Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2010-Օգոստոս-19/
2010 թ. օգոստոսի 19-ին Սպիտակ քաղաքում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից անցկացվեց քննարկում՝ «Սպիտակ համայնքում բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում ՏԻՄ գործունեության վերաբերյալ» ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ:
/2010-Օգոստոս-03/
Հուլիսի 26-30-ը Երեւանում կազմակերպվեց հինգօրյա դասընթաց «Միջազգային մարդասիրական իրավունք» թեմայով:
/2010-Հուլիս-26/
2010 թ. հուլիսի 20-25-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 13 անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ հինգօրյա աշխատանքային հանդիպում:
Վերջին հրապարակումը/2010-Հունիս-16/
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽԱՂԱՂԱՍԵՐՆԵՐԻ ԲՐԻԳԱԴ
Վերջին հաշվետվությունը/2010-Օգոստոս-07/
2010 թ. հուլիս ամսվա իրավախորհրդատվության արդյունքները Վանաձորում
Հայտարարություններ/2010-Օգոստոս-02/
2010 թ. մարտին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում էր ներկայացրել Լոռու մարզի դատախազություն` Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարի անօրինական գործողությունների վերաբերյալ:
/2010-Հուլիս-26/
Մի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածության վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:
/2010-Հունիս-02/
2010 թ. մայիսի 28-ից մինչ օրս Հայաստանի իշխանությունները, շարունակելով 2008 թ. իրենց գործելաոճը, հանձինս հատուկ ծառայությունների և ոստիկանության, ապօրինաբար խոչընդոտում են ընդդիմության ներկայացուցիչների մուտքը Երևանի "Ազատության" հրապարակ:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆYellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Այցելություն Լեռնային Ղարաբաղ
Խաղաղասիրություն Հակամարտություններից տուժածների իրավունքներ Մամլո հաղորդագրություն
/2009-Դեկտեմբեր-15/
![]() ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ''Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում'' ծրագրի աշխատակազմը դեկտեմբերի 11-13-ը Լեռնային Ղարաբաղում էր: Այցի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ներկայացնել ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում անցկացված հարցման արդյունքները:
Ծրագրում ընդգրկված երիտասարդները՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղից, ուսումնասիրել են պատերազմի տուժածների՝ փախստականների, նախկին ռազմագերիների ու անհայտ կորածների ընտանիքների հիմնախնդիրները:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպմանը մասնակցում էին նաև Լեռնային Ղարաբաղի երիտասարդ խաղաղասերները:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ցավով նշեց, որ հասարակական կառույցների՝ կազմակերպությունների ու պետական կառույցների միջեւ խնդիր է մնում մշտական համագործակցությունը: Եթե համագործակցությունն ապահովված լինի մշտապես, ապա հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ պատերազմից տուժածների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները կկատարվեն հնարավորինս արդյունավետ: Թեև ԱԺ նախագահը նշեց, որ այս մարդկանց խնդիրների լուծմանը կարողանում են անդրադառնալ այնքանով, որքանով հնարավորություն են տալիս պետական միջոցները: Իսկ ԼՂՀ-ում պատերազմից տուժածների հիմնախնդիրների լուծման միակ աղբյուրը պետությունն է, միջազգային կառույցների դերն այստեղ գրեթե զրոյական է Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի պատճառով:
Արթուր Սաքունցը ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին ներկայացրեց կազմակերպության փորձը պատերազմից տուժածների շահերի պաշտպանության ոլորտում: ԼՂՀ ԱԺ նախագահը ողջունելով այն՝ առաջարկեց նույն կերպ համագործակցել նաեւ ղարաբաղցի փախստականների, անհայտ կորածների ընտանիքների ու նախկին ռազմագերիների հիմնախնդիրների համակարգային լուծման ուղղությամբ:
Երիտասարդ խաղաղասերները և ծրագրի աշխատակազմը հանդիպեցին նաև ''Ազատ հայրենիք'' և ''Հայ հեղափոխական դաշնակցություն-Շարժում 88'' դաշինքի հետ: ''Ազատ հայրենիք'' կուսակցության անդամ, պատգամավոր Գագիկ Պետրոսյանի խոսքերով` ԼՂՀ-ում բացակայում են այն կառույցները, որոնք կարող էին զբաղվել պատերազմից տուժածների խնդիրներով:
ԱԺ անկախ պատգամավորը խնդրի լուծման հնարավոր տարբերակ է համարում հասարակական կազմակերպությունների դերը: Նա առաջարկում է ստեղծել համապատասխան կազմակերպություններ, որոնք կզբաղվեն պատերազմից տուժածների խնդիրներով` կապեր հաստատելով տարբեր կառույցների հետ ու ներգրավելով պատերազմից տուժածներին: ԼՂՀ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումից զատ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները հանդիպեցին նաև ''Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության'' նախագահ Վերա Գրիգորյանի հետ:
Կազմակերպությունում, պատերազմի ժամանակ անհայտ կորած զինվորների ծնողներին ներկայացվեց ծրագրի շրջանակներում նկարահանված ''Պատերազմից տուժածները'' ֆիլմը:
''Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում'' ծրագիրն իրականացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների