաձորի ՀԿ կենտրոնում կազմակերպվել էր “Վնասի նվազեցումը և մարդու իրավունքները” թեմայով հերթական դասընթացը: Դասընթացին մասնակցում էին Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի, հոգենյարդաբանական դիսպանսերի բուժաշխատողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ:


 
Դասընթացի ժամանակ ”Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք” կազմակերպության նախագահ Ա. Պոտոսյանը ներկայացրեց ՄԻԱՎ վարակի տարածման աշխարհագրությունը: Ըստ Ա. Պոտոսյանի՝ վարակի նոր դեպքերի ավելի քան 96%-ը գրանցվում է ցածր և միջին եկամուտներով երկրներում:  Ներկայացվեց վարակի տարածման տեսակետից իրավիճակը քրեակատարողական հիմնարկներում, որտեղ կալանավորվածների և բանտարկյալների 70%-ը գիտելիքներ չունի ՄԻԱՎ-ի կանխարգելման մասին:
Դասընթացի մասնակիցները տեղեկացան ներարկային թմրամիջոցների պատճառած վնասների և վնասի նվազեցման ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Նրանց ներկայացվեց նաև թե ինչ են մարդու իրավունքները և ինչով են դրանք առնչվում թմրամիջոց գործածողների և վնասի նվազեցման ծրագրերի հետ:

 

Դասընթացի մասնակիցները խմբային աշխատանքների միջոցով սովորեցին կողմնորոշվել, թե կոնկրետ իրավիճակներում մարդու որ իրավունքներն են ոտնահարվել: Փորձեցին ներկայացնել և հիմնավորել իրենց տեսակետը վնասի նվազեցման ծրագրերին կողմ կամ դեմ լինելու վերաբերյալ:

Դասընթացը կազմակերպվել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող ''Իրավական աջակցություն Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի և Երևանի թմրամիջոց գործածողներին'' ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Հասարակության ինստիտուտի Օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ:

 

7412569


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը